«Երբ առաջին անգամ այս դահլիճ ոտք եմ դրել լաբորանտի կարգավիճակով՝ երկչոտ էի, վախեցած, որովհետեւ խօսքը Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի մասին էր: Այսօր, երբ արդէն ակադեմիկոսի կարգավիճակ ունեմ, չեմ կարողանում պատկերացնել, որ մենք պիտի խօսենք այն մասին, որ վաղը Ակադեմիան կարող է չլինել: Սա ուղղակի մարդու ուղեղի մէջ չի տեղաւորւում»: Այս մասին այսօր՝ Ապրիլի 3-ին, ԳԱԱ ընդլայնուած ընդհանուր ժողովի ժամանակ ասաց պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնեանը:
Նրա խոսքով, թէ՛ նախորդ, թէ՛ ներկայիս իշխանութիւնների ժամանակ բարձրացուել է հարցը, թէ ի՞նչ են ուզում իշխանութիւնները գիտութիւնից:
«Այո, գիտութիւնը պէտք է արագ զարգանայ, բայց չի կարելի այն քանդուքարափ անել, եւ նրանից պահանջել անհնարինը: Մենք դէմ չենք ակադեմիական քաղաքին, դուք սարքէ՛ք, մենք կը գանք, կը տեսնենք լողաւազանները, մարզադաշտերը, Մասիսն էլ կ՚երեւայ, ինչպէս ցոյց է տրուել ֆիլմում: Կը թողնենք մեր շէնքերը, կը գանք, կ՚աշխատենք այդտեղ: Բայց ինչպէս մեր ընկեր Արեգ Միքայէլեանն ասաց, մենք թերահաւատ ենք այս հարցում, որովհետեւ մինչ ակադեմիական քաղաքը կայ 2027 թուականի Յունուարի 1-ից մեզ չֆինանսաւորելու սպառնալիքը»,-պարզաբանեց Աշոտ Մելքոնեանը:
Նա պատմեց, որ իրենց ստացած գրութեան մէջ ասւում էր, որ այն կառոյցները, որոնք չեն միանայ ԲՈՒՀ-երին, 2027 թուականի Յունուարի 1-ից չեն ֆինանսաւորուի: Պատմական գիտութիւնների դոկտորը վստահ է՝ եթէ կառավարութիւնն այդ տարբերակով է որոշել ակադեմիան միացնել ԲՈՒՀ-երին, նշանակում է, որ ցանկանում է վերացնել այն ակադեմիան, որը ստեղծել են Յովսէփ Օրբելին եւ Վիկտոր Համբարձումեանը:
Խօսելով ԳԱԱ-ի կարեւորութեան մասին, Աշոտ Մելքոնեանը մի դէպք յիշեց, երբ ակադեմիկոս Հրանտ Աւետիսեանի հետ մտնում էին ակադեմիայի շէնք, նա գլխարկը հանում էր եւ ասում, որ գլուխ է խոնարհում ակադեմիայի առաջ՝ որպէս մի կաճառի, որը մեր ազգային արժէքներից մէկն է:
Անդրադառնալով գիտաշխատողների ատեստաւորման մասին որոշմանը, Աշոտ Մելքոնեանը նշեց, որ դա ահասարսուռ որոշում է, որի նպատակն է մինչ 2027 թուականը ազատուել ակադեմիայի աշխատակիցների մեծագոյն մասից:
«Ի՞նչն է իմաստը, ասում են սկոպուսային ամսագրերում պիտի ունենաք հրապարակումներ, եթէ 2 տարուայ ընթացքում չանէք, դուրս էք մնում: Այսինքն գիտաշխատողը, որը հարիւրաւոր այլ հրապարակումներ ու գրքեր ունի, սակայն սկոպուսային ամսագրերում հրապարակում չունի, ստիպուած է լաբորանտ աշխատել»,- պարզաբանեց Աշոտ Մելքոնեանը:

News.am, 3 Ապրիլ 2024
https://news.am/arm/news/815878.html?fbclid=IwAR08Du7nGbsk9CVJLPDKxPeO5vbUO4qRlV1B6Mw0ti_gR0TTRVOsaV86_lU_aem_AZS62NaxCSHiDrk4JWlwq_Av90PQPaXNzpQqHs-6_WXDwn3QhNCGdZcPm_BY_z8pog5njOVdmzxsILg_dcFAEmWK
No comments:
Post a Comment