Showing posts with label Փետրուարեան ապստամբութիւն. Show all posts
Showing posts with label Փետրուարեան ապստամբութիւն. Show all posts

19.2.18

Վահան Չերազ. Թէ ինչպէս սիգտիր ըրինք պօլշեւիկները

ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

Փետրուարեան ապստամբութեան 97-ամեակի առթիւ «Ինքնագիր»ը հրատարակում է Վահան Չերազի այս նամակները, որոնք Երեւանից գրել է ապագա կնոջ եղբօրը՝ Վազգէն Անդրէասեանին, ով այդ ժամանակ ընտանիքով Պոլսում էր ապրում։
Չերազի նամակների մի ամբողջ փաթեթ, որոնց մէջ նաեւ այս նամակները, 2016-֊ին ինձ ուղարկեց փարիզաբնակ զարմիկս Վազգէն Անդրէասեան կրտսերը՝ աւագ Անդրէասեանի թոռը։
Վազգէն Անդրէասեանը մամայիս մօրեղբայրն է, նա 1974֊ին հրատարակեց «Վահան Չերազը եւ իր երգը Հայաստանի» գիրքը, որտեղ Չերազից բազմաթիւ նամակների հատուածներ կան, սակայն բացակայում են փետրուարեան ապստամբութեան մասին պատմող այս նամակները եւ մի շարք այլ նամակներ որոնք վերաբերում են սովետական կարգերին։ Ինչո՞ւ, հաւանաբար, որ Երեւանում բնակուող Չերազի դստերը՝ մօրս՝ Բիւրակն Անդրէասեանին ու նրա ընտանիքին վնաս չտայ։
Թեև սովետական իշխանութիւնը 1921-֊ին փետրուարեան ապստամբութեան մասնակիցներին համաներում էր տուել, սակայն 1927 թուականին, երբ ձերբակալում են Չերազին, մեղադրանքի հիմքում լինում է նաեւ նրա մասակցութիւնը ապստմբութեանը եւ 1928 թուի Յունուարի 9-֊ին նրան գնդակահարում են։
Նամակներում Փիթը Չերազի մտերիմ ընկեր Պետրոս Մարզպանեանն է, ում հետ ամբողջ համաշխարհային պատերազմն է անցել։ Վազգէն Անդրէասեանը նաեւ գիրք է գրել Պետրոս Մարզպանեանի մասին՝ «Փիթը», հրատարակուած 1982֊-ին։
Երբ կազմում էի Չերազի ու տատիս՝ նրա կնոջ՝ Վարդանոյշի մասին պատմող «Ընտանեկան ալբոմ» վաւերագրութիւնը (տես՝ «Ընտանեկան ալբոմ. Վահան Չերազ Մաս 1», «Ընտանեկան ալբոմ. Վահան Չերազ մաս 2», «Ընտանեկան ալբոմ. Վարդանուշ»), որը երեք գլխով հրատարակեցի «Ինքնագրում», այս նամակները ձեռքիս տակ չկային։
Հետագայում յոյս ունեմ «Ընտանեկան ալբոմը» ամբողջացնել ձեռքի տակ եղած Չերազի բոլոր նամակներով ու գիրք կազմել։