ՇՈՂԻԿ ՂՈՒԿԱՍԵԱՆ
«Մարդ կայ ելել է շալակն աշխարհի, մարդ էլ կայ աշխարհն է շալակած տանում…»
ԱՄՆի
հայկական հեռուստալիքները, ամերիկահայերին պէտք է աջակցեն ֆիլմերի, երգերի
կամ այլոց միջոցով կարօտն առ հայրենիք յաղթահարելուն եւ հայրենասիրութեան
ոգին պահպանելուն: Վստահ եմ, սա է որ իւրաքանչիւր հայ փնտռել է կամ պէտք է
փնտռի հայկական հեռուստալիքների մէջ: Աւաղ, այս ամէնը այդքան էլ չի
համապատասխանում իրականութեանը, քանի որ հեռուստաընկերութիւնները, ովքեր մի
օր մարդկանց միայն ուրախացնում կամ ինֆորմացնում էին,
այժմ ապակողմնորոշում եւ այլասերում են իրենց անհամ գովազդներով, ոչինչ
չասող հաղորդումներով եւ անտաղանդ դերասանների ապաշնորհ խաղով: