Showing posts with label Իլհամ Ալիեւ. Show all posts
Showing posts with label Իլհամ Ալիեւ. Show all posts

20.3.18

Արիֆ Իւնուսով. «Քչերը հասկացան Երեւանի մասին Իլհամ Ալիեւի յայտարարութեան իրական շարժառիթը»

 ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

Ադրբեջանում նախագահական ընտրութիւններն անց են կացուելու 2018 թ. Ապրիլի 11-ին, աւանդական Հոկտեմբերի փոխարէն: Այս պահի դրութեամբ կան 15 առաջադրուած  թեկնածուներ:
Թէ ի՞նչ խորքային տարբերանշաններ ունեն այս ընտրութիւնները, ի՞նչն էր ժամկէտը վեց ամսով առաջ տալու շարժառիթը, Իլհամ Ալիեւի անկասկած վերընտրման հեռանկարի պարագայում  ներիշխանական ի՞նչ կատաղի պայքար կայ երկրում, ի՞նչ սպասելիքներ ունի երկրի ներսում ու դրսում ապրող ադրբեջանական հասարակութիւնը, զրուցել ենք յայտնի
կոնֆլիկտաբան եւ պատմաբան, արդէն երկու տարի որպէս քաղաքական էմիգրանտ Հոլանդիայում բնակուող եւ իր գիտական ու հասարակական գործունէութիւնը շարունակող Արիֆ Իւնուսովի հետ:

19.10.17

Արջի եօթ երգը

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
 
«Արջը եօթ երգ գիտի, եօթն էլ տանձի մասին»: Սա հայկական առածն է ասում, որ մեր իմաստախօս շինական նախնիք ստեղծել են` կենդանական աշխարհին վերագրելով եւ սրամտօրէն իմաստաւորելով սեփական կենցաղից բխող համադրելի իրողութիւնները: Բայց գեղջկական կենցաղից ծնունդ առած իմաստախօսութիւնը երբեմն թւում է, թէ մնում է նոյն գեղջկականը` իր նեղ, սահմանափակ տեղայնութեամբ, շատ յաճախ չելնելով գիւղի կամ ձորակի, եւ կամ առաւելագոյնը` հարեւան ձորակի սահմաններից: Սակայն, անկախ անցնող ժամանակներից, յարափոփոխ կեանքն ապացուցում է, որ բանն այնքան էլ այդպէս չէ: Յայտնի է, որ դարեր ի վեր պահպանուելով ու փոխանցուելով սերնդէ-սերունդ, ժողովրդական առածները, բացի այն, որ բնորոշում են այս կամ այն ազգային հաւաքականութեան իւրայատուկ մտածելակերպը, ունակ են ոչ միայն ընդլայնելու սփռման աշխարհագրական շրջանակները` վերածուելով մի ամբողջ ժողովրդի պատկանող ոչ նիւթական արժէքի, այլ նաեւ` իմաստաւորելու ամենեւին էլ ոչ կենցաղային բնոյթի, ասենք թէ` քաղաքական  իրողութիւններ, որոնք  ընդգրկման եւ իմաստային առումներով գեղջկական  առօրեայից հեռու են, այսպէս ասած,  հազարաւոր մղոններով:

18.7.17

Ի՞նչ է տեղի ունեցել ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ. նոր մանրամասներ ու փաստեր

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի մամուլի խօսնակ Սենոր Հասրաթեանը արձագանգած է Ատրպէյճանի Պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի հարցազրոյցին եւ նոր մանրամասներ ներկայացուցած՝ ապրիլեան պատերազմի մասին, իր Դիմագիրքի էջին մէջ.
«Երէկ [Հինգշաբթի, 13 Յուլիս] Ադրբեջանի Պաշտպանութեան նախարար Զ. Հասանովը ռուսական "ՌԻԱ Նովոստի" լրատուական գործակալութեանը տուած հարցազրոյցում, բացի այլ հարցերից, անդրադարձել է նաեւ 2016թ. չորսօրեայ առճակատմանը եւ, հարեւան կոչուող երկրի ագիտպրոպին յարիր "ճարպկութեամբ", փորձել կատարուածը միջազգային հանրութեանը ներկայացնել այնպէս, ինչպէս ընդունուած է իրենց մօտ, այսինքն՝ ամէն ինչ մատուցել գլխիվայր:

17.1.16

Ադրբեջանը՝ պայթելու եզրին

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ  

Իլհամ Ալիեւի ռեժիմն Ադրբեջանում ծանր ժամանակներ է ապրում: Օղակն օր օրի սեղմւում է բոլոր կողմերից՝ ռեժիմին գցելով ցայտնոտի մէջ:
Ալիեւը տապալել է ԼՂ եւ յարակից շրջաննները դիւանագիտական ու ռազմական ճանապարհով վերադարձնելու խոստումները: Բանակցային գործընթացում նախապատուութիւնը տուեց շանտաժային դիւանագիտութեանը, արդիւնքում՝ ինքն իրեն գցեց քաղաքական փակուղու մէջ: Ալիեւը փաստացի հասաւ նրան, որ հիմա Բաքուն է ընկալւում բանակցային գործընթացի տապալման պատասխանատուն՝ դիրքային առաւելութիւն ապահովելով Հայաստանի համար: Նա ձախողեց նաեւ շփման գծում ռազմական սադրիչ գործողութիւնների միջոցով կողմերի միջեւ ստատուս քուոն փոխելու, մարտավարական ու հոգեբանական առաւելութեան հասնելու պլանը, որը շանտաժային քաղաքականութեան հիմնական բաղադրիչն ու շարժիչ ուժն էր:

2.6.14

Նորմալ բան բերէք խմելու

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ
 
Աստանա մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, Եւրասիական Տնտեսական Միութեան, այսպէս կոչուած` հիմնադիր խորհրդի նիստին, որտեղ պայմանագիր է ստորագրուել այդ միութեան ստեղծման վերաբերեալ, չի մասնակցել: Հետեւաբար Հայաստանը այդ միութեան հիմնադիրներից մէկը չէ, ու երբ յայտնուի այդ միութիւնում, ապա պարտաւորուելու է առաջնորդուել նախագահներ` Պուտինի, Նազարբաեւի ու Լուկաշենկոյի` երկար բանակցուած ու փոխզիջումային պայմանագրի սկզբունքներով: