Showing posts with label Զուլալ Գազանճեան. Show all posts
Showing posts with label Զուլալ Գազանճեան. Show all posts

28.10.16

Երախտաւոր հայագէտի նոր աշխատութիւնը (*)

ԼԵՒՈՆ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
1989 թուականի աշնանը, ծանր վիրահատութիւնից յետոյ Փարիզում ապաքինուելու շրջանում, շուրջ երեք ամիս ապրեցի մուսալեռցի ազգականիս՝ Մխիթարեան սան, բանաստեղծ, բանասէր եւ թարգմանիչ Զուլալ Գազանճեանի բնակարանում։ Նա արթնանում էր առաւօտեան ժամը 6-ին եւ, գրասեղանից չկտրուելով, մինչեւ կէսօր զբաղւում իր ուսուցիչ Կիւրեղ վրդ. Քիպարեանի «Պատմութիւն հայ հին գրականութեան» գրքի լրացուած վերահրատարակութեան պատրաստման աշխատանքով, որը նախաձեռնել էր Ներսէս վրդ. Տէր-Ներսէսեանի գործակցութեամբ։ Քիպարեանի մեծարժէք աշխատութիւնն առաջին անգամ լոյս էր տեսել 1944 թուականին, որից յետոյ հեղինակը տասնեակ տարիներ շարունակաբար խմբագրել ու լրացրել էր այն, այդպէս էլ, սակայն, չհասցնելով կեանքի ընթացքում իրականացնել նրա վերահրատարակման գործը։