Showing posts with label Գառնիկ Ստեփանեան. Show all posts
Showing posts with label Գառնիկ Ստեփանեան. Show all posts

2.7.16

Գայ Թոմաջանը եւ հայոց լեզուն Էլիա Կազանի ֆիլմում

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ

Տարիներ շարունակ մեր գրականութեան մէջ ու մամուլում շրջանառուել են փաստեր, որոնք ընթերցողին հետաքրքրել են, զարմացրել եւ ուրախացրել, սակայն դրանք ստուգելը եղել է անհնար, յատկապէս եթե դրանք վերաբերել են աշխարհի տարբեր անկիւնների պահոցներում ծուարած գրքերի, թերթերի, լսատեսողական նիւթերի: Ուսումնասիրողները եւ լրագրողները ստիպուած կրկնել են արդեն ասուածը՝ յղելով մէկ կամ լաւագոյն դէպքում երկու սկզբնաղբիւրի: