ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Ջաւախքից դէպի Հայաստանի Հանրապետութիւն անցնելիս` Բաւրայի մաքսային կէտի շէնքի պատուհաններին կը տեսնենք հետեւեալ յայտարարութիւնը. «Օգտագործուած անուադողերի ներբերումը ՀՀ արգելւում է»: Այս տողերը կարող էին ուրախացնել իւրաքանչիւր քաղաքացու` կապուած այն հանգամանքի հետ, որ օգտագործուած անուադողերը [used tires] կարող են նպաստել շրջակայ միջավայրի աղտոտմանը: Այդ դէպքում էլ բնական հարց կարող էր առաջանալ` ինչու հէնց միայն անուադողեր, եւ ոչ թէ, օրինակ, պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր կամ այլ իրեր: