Showing posts with label Ատոմ Էկոյեան. Show all posts
Showing posts with label Ատոմ Էկոյեան. Show all posts

3.6.18

«Հայոց մեծե՞րը»

Ա. Բ. (*)
Վերջերս առաջին անգամ Հայաստան այցելած ու հայ մշակոյթի սիրահար օտարերկրացու հետ շրջելիս մի քանի անգամ անյարմար վիճակի մէջ ընկայ՝ կապուած մեր քաղաքն ու մայրուղիները ողողած «Հայոց մեծեր» վահանակների հետ:
Հայ իրականութեանը վերաբերող գրեթէ ամէն ինչով հետաքրքրուող բարեկամս ինձ հարցնում էր, թէ ով է վահանակներին պատկերուած այս կամ այն անձնաւորութիւնը, եւ ես, լինելով քաջատեղեակ մեր մշակոյթի գործիչներին, առաջին անգամ էի կարդում նկարիչ Անուշաւան Գասպարեանի (1914-1986) անունը: Իսկ թէ ինչո՞ւ չկան Յովնաթանեանը, Սուրէնեանցը, Սարեանը, Մինասը, Կալենցը, Քոչարը, Մուրադեանը... այդ հարցի պատասխանը չունեմ:

15.7.16

Հայկական կինոհետքեր. չորս դրուագ

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
 
1. ՀԱՅԿԱԿԱՆ ԵՂԵՌՆԱՊԱՏՈՒՄ 1935-Ի՞Ն
1935-ին սփիւռքահայ մամուլում գրուել է. «Ամերիկահայ թերթերը կը գրեն.- "Փարամաունտ"(Paramount) շարժանկարի ընկերութիւնը մօտ օրէն ցուցադրութեան պիտի հանէ Մեծ Եղեռնի հայ կէանքէն առնուած "The last outpost"- Վերջին Յառաջապահը- պատկերախաղը, որ կը ներկայացնէ հայկական ողբերգութիւնը, ջարդերն ու հալածանքը: Այս կտորին մէջ խաղալու համար ընկերութիւնը կոչ ըրած է հայերու, որպէսզի որոշ դերեր առնեն: Ներկայացած են միայն քանի մը գորգավաճառներ ու փերեզակներ, որոնք զուրկ ըլլալով դերասանական յատկութիւններէ՝ մերժուած են: Գլխաւոր դերերը պիտի խաղան Կէրի Կրանթ եւ Քլոտ Րէյնդ (պիտի լինի Ռէյնս- Ա. Բ.), որոնց երկուքն ալ պիտի ներկայացնեն անգլիացի հարիւրապետներուն դերերը» (Ուիլէըմ Քեմպըրլի Փալմըր հայկ. ջարդերը շարժանկարի վրայ, «Յուսաբեր», 12.09.1935):