Showing posts with label Սերգէյ Փարաջանով. Show all posts
Showing posts with label Սերգէյ Փարաջանով. Show all posts

3.6.18

«Հայոց մեծե՞րը»

Ա. Բ. (*)
Վերջերս առաջին անգամ Հայաստան այցելած ու հայ մշակոյթի սիրահար օտարերկրացու հետ շրջելիս մի քանի անգամ անյարմար վիճակի մէջ ընկայ՝ կապուած մեր քաղաքն ու մայրուղիները ողողած «Հայոց մեծեր» վահանակների հետ:
Հայ իրականութեանը վերաբերող գրեթէ ամէն ինչով հետաքրքրուող բարեկամս ինձ հարցնում էր, թէ ով է վահանակներին պատկերուած այս կամ այն անձնաւորութիւնը, եւ ես, լինելով քաջատեղեակ մեր մշակոյթի գործիչներին, առաջին անգամ էի կարդում նկարիչ Անուշաւան Գասպարեանի (1914-1986) անունը: Իսկ թէ ինչո՞ւ չկան Յովնաթանեանը, Սուրէնեանցը, Սարեանը, Մինասը, Կալենցը, Քոչարը, Մուրադեանը... այդ հարցի պատասխանը չունեմ: