Showing posts with label անգլերէն. Show all posts
Showing posts with label անգլերէն. Show all posts

4.10.17

Ռուսերէնի հանրայնացման առանձին հայեցակարգի հարցը Հանրային Խորհրդում բուռն բանավէճեր յարուցեց

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄՈՎՍԻՍԵԱՆ 
 
Ռուսաց լեզուի հանրայնացման համար առանձին հայեցակարգի մշակման` կառավարութեան նախաձեռնութիւնն այսօր բուռն բանավէճի առարկայ դարձաւ Հանրային Խորհրդում: Մինչ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը փորձում էր պաշտպանել նախաձեռնութիւնը, նրան հակադարձում եւ քննադատութեան էին ենթարկում խորհրդարանի նախկին պատգամաւոր Արշակ Սադոյեանը, Երեւանի աւագանու անդամ Անահիտ Բախշեանը, նաեւ Հանրային Խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանը:

Հայաստանում միակ պետական լեզուն հայերէնն է, մնացեալ բոլոր լեզուներն օտար են. Լեւոն Մկրտչեան

ԶԱՆԻ ՀԱՐՈՅԵԱՆ
 
Չեն կարող որեւէ երկրում ուժեղանալ բնական գիտութիւնները եւ հասնել մինչեւ գիտական մակարդակի, եթէ այդ երկրում չեն զարգանում օտար լեզուները, որովհետեւ փոքր ժողովուրդները հնարաւորութիւն չունեն մասնագիտական, թարգմանական գիտական ծաւալ ապահովելու: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերութեան եթերում ասել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչեանը` անդրադառնալով օտար լեզուների դասաւանդման նոր հայեցակարգի անհրաժեշտութեանը:

20.4.17

Լեզուի տեսչութիւնը լուծարելը նշանակում է լեզուաքաղաքականութեան ասպարէզում վերադարձ խորհրդային մոդելին


ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԱՔԱՐԵԱՆ

Օրերս լուր տարածուեց, թէ ՀՀ կառավարութիւնը մտադիր է լուծարել Լեզուի պետական Տեսչութիւնը:
Այս մարմնի շուրջ պարբերաբար աղմուկ է բարձրանում լրատուամիջոցներով. մարդիկ բողոքում են, որ արդիւնաւէտ չի աշխատում, չի կատարում իր գործառոյթների մեծ մասը, երկրի լեզուավիճակը ոչ թե բարելաււում է, այլ, ընդհակառակը, գնալով վատանում: Ոմանք էլ զայրացած կոչ են անում այդպիսի վատ աշխատող հիմնարկը փակել, վերացնել:
Ի հարկէ, միամտութիւն կը լինէր մտածել, թէ այսպիսի յուզական զեղումների ազդեցութեամբ է կառավարութիւնը որոշել լուծարել լեզուի տեսչութիւնը: Երբ, օրինակ, կառավարութիւնը ակնյայտօրէն վատ է աշխատում, ապա ոչ մէկի մտքով չի անցնում երկիրը թողնել առանց կառավարութեան: Պարզապէս նոր վարչապետ է նշանակւում, սա էլ վերանայում, թարմացնում է կառավարութեան կազմը: 
Ոմանք կ՚առարկեն, թէ երկիրն առանց կառավարութեան չի կարող լինել, բայց առանց լեզուի տեսչության կը լինի: Կառավարութիւնը՝ ոնց որ երկրի գլուխը. առանց գլխի մարդ կը լինի՞: Բայց, ի՞նչ է, քի՞չ կան անուղեղ մարդիկ: Անոտ, անձեռ, անաչք, անականջ մարդիկ էլ են լինում, Աստուած կարօտ պահի: Բայց դա չափանիշ չէ: