Showing posts with label արդիականացում. Show all posts
Showing posts with label արդիականացում. Show all posts

9.12.13

Արամ Պաչեան. «Եթէ Հայաստանն ի վերջոյ մոդեռնիզացուի, գրականութեան աղբարկղը բերնէ բերան լցուելու է»

ՆԱՐԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ
«Երբ որ մեր երիտասարդ գրողներից մի քանիսը դարձան քիչ թէ շատ հասարակական դէմքեր, յատկապէս երիտասարդ աղջիկները շատ էին հետաքրքրւում նրանցով, եւ մենք այդ հետաքրքրուածութիւնը ծառայեցրինք դէպի գիրքը: Եւ, ասենք, եթէ աղջիկների խումբը ֆէյսբուքում կամ ադնակլասնիկում տեսնում էր, որ Արամ Պաչեանը սիրում է Կոստան Զարեան, սկսում էր կարդալ Կոստան Զարեան:
Անցեալ տարի, երբ բաց ընթերցումներ կազմակերպեցինք Կասկադում, հարիւրին մօտ մարդ էր եկել. մօտ վաթսունի ձեռքին Կոստան Զարեանի գիրքն էր»,- հարցազրոյցներից մէկում վերջերս նշել է  գրականագէտ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիուտի հին եւ միջնադարեան բաժնի աւագ գիտաշխատող Արքմենիկ Նիկողոսեանը:
Նրա խօսքերից կարելի է եզրակացնել, որ Արամ Պաչեանն այն եզակի գրողներից է, ով կարողանում է գրաւել շատերի ուշադրութիւնը, սիրուել:

24.6.13

Մեր լեզուն թողել ենք 20-րդ դարում

ԱՐՄԷՆ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
Վերնագիրը, որ բացում է սոյն յօդուածը, որեւէ հեգնանք չի պարունակում իր մէջ:  Իրականում այն հրաւէր է` մտորելու մեր օրերում բաւականին բազմաշերտ մի խնդրի` այն լեզուի մասին, որ մենք կրում ենք, աւելի ճիշդ` տարբեր ոլորտներում նրա կիրառելիութեան մասին, եւ խնդրի բազմաշերտութիւնը կապուած է հէնց դրա հետ: Սկզբից եւեթ ցանկանում եմ ընթերցողին խնայել այսօրուայ եթերից հնչող գռեհիկ հայերէնի մասին չարչրկուած դատողութիւններից, այդ մասին առանց ինձ էլ շատ խօսողներ կան, թէեւ բոլորս ենք ականատես, որ սայլը յամառօրէն տեղից չի շարժւում: Աւելին` արդեօ՞ք խնդիրը չունի աւելի խոր պատճառներ, որոնց մասին նոյնիսկ չենք էլ մտածել: Այն դիտարկումները, որ անելու եմ ստորեւ, յուսով եմ գոնէ մասամբ լոյս կը սփռեն այդ պատճառների վրայ: