ՄԵԼԱՆԻԱ ԲԱԴԱԼԵԱՆ
Արձանների
ու արձանագործութեան մասին այս օրերին շատ խօսուեց, մասնաւորապէս
մայրաքաղաքում վերջերս տեղադրուած երկու խոշոր արձանների առիթով մտքեր եկան,
անցան:
Արձանները քաղաքային մշակոյթի կարեւոր եւ
տպաւորութիւն թողնող մասն են անշուշտ, թէ՛ որպէս արուեստի գործեր՝
գեղագիտական նշանակութեամբ, թէ՛ որպէս պատմութիւն: Կերպարաստեղծման ու
մատուցման կուլտուրան արուեստագէտի տաղանդի, շնորհքի արգասիքն է: Բայց
ինչո՞ւ նոր ժամանակների արձանները հիմնականում դժգոհութիւն են առաջացնում:
Պատուիրատո՞ւն է անիրազեկ, ճաշակազուրկ, թէ՞ հեղինակները երեւակայութեան
պակաս ունեն կամ էլ ժամանակակից քանդակագործութեան պահանջներին հաղորդ չեն
ու շարունակում են հնի գաղափարական իներցիայի սահմանափակ մօտեցումներով
գործել: