Showing posts with label Արթուր Սաքունց. Show all posts
Showing posts with label Արթուր Սաքունց. Show all posts

1.8.16

Արթուր Սաքունց. «Սերժ Սարգսեանը դեռեւս խնդիր ունի Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հետ»



ՀՌԻՓՍԻՄԷ ՋԵԲԵՋԵԱՆ

«Սասնայ ծռեր խմբի անդամները միանշանակ բացատրեցին յանձնուելը՝ խուսափել արիւնահեղութիւնից, որը կարող է անխուսափելի լինէր, եթէ շարունակէին մնալ: Իշխանութիւնները պատրաստւում էին գրոհի՝ յատկապէս ԱԱԾ-ի [Ազգային Անվտանգութեան Ծառայութեան] տարածած ամսի 30-ի յայտարարութիւնից հետո: “Սասնայ ծռեր” խումբը միանշանակ մնաց այն տրամաբանութեան մէջ, որ չի ուզում արյունահեղութիւն իրականացնել, ուղղակի սա քայլ էր, որը ելնում է նրանից, որ ցաւօք, ՀՀ-ում կուտակուած խնդիրների լուծման, փոփոխութիւնների համար այլ միջոցներն ու մեթոդներն արդիւնաւէտ չեն, չեն գործում: Անցած 14 օրերի ընթացքում իշխանութեան վարքագիծը միանշանակ դա հիմնաւորեց, որովհետեւ բացի ուժային գործիքներից այլ գործիքներ չտեսանք իշխանութեան կողմից»,- Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրոյցում այսպէս գնահատեց ՊՊԾ [պարեկա-պահակային ծառայութեան] գունդը գրաւած զինուած խմբի յանձնուելը: