ՀՌԻՓՍԻՄԷ ՋԵԲԵՋԵԱՆ
«“Սասնայ ծռեր” խմբի անդամները
միանշանակ
բացատրեցին
յանձնուելը՝ խուսափել
արիւնահեղութիւնից, որը կարող է անխուսափելի լինէր, եթէ շարունակէին մնալ: Իշխանութիւնները
պատրաստւում էին գրոհի՝ յատկապէս ԱԱԾ-ի [Ազգային Անվտանգութեան Ծառայութեան] տարածած ամսի 30-ի յայտարարութիւնից հետո: “Սասնայ ծռեր” խումբը միանշանակ մնաց այն տրամաբանութեան մէջ, որ չի ուզում արյունահեղութիւն իրականացնել, ուղղակի սա քայլ էր, որը ելնում է նրանից, որ ցաւօք, ՀՀ-ում կուտակուած խնդիրների լուծման, փոփոխութիւնների
համար
այլ
միջոցներն
ու
մեթոդներն
արդիւնաւէտ չեն, չեն գործում:
Անցած
14 օրերի
ընթացքում
իշխանութեան վարքագիծը միանշանակ դա հիմնաւորեց,
որովհետեւ
բացի
ուժային
գործիքներից
այլ
գործիքներ
չտեսանք
իշխանութեան կողմից»,- Հելսինկեան քաղաքացիական
ասամբլէայի Վանաձորի գրասենեակի ղեկավար
Արթուր
Սաքունցը
մեզ
հետ
զրոյցում
այսպէս գնահատեց ՊՊԾ [պարեկա-պահակային ծառայութեան] գունդը գրաւած զինուած խմբի յանձնուելը:
Ըստ նրա, իշխանութիւնը բացարձակապէս չի հասկանում, թէ ինչ իրավիճակում է յայտնուել երկիրը. «Որեւէ ուղերձ մենք այդպէս էլ չստացանք իշխանութեան կողմից: Սերժ Սարգսեանի յայտարարութիւնը եղաւ միայն 4-5 օր յետոյ, այն էլ նրանք միայն պահանջում էին յանձնուել: Մենք կարող ենք ամրագրել, որ Սերժ Սարգսեանը կարողացաւ ազատել ՊՊԾ գնդի տարածքը, բայց նա դեռեւս խնդիր ունի ՀՀ քաղաքացիների հետ: Մենք տեսանք, որ այս ընթացքում մի շարք բողոքի ակցիաներ եղան Սարի թաղում, Սիսիանում՝ Սպանդարեան գիւղում, թէկուզ փոքր ծավալի, բայց բողոքի ցոյցեր եղան Վանաձորում, Գիւմրիում, Կապանում: Սերժ Սարգսեանը իր համար միակ թիրախը տեսաւ “Սասնա ծռեր” խմբին, բայց չտեսաւ այն հանրութեանը, որը բազմահազարանոց բողոքի ցոյցեր էր անցկացնում: Այդ ցոյցերում մարդիկ վերստին պահանջում էին իշխանութեան հրաժարականը: Նա այդպէս էլ մէկ քայլ չկատարեց՝ այդ քաղաքացիների հետ երկխօսութեան մէջ մտնելու: Մենք հիմա այսպիսի իրավիճակ ունենք՝ Սերժ Սարգսեանը ՊՊԾ գունդը գրաւեց, բայց չկարողացաւ գրաւել ամբողջ Հայաստանը: Թէ ինչպէս հիմա իրեն կը պահի իշխանութիւնը՝ հանգուցային նշանակութիւն ունի»:
Արթուր Սաքունցը վստահ է, որ կիրառուած բռնութիւնները յանգեցնելու են բողոքի նոր բռնկումների. «Եթէ ինքը փոփոխութիւնների չի գնում, պահում է ուժի կիրառման ստատուս քուոն, ապա ինքը ուղղակիօրէն հրահրելու է նոր ճգնաժամային իրավիճակների: Այսինքն, ճգնաժամը չի յաղթահարուած, լռեցուած է, բայց շարունակւում է»:
Ըստ Արթուր Սաքունցի, հերթական անգամ ամլացաւ ամբողջ քաղաքական համակարգը, բացառութեամբ մէկ-երկու քաղաքական գործիչների: Սերժ Սարգսեանը քաղեց այն պտուղները, որը ինքը հետեւողականօրէն ձեւաւորել է իր նախագահութեան օրօք: Մեր հարցին՝ լուրեր են շրջանառւում, որ այս դէպքերից յետոյ Սերժ Սարգսեանն ուզում է ազատուել Վլադիմիր Գասպարեանից՝ Արթուր Սաքունցն արձագանգեց. «Թէ ով ումից է ուզում ազատուել՝ Սերժ Սարգսեանը Գասպարեանից, թէ Գասպարեանը՝ Սերժ Սարգսեանից, դա մեզ համար որեւէ էական նշանակութիւն չունի, որովհետեւ կը գայ Սերժ Սարգսեան երկրորդը կամ Վովա Գասպարեան երրորդը: Ապրիլեան պատերազմից յետոյ էլ մենք տեսանք, որ այդպիսի փոփոխութիւնները որեւէ նշանակութիւն չունեն»:
«Առաւօտ», 1 Օգոստոս 2016 (www.aravot.am/2016/08/01/722645/)
No comments:
Post a Comment