ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ
Միջազգային գիտնականների մի խումբ ապացուցում է, որ հնդեւրոպացիների մայր հայրենիքը Անատոլիան է, որի մի հատուածը Արեւմտեան Հայաստանի մէջ է, հայերէնը հնդեւրոպական մայր լեզուից տրոհուած ամենահին կենդանի լեզուն է, այն տրոհուել է հինգ-վեց հազար տարի առաջ:
Ըստ այս ուսումնասիրութեան դուրս է գալիս, որ հնդեւրոպացիների մայր հայրենիքը ու նաեւ պատմական Հայաստանը սահմանակից են եղել շումերներին: Շումերները ստեղծել են սեպագրերը, նրանց լեզուն` շումերերէնը ամենահին վերծանուած գրաւոր լեզուն է: