Showing posts with label համալսարաններ. Show all posts
Showing posts with label համալսարաններ. Show all posts

1.7.17

Դիմորդների թուաքանակի նուազումն ու բուհական կրթութեան այլ խնդիրների մասին

 ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

Իսկապէս մտահոգիչ է վերջին տարիների բուհական [բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու] կրթութեան վիճակը եւ անընդհատ պակասող դիմորդների թուաքանակը: Վիճակագրական, պաշտօնական ու ոչ պաշտօնական թուեր չեմ վկայակոչի, առանց դրանց էլ բոլորի համար ցաւալի այդ իրողութիւնը տեսանելի է: Միայն թէ այս տարի հարցն իր ամբողջ ծաւալով ընկալուեց եւ, որ աւելի տխուր է, գալիք տարում դիմորդների աննախադէպ փոքր թուաքանակն այսօր իսկ անհանգստացնում է բոլոր բուհերի ղեկավարներին ու պրոֆեսորա-դասախօսական անձնակազմին: Բոլորին անհանգստացնում է մէկ հարց. ի՞նչ է լինելու վաղը:

14.6.17

Բաց նամակ Կրթութեան եւ Գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանին

Յարգելի պարոն նախարար,
Երեւան քաղաքը հեղեղուած է ԲՈՒՀ-ական գրաւորների վաճառքով զբաղուող referat.am եւ նմանօրինակ այլ կայքերի գովազդային վահանակներով եւ յայտարարութիւններով:
Մեր այն հարցմանը, թէ ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան նախարարութիւնը ունի՞ որեւէ դիրքորոշում այդ գովազդների վերաբերեալ, նախարարութեան թէժ գիծը տուել է բացասական պատասխան՝ նկատի ունենալով, որ գովազդը չի խախտում ՀՀ օրէնքը: