Showing posts with label Րաֆֆի. Show all posts
Showing posts with label Րաֆֆի. Show all posts

10.8.16

Յովիկ Չարխչեան. «Մենք էսօր կորցնում ենք մարդուն»

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

- Պարոն Չարխչեան, մի հարցի մասին եմ ուզում խօսենք. սովորաբար հասարակական-քաղաքական լարուած իրավիճակներում մտաւորականների մի խումբ է հանդէս գալիս` դատապարտող յայտարարութիւններով կամ բաց նամակներով: Շատերի համար հեգնանք են առաջացնում ոչ միայն այդպիսի տեքստերը, այլեւ հէնց մտաւորական ասուածը: Մեր օրերում ո՞վ է մտաւորականը:
- Մեր հասարակութեան ճնշող մեծամասնութեան մօտ տպաւորութիւն է, որ մտաւորականը մշակութային գործիչն է: Դու կարող ես շատ լաւ գրող, նկարիչ, դերասան լինել, բայց մտաւորական չլինել, նոյն կերպ կարող ես առնչութիւն չունենալ հոգեւոր ոլորտի հետ, բայց շատ լաւ մտաւորական լինել: Օրինակ` անցեալ դարասկզբին հայկական սպայակազմը համարւում էր մտաւորական սերուցք:
Մտաւորականը մի անհատ է, որն իր մէջ ամփոփում է ոգեղէն եւ քաղաքացիական կեցուածքի լաւագոյն դրսեւորումները: Մարդ, ով ոչ թէ ուղղորդիչի դեր է կատարում, ցուցումներ է տալիս, այլ սթափեցնում, արթուն է պահում: Պատահական չէ, որ մտաւորականներին ասում են ազգի խիղճ:

4.6.14

Ալիսիա Կիրակոսեանի՝ Րաֆֆիի «Խենթը»ի «թարգմանութեան» մասին

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ


Ինչպէս հաղորդած է «Նոր Յառաջ»ը, Մայիս 22ին իր մահկանացուն կնքած է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեան՝ Լոս Անճելըսի մէջ, 78 տարեկան հասակին։
Արժանթին ծնած ու իր կեանքին առաջին 35 տարիները հոն ապրած, նախ՝ սպանագիր, յետոյ՝ անգլիագիր ու հայագիր (հիմնականին՝ արեւելահայերէն) բանաստեղծուհիին արտադրութեան արժեւորումը դեռ ճշդելի կը մնայ։
Այստեղ միայն կ՚ուզենք անդրադառնալ անոր կենսագրութեան մէկ մանրամասնութեան, որ կրկնուած է հայ մամուլի ու համացանցի երկայնքին, նաեւ՝ «Նոր Յառաջ»ի լրատուութեան մէջ. Ալիսիա Կիրակոսեան իբրեւ թէ հայերէնէ սպաներէնի թարգմանած է Րաֆֆիի «Խենթը» վէպը։
Այս պնդումը բացարձակապէս անհիմն է։

27.5.14

Մահ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեանի

Մայիսի 22-ին Լոս Անջելէսում 78 տարեկանում իր մահկանացուն է կնքել հայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեանը, հաղորդել է Asbarez.com-ը:
Ծնուել է 1936 թ. Արգենտինայի Կորդովա քաղաքում: Կիրակոսեանը բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների հեղինակ է (հայերէն եւ իսպաներէն): Նաեւ իսպաներէն է թարգմանել Րաֆֆու «Խենթը»: (*)