Այս
տարի Պետերբուրգի «Սվոյօ իզդատելստվօ» հրատարակչութիւնը լոյս է ընծայել
«Ուղեգրութիւններ. ընկալումներ եւ մեկնաբանութիւններ» յօդուածների
ժողովածուն (ռուսերեն): Կազմողը եւ պատասխանատու խմբագիրը մոսկուացի
գրականագէտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր Էլէոնորա Շաֆրանսկայան է,
որն այս Հոկտեմբերին (ինչպես նաեւ անցեալ տարի աշնանը) գիտաժողովի
մասնակցելու նպատակով այցելել էր Երեւան: Գիրքը կազմուած է երկու մասից.
առաջինը վերնագրուած է «Ինչպէ՞ս է ապրում Էրիվանում երաշտահաւը»: Այս
նախադասութիւնը վերցուած է ռուս գրող Իւրի Կարաբչիեւսկու հայաստանեան
ուղեգրութիւնից, որին է վերաբերում ժողովածուի կազմող Էլէոնորա
Շաֆրանսկայայի «Հակախորհրդային բանավէճը Իւրի Կարաբչիեւսկու "Կարօտ առ
Հայաստան" ուղեգրութեան մէջ» յօդուածը: