ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Եթէ
կոյրին հարցնէին,
թէ ի՞նչ է տեսողութիւնը, նա կը պատասխանէր՝ կուրութիւնը:
Դեմոկրիտ
Այս շարքը (*) գրելիս նպատակ
եմ ունեցել պարզ, մատչելի լեզուով շարադրել որոշ գիտական ճշմարտութիւններ մարդու ծագման, նախապատմութեան, հին պատմութեան, ժողովուրդների կազմաւորման, հնդեւրոպական հայրենիքի եւ
որոշ այլ հարցերի վերաբերեալ: Ջանալով ասելիքս մատուցել պարզ ու հանրամատչելի՝ ես խուսափել եմ խօսքի յոյժ
գիտական ոճից ու յղումներից, փաստերի
համակողմանի քննարկումից: Խուսափել եմ նաև այլ կարծիք ունեցողներին գնահատականներ տալուց: Ինձ յայտնի է, որ համոզուած մարդկանց տարհամոզել նման տեքստերով իմաստ չունի՝ անհնարին է: Իմ յօդուածների թիրախն այն մարդիկ են, որոնք ի վիճակի են կարդալ, ընկալել, փորձել հասկանալ մասնագիտական կարծիքները, եւ
ոչ թե «ազատագրական» պատմութեան «գիւտարարներն» ու նրանց հաւատաւոր հետեւորդները, որոնք ցանկացած փաստարկ ընդունում են սուիններով եւ
աւելի ամրապնդւում իրենց կարծիքներում: