Showing posts with label «Անտարես». Show all posts
Showing posts with label «Անտարես». Show all posts

7.3.14

«Չեմ կարծում, որ Մահարին այն գրողն է, որ դռնէ դուռ ընկնէի»

Գուրգէն Մահարին ամբողջական կը ներկայանայ հայ ընթերցողին




Հայաստանեան գրահրատարակչութեան պատմութեան մէջ առաջին անգամ հրատարակուել է Գուրգէն Մահարու երկերի լիակատար ժողովածուի (15 հատոր) առաջին գիրքը: Հրատարակիչը ոչ թէ պետական ընկերութիւն է, այլ մասնաւոր «Անտարես» հրատարակչութիւնը (նախագահ` Արմէն Մարտիրոսեան): Այս մասին «Առաւօտ»ին յայտնեց գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեանը: Նա տեղեկացրեց, որ նախկինում այս գործընթացն իրականացրել են ՀՀ ակադեմիական հաստատութիւնները, մասնաւորապէս` Գրականութեան Իինստիտուտը: Մեր զրուցակիցը յաւելեց, թէ սկսած խորհրդային տարիներից, Գրականութեան Ինստիտուտը հրատարակել է Թումանեանի, Վարուժանի, Նալբանդեանի եւ մեր միւս դասական հեղինակների երկերի լիակատար ժողովածուները, նշելով, որ նախկինում տարեկան լոյս էր տեսնում ընդամէնը մէկ հատոր, որի վրայ աշխատում էր շուրջ 10 գիտաշխատող: Արքմենիկ Նիկողոսեանը յատուկ շեշտեց, թէ Մահարու ժողովածուն իրականացուել է գրողի որդու` Գրիգոր Աճէմեանի աշխատասիրութեան շնորհիւ: «Հայ դասականների նման հիմնարար ձեռնարկների հրատարակման համար պէտք է աջակցութիւն, առաջին հերթին` Մշակոյթի նախարարութեան, շահագրգիռ կազմակերպութիւնների եւ անհատների կողմից: Չէ՞ որ նման ժողովածուները անհրաժեշտ են մեր երկրի մշակութային, գիտական դաշտի յառաջընթացի համար»,- ասաց գրականագէտը: Անդրադառնալով հրատարակուած առաջին հատորին, Արքմենիկ Նիկողոսեանը յայտնեց, որ այն ընդգրկում է Մահարու 1916-1969թթ. գրած բանաստեղծութիւնները, նաեւ անտիպ, որոնք ուղեկցւում են մեկնաբանութիւններով ու ծանօթագրութիւններով:

23.1.14

Գրահրատարակչական դաշտում յառաջընթաց՝ 2013 թուականին

ՄԱՆԱՆԱ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ (*)




Ամփոփելով 2013 թ. գրահրատարակչական աշխատանքները, հարկ է նշել, որ ակտիւ են եղել «Անտարես», «Զանգակ 97», «Սարգիս Խաչենց», «Էդիթ պրինտ» հրատարակչութիւնները:

Իսկ «Անտարես» հրատարակչութեան գլխաւոր խմբագիր, գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեանն երէկ [Դեկտեմբեր 26] լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով իրենց հրատարակչութեան 2013 թ. գործունէութեանը, նշեց, որ այս տարի մեծ թուով արդի գրողների գրքեր է հրատարակել` Մանէ Գրիգորեանի, Ռուզաննա Ոսկանեանի ժողովածուները, իսկ մի քանի օրից լոյս կը տեսնի Կարեն Անտաշեանի նոր ժողովածուն, որին շատերը անհամբերութեամբ են սպասում: