Showing posts with label երթուղային թաքսիներ. Show all posts
Showing posts with label երթուղային թաքսիներ. Show all posts

25.7.13

Ուղեվարձի բարձրացումը գերշահոյթները պահպանելու համար է

ԴԱՒԻԹ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
Տրանսպորտային սակագնի բարձրացումը վերջին մի քանի օրերի ընթացքում հանրային լուրջ քննարկումների պատճառ դարձաւ: Ամբողջ թոհուբոհի մէջ նկատուեց մի կարեւոր օրինաչափութիւնՙ հեռուստատեսութեամբ հիմնականում փորձ էր արւում արդարացնելու սակագների այդ բարձրացումը, իրերի դրութիւնը ներկայացնելով այնպէս, թէ դա է ոլորտում առկայ խնդիրների լուծման միակ ուղին: Հակառակ կողմից բերուող միակ լուրջ փաստարկը թերեւս այն է, որ մարդիկ չեն կարող վճարել, որ նման գները անթոյլատրելի են, սակայն ռացիոնալ կերպով հիմնաւորուած փաստարկները հազուադէպ են: Ստորեւ մենք կը փորձենք հասկանալ, թէ որքանով է հիմնաւոր 150 դրամ սակագնի սահմանումըՙ ուշադրութիւնը բեւեռելով փաստերի վրայ: