Showing posts with label գրաբար. Show all posts
Showing posts with label գրաբար. Show all posts

17.9.17

Մի քանի առաջարկութիւն-հիմնաւորումներ ի նպաստ դասական ուղղագրութեան կանոնակարգման

ԼՈՒՍԻՆԷ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Ամէն ազգ, ինչպէս ամէն ոք, եթէ չի կորցրել ինքնապաշտպանութեան առողջ բնազդը, ազատութիւն է տենչում եւ խորշում է կապանքներից։ Սահմանափակումները տրտմեցնում են, ճնշում ինքնութիւնը... Հէնց դրա համար ազգն ինքնութեան պահպանութեան եղանակներ է փնտռում իր ծագման պահից, եւ արտաքին ու ներքին բոլոր ճնշումներին նա կարողանում է դիմակայել միայն ազգային արժէքներով։ Հայոց ազգային գիրը հէնց դրա համար ծնուեց-վերածնուեց, եւ սեփական լեզուամտածողութիւնը հնարաւոր եղաւ պահպանել հէնց ազգային գրով հաստատուած ուղղագրական համակարգով... Իւրաքանչիւր նշան լսելի հնչիւնական միաւորի տեսանելի կաղապարն է, եւ ձայնագրութեան համակարգով անցած իւրաքանչիւր բառ տեսանելի խորհրդանշան-կաղապարն է որեւէ գաղափարի. հէնց այդ համակարգով էլ անխախտ ու կառուցիկ է բոլոր ժամանակների միջով սուրացող ազգային լեզուամտածողութիւնը։
Միայն ա՛յս նպատակով գործող սահմանափակումներն ու կաշկանդող շրջանակներն են արդարացուած. նրանք հնարաւորութիւն են տալիս ազատ եւ անկախ լինել...