Showing posts with label Ս. Յակոբ գերեզմանատուն. Show all posts
Showing posts with label Ս. Յակոբ գերեզմանատուն. Show all posts

13.6.13

Թաքսիմի «Գեզի» այգին եղել է հայկական Սուրբ Յակոբ գերեզմանոցի տարածք

ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ

Երէկ առաւօտեան Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբօսայգում ցուցարարները վերստին բախուեցին ոստիկանութեան հետ: Բորբոքուած կրքերը չեն հանդարտւում, ոչ էլ կը հանդարտուեն, որքան էլ վարչապետ Էրդողանն այսօր ընդունի բողոքի ցոյցերը համակարգող «Թաքսիմի պլատֆորմ»ի ղեկավարներին: Խնդիրը այգու հատման ենթակայ ծառերը, այսինքնՙ բնապահպանութիւնը չէ, այլ աշխարհիկ քեմալականների հակազդեցութիւնը իսլամամէտ կառավարութեանը, որը դրսեւորւում  է վարչապետ Էրդողանի Թաքսիմ հրապարակը վերակառուցելու նախագծի շուրջը: