Showing posts with label Արամի փողոց. Show all posts
Showing posts with label Արամի փողոց. Show all posts

27.8.15

Վտարանդի` մահից յետոյ ու ի՛ր կերտած հայրենիքում

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆՑ

Փողը մի ովկիանոս է, որի մէջ խեղդւում են վախը, սէրը եւ պատիւը:
ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

Կարո՞ղ էք պատկերացնել, որ Փարիզի քաղաքապետը բիզնես-կառոյցներին վաճառի ֆրանսիական թագաւորների Լուվրի պալատը, կամ Լոնդոնի քաղաքապետը վաճառի Ուինսթոն Չերչիլի տունը, իսկ Հաւանայի քաղաքապետը՝ աճուրդի հանի Ֆիդել Կաստրոյի տունը: Պատկերացրեցի՞ք: Դժուա՛ր: Նման բան անհնար է պատկերացնելն անգամ: Բայց վերադառնանք հայկական իրականութիւն: