ԶԱՐՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Մերկութիւնը մարդու բնական վիճակն է, որը արուեստի սնուցման հիմնական օբիեկտն է եղել մարդկութեան պատմութեան ողջ ընթացքում։ Մարմնի ուսումնասիրութեան հետ է կապուած կերպարուեստի ու քանդակագործութեան կրթութիւնը, եւ առաջինն, ինչ սովորեցնում են գեղարուեստի կրթօջախներում, դա երկար նայել կարողանալն է մերկ մարմնին։ Դա ամբողջովին փոխում է աշխարհընկալումը՝ սեռական ցանկասիրութեան տիրոյթից մարդուն բերելով դէպի գեղագիտական ընկալումներ։ Մարմին-մշակոյթ-հասարակութիւն ընկալումների ամբողջ տեսածիրը ձեւաւորւում է հենց մերկութեան պատկերային համակարգի միջոցով։