Showing posts with label Ֆերման Կեզ. Show all posts
Showing posts with label Ֆերման Կեզ. Show all posts

18.12.14

«Վէպի նման կեանք», որ դաժան իրականութիւն Է Թուրքիայում

 ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

Թուրքական լրատուամիջոցները «Վէպի նման կեանք» վերնագրի ներքոյ հրապարակել են մի լուր, որը, սակայն, ցաւալի եւ դաժան իրականութիւն է Թուրքիայի հայերի կեանքում: Վերջերս վախճանուած Թուրքիայի հայ քաղաքացի Ֆերման Գեզի ընտանիքը բաժանուել է երկու ճամբարի, քանի որ նրա 11 զաւակներից 4ը քրիստոնեայ են, 7ը՝ մահմեդական, ու նրա երեխաների միջեւ վէճ է ծագել թաղումը քրիստոնէակա՞ն, թէ մուսուլմանական աւանդոյթներով կազմակերպելու հարցում: