«Առաջին լրատուական»ի (www.1in.am) թղթակիցը հարցազրոյց մը ունեցած է քաղաքագէտ Արա Պապեանի հետ, Արցախի անկախութեան հռչակման 25-ամեակին
առիթով՝ Ղարաբաղեան խնդրի եւ միջազգային ճանաչման հեռանկարներուն շուրջ։
Արամ Սարգսեան - Լեռնային Ղարաբաղի անկախութեան հռչակումը ընդհանրապէս ի՞նչ
արդիւնք տուեց՝ ղարաբաղեան հարցին հայկական շահերին համապատասխան լուծում
գտնելու առումով։ Արդեօք դա 1989-ի Դեկտեմբեր 1-ին որոշուած Արցախի եւ
Հայաստանի վերամիաւորման շարունակութի՞ւնն էր, թէ հակասում էր դրան։
Արա Պապեան - Նախ պէտք է յիշենք թէ Արցախի անկախութեան հռչակումը ի՞նչ նպատակներ էր հետապնդում։ Արդարեւ 1989 թուականին, այդ օրուան Գերագոյն Խորհրդի որոշումով Հայաստանի Հանրապետութիւնը վերամիաւորուեց Ղարաբաղին եւ այդ որոշումը մինչեւ այսօր իր ուժի մէջ է։ Բայց 1990-91 թուականներին երբ ռազմական ընդհարումները սկսեցին սաստկանալ, այդ շրջանի Արցախի Հանրապետութեան ղեկավարը թերեւս թերահաւատ լինելով միջանկեալ տակտիկական որոշում կայացրեց եւ հռչակեց Արցախի անկախութիւնը։ Այստեղ պէտք է ընդգծել, թէ Արցախը ո՛չ թէ Ադրբեջանից այլ՝ Հայաստանից անկախացաւ։ Այդ օրերի ղեկավարների տեսակէտով անկախութիւնը ամրապնդելու էր երկրին ինքնուրոյնութիւնը եւ նա դառնալու էր բանակցային հիմնական կողմ։ Բայց այսօր —25 տարի յետոյ— պէտք է մենք մեզի յստակ հարց տանք՝ արդեօք Հայաստանը զերծ մնա՞ց ռազմական ու քաղաքական ճնշումներից. պատասխանը բնականաբար բացասական է եւ մենք օրինակի համար տեսնում ենք թէ Տաւուշի մարզում նոյնքան զօրաւոր ռազմական գործողութիւններ են տեղի ունենում ինչքան ԼՂՀ-ի սահմանին վրայ։ Քաղաքական առումով ամբողջ ճնշումը Հայաստանի վրայ է եւ ոչ թէ Ղարաբաղի, որովհետեւ Արցախը ընդհանրապէս դուրս է մնացել բանակցային գործընթացից, այսինքն նա ո՛չ միայն ինքնուրոյն չդարձաւ այլեւ աւելի տկարացաւ։ Այստեղ յիշենք որ Քոչարեանի օրով Արցախը —ըստ էութեան— դուրս մնաց բանակցութիւններից։ Հետեւաբար այդ զիջումը (Արցախի Հանրապետութեան հռչակումը) անտեղի դարձաւ։ Այն ժամանակ ասում էին, թէ Արցախի անկախութիւնը շատ աւելի դիւրութեամբ կ՚ընդունուի քան թէ Ղարաբաղի միացումը Հայաստանին, բայց ոեւէ մէկը հարցում չուղղեց թէ՝ ո՞վ ասաց, որ Ղարաբաղի անկախացումը աւելի դիւրին կ՚ընդունուի։ Աւելին ասեմ. ես անձնապէս խօսել եմ թուրք բարձրաստիճան դիւանագէտների հետ եւ իրենք միաձայն պնդում են, թէ իրենց համար շատ աւելի ընդունելի է համեմատաբար աւելի մեծ Հայաստանը (Արցախի եւ Հայաստանի տարածքը միասնաբար) քան թէ երկու հայկական միաւոր, որոնց հետ իրենք չգիտեն թէ ինչպէ՞ս պէտք է վարուեն։ Հետեւաբար քանի որ անկախութեան հռչակումը դրական ոչինչ տուեց մեզի, ուրեմն եկէք խօսենք —ըստ էութեան— այս երեւոյթի բացասական կողմերի մասին։ Այս հարցի ամէնից կարեւոր բաժինը ազգաստեղծման գործն է, ինչ որ այսօր մենք տեսնում ենք Ղարաբաղում։ Մեզի համար արդէն սովորական է դարձել «հայաստանցի» եւ «ղարաբաղցի» որակումը, ասել է թէ արդէն Ղարաբաղը չի ընկալւում որպէս Հայաստան, աւելին՝ նա նոյնիսկ այսպէս կոչուած որպէս «հայ» չի ընկալւում…։
Ա.Ս. - Բայց դա պետական կարգախօս է…։
Ա.Պ. - Յամենայն դէպս սխալ է այդ կարգախօսը, որովհետեւ այստեղ ուրիշ վտանգներ էլ կան, որոնց թեւակոխման փուլին ենք գտնւում։ Նրանցից մէկը հետեւեալն է. - եթէ Ղարաբաղը անկախ է, դա կը նշանակի թէ պէտք է անկախ լինի նաեւ Հայաստանի Հանրապետութիւնից։ Բայց արդեօք այդպէ՞ս է, ի հարկէ՝ ո՛չ։ Միւս կողմից, այդ առումով մենք լուրջ խնդիրներ կ՚ունենանք կապուած այն ֆինանսական ուղղակի օգնութիւններին, որոնք իւրաքանչիւր տարի Հայաստանի ամավարկից յատկացւում են Ղարաբաղին, որովհետեւ մենք չունենք միջ-պետական պայմանագիր եւ Հայաստան տակաւին չի ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը։ Նաեւ հասկանալի պիտի չլինի, թէ Հայաստանի քաղաքացիները ի՞նչ հիման վրայ են ծառայում «օտար» երկրում, քանի որ եթէ Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում, ուրեմն առանձին երկիր է։ Այստեղ չի տարբերւում որ ղարաբաղցիները «էթնիկ» հայ են, թէ՝ հայ չեն։ Այլ խօսքով հայաստանցի հայը չի կարող զօրակոչուի եւ այլ միաւորի մէջ բանակում ծառայի, թէկուզ եւ այդ միաւորում ապրողը «էթնիկ» հայ է։ Այս խնդիրները կապ ունեն նաեւ միջազգային իրաւունքի հետ, Ժընեւի մարդասիրական համաձայնագրերի հետ, այսինքն եթէ մեր զինուորները միջազգային իրաւունքի հիման վրայ չեն ծառայում, ուրեմն նաեւ ենթակայ չեն կարող լինել Ժընեւի համաձայնագրերի պաշտպանութիւններին։
Ես մէկ այլ կարեւոր հարց եմ տուել Ղարաբաղի ղեկավարներին, թէ՝ նրանք ի՞նչ բանի հիման վրայ են հռչակել անկախութիւնը. պատասխանել են՝ ինքնորոշման հիմքի վրայ։ Բայց ի՞նչ է նշանակում ինքնորոշում. դա նշանակում է, թէ այն մարդիկ որոնք ապրել են այդ տարածքում, պէտք է որոշեն այդ հողի ճակատագիրը՝ անկախութիւն կամ միաւորում։ Իսկ այդ դէպքում ղարաբաղեան կողմը ինչպէ՞ս է կարող հիմնաւորել այսպէս կոչուած «գրաւեալ» կամ ազատագրուած տարածքների ճակատագրի հարցը։ Որովհետեւ ինքնորոշման պարագային նա կարող է միա՛յն չորս շրջանների յաւակնութիւնը ունենալ, այլ խօսքով ԼՂԻՄ-ի հինգ շրջաններից Շուշին դուրս կը մնայ։ Իսկ եթէ դա տեղի է ունենում Հայաստանի պետական տարածքի միաւորման հիման վրայ —յիշենք որ Ազգերի Լիկան Լեռնային եւ Դաշտային Ղարաբաղը ճանաչել է իբրեւ Հայաստանի Հանրապետութեան մաս կազմող տարածքներ— այդ դէպքում միջազգային իրաւունքներով Հայաստանը կարող է այդ տարածքների յաւակնութիւնը ունենալ, ինչ որ ինքնորոշման սկզբունքով հնարաւոր չի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին համար, քանի որ ժողովուրդը միջ-պետական ծրագրերի ենթակայ չի։
Վերոնշեալ պատճառներով —շնորհաւորելով անշուշտ անկախութեան տարեդարձը— միաժամանակ պէտք է ընդունել թէ անկախութեան հռչակման քաղաքականութիւնը ձախողուել է եւ 25 տարիներ յետոյ ո՛չ մէկ երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը եւ յառաջիկայում էլ չեմ կարծում որ նման գործընթաց տեղի կ՚ունենայ։

Ա.Ս. - Բայց Ամերիկայի վեց նահանգներ արդէն ճանաչել են Արցախի անկախութիւնը
եւ քաղաքական գործիչների կողմից էլ զայն ճանաչելու կոչեր են լինում՝ որպէս
Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխիք։ Այս առումով որքանո՞վ է
կարեւորւում Հանրապետութեան անկախութեան գաղափարը։
Ա.Պ. - Նախ ասեմ, որ ձեր նշած նահանգները, քաղաքապետարանները կամ
կազմակերպութիւնները լիազօրութիւն չունեն ճանաչելու որեւէ պետութեան
անկախութիւնը, որովհետեւ պետական անկախութիւնը կը ճանաչուի արդէն իսկ
ճանաչուած պետութեան կողմից, իսկ մնացեալը արդէն «գեղեցիկ խօսակցութիւններ»
են եւ այդ իսկ պատճառով դրանք չակերտաւոր ճանաչում կը նշանակեն։ Քոսովոյի
օրինակը բերելով պէտք է ասել, որ Քոսովոն երբ ճանաչուեց արդէն անկախ էր Սերբիայից։ Եթէ կարդաք Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի
հրամանագրերը, կը տեսնէք, որ այնտեղ շատ պարագաներ կան երբ մի հրամանագրով
Ղարաբաղի այս կամ այն շրջանից պատասխանատու գործիչներ Հայաստանի մէջ
նշանակուել են այս կամ այն պետական պաշտօնին եւ կամ հակառակը։ Իսկ ոեւէ
նախագահ այլ երկրներից պաշտօնեաներ չի նշանակում։ Հետեւաբար, մենք կարծէք
թէ յայտնուել ենք մեզ թելադրուած եւ բոլորովին աննպաստ մի գծի վրայ։ Բայց
թէ ինչո՛ւ նման քաղաքականութիւն դեռեւս շարունակւում է եւ ինչո՛ւ է այսպիսի
քարոզչութիւն կատարւում, պարզ այն պատճառով՝ որովհետեւ կան մարդիկ ովքեր
շահագրգռուած են «պաշտօններով»։ Ասեմ, թէ այս ուղղութեամբ ծախսուող
հսկայական գումարներով կարելի էր մի ամբողջ զօրագունդ պահել՝ զինամթերքով
եւ աշխատակազմով, որ պատերազմի օրերին շատ աւելի օգտակար կը լինէր
Ղարաբաղին։ Կարելի է արաբական երկրների օրինակը տալ, որոնց ժողովուրդը արաբներ լինելով հանդերձ երբեք չկարողացան միաւորուել։ Սուրիան եւ Եգիպտոսը
60-ական թուականների սկիզբը որոշ փորձեր կատարեցին, բայց ձախողուեցին։
Աշխարհի պատմութեան մէջ չկայ որեւէ մի երեւոյթ երբ նոյն ազգից երկու
ձեւաւորուած պետութիւն ապագային միաւորուեն։ Եթէ դէպքեր էլ եղել են, դա այն
պատճառով է, որ արդէն գոյութիւն ունեցած պետութիւնները քաղաքական
պատճառներով տրոհուել են ու յետոյ միացել, ինչպէս օրինակ՝ Գերմանիայի
պարագան, երբ արեւելեան եւ արեւմտեան հատուածները միացան իրար։
Ա.Ս. - Ղարաբաղեան հարցի համատեքստում թերեւս կարեւոր է մարտավարական եւ
ռազմավարական հարցերի տարանջատումը։ Արդեօք Լեռնային Ղարաբաղի անկախութեան
հռչակումը դիւանագիտական նկատառումներո՞վ էր թէ՝ մշակուած ռազմավարութիւն
էր։
Ա.Պ. - Ես ձեզ կարող եմ վստահեցնել որ օրին երբ խօսւում էր Ղարաբաղի
անկախութեան շուրջ՝ բոլորը մտածում էին առաւելագոյնը հինգ տարուայ մասին,
ինչ որ ես կը կոչէի գաւառական խորամանկութիւն, որովհետեւ կարելի չէ կարծել
որ աշխարհը այդքան միամիտ է։ Հարիւրաւոր փաստաթղթեր կան որտեղ նշւում է թէ
ինչո՛ւ Ղարաբաղը կախեալ է Հայաստանից եւ չի կարող անկախ լինել։ Հետեւաբար,
հաղորդակցութեան ներկայի դարում ամէնից ճիշդ քաղաքականութիւնը՝ ազնիւ
քաղաքականութիւնն է։ Ի միջի այլոց Ղարաբաղի անկախութեան հռչակման գաղափարը
մեզ ներշնչել է Մոսկուան եւ դա կրկնութիւնն էր Վոլսկիի այդ յայտնի
յանձնաժողովի որոշումներին, երբ այնտեղ փորձեցին միջանկեալ լուծում գտնել հարցին եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դրուեց Մոսկուայի
ենթակայութեան տակ, բայց չմոռանանք, որ այն ժամանակ թէ՛ Հայաստանը եւ թէ՛
Ադրբեջանը Սովետական Միութեան մաս էին կազմում։ Այդ որոշումը ընդամէնը կէս
տարի գործեց։
Ա.Ս. - Եթէ կարծում էք, թէ Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը հռչակուել է
որպէս միջանկեալ կարգավիճակ՝ համապատասխան Հայաստանի Հանրապետութեան
դիւանագիտական հնարաւորութիւններին, այդ պարագայում ի՞նչ ռազմավարութիւն
պէտք է որդեգրել եւ ընդհանրապէս ինչպէ՞ս կարելի է պատկերացնել Ղարաբաղեան
հիմնահարցի լուծումը։
Ա.Պ. - Յստակ բան կարելի չէ ասել։ Այդ գծով խառն մտքեր եւ գաղափարներ կան։
Բայց մեծ մասամբ այն կարծիքի են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինք պէտք
է որոշի իր ճակատագիրը, որ ըստ իս՝ շատ վտանգաւոր է եւ ես չեմ հաւանում
այդ ձեւակերպումը, որովհետեւ այդ ինչպէ՞ս է որ Լեռնային Ղարաբաղի
պաշտպանութիւնը բոլորիս պարտականութիւնն է, նրան նիւթապէս օժանդակելը
բոլորիս պարտքն է, երբ Հանրապետութիւնը տուժում է բոլորս ենք տուժում, բայց
որոշումը պիտի կայացնի Արցախի ժողովուրդը։ Այստեղ վտանգաւորը այն է, որ
ենթադրենք թէ նրանք որոշեն միանալ Ռուսաստանին, այն ժամանակ ի՞նչ պէտք է
անենք։ Անշուշտ, որ խօսքը պիտի տրուի արցախցիին, բայց ո՛չ թէ՝ միա՛յն արցախցիին։ Ես այդ «միայն»-ին դէմ եմ։ Առաջնահերթութիւնը իրենց պէտք է
տրուի, բայց ո՛չ միայն իրենց։ Որովհետեւ այդ պարագային մեր առջեւ կը ցցուեն
վտանգներ, քանի որ մեկուսացուած համակարգի մէջ գտնուող հարիւր հազար հոգիի
վրայ շատ դիւրին ձեւով եւ աճպարարութեամբ կարելի է ազդեցութիւն գործել։
Փորձը տեսանք Գիւլիստանի պայմանագրի 200-ամեակի առիթով, երբ ասուեց, որ
ճիշտ լուծումը Ռուսաստանին միանալն է։ Նորից եմ կրկնում, որ ի հարկէ առաջին
խօսքը Ղարաբաղում ապրող ժողովրդին կը պատկանի եւ ես նոյնիսկ դէմ չեմ լինի
ժողովրդի որոշած անկախութեան գաղափարին, բայց այդ պարագային՝ նա պէտք է
ամբողջովին անկախ լինի։
Ա.Ս. - Ուրեմն ձեր կարծիքով՝ Արցախը անկախ ապրելու հնարաւորութիւնները չունի…։
Ա.Պ. - Անշուշտ որ չունի, ես կ՚ասէի՝ «եթէ ուզում էք անկախ ապրէք, գնացէք՝
անկախ ապրէք, բայց մեզանից ո՛չ փող, ո՛չ արիւն մի՛ ուզէք»։ Այդպէս վարուել
կարելի չէ՝ երբ մենք պաշտպանում, սնում եւ զինում ենք այդ երկիրը…։ Այս
հարցը նոյնիսկ անընդունելի է եւրոպացիների համար։ Նորից եմ կրկնում, որ 25
տարին մի ամբողջ սերնդի ժամանակաշրջան էր եւ անկախութեան հռչակումը հարցը
չլուծեց։ Այսօր ղարաբաղաբնակ ժողովրդի եւ Հայաստանի շրջաններում ապրող
բնակչութեան միջեւ տարանջատումը տեսանելի է։ Մենք պարտաւոր ենք յառաջիկայ
մէկ-երկու տարուան մէջ այս հարցին լուծում գտնել։ Եթէ չկարողանանք լուծել
միաւորման խնդիրը՝ մեր առջեւ անպայման կը ծառանան շատ լուրջ խոչընդոտներ։
Այսօր շատ յաճախ երեւանաբնակ հայը իր դժուարութիւնների պատճառն է համարում ղարաբաղցին, քանի որ իր ղեկավարներից շատերը ղարաբաղից են եկել։ Դա սխալ
մօտեցում է, որովհետեւ այդ նոյն ղեկավարը նոյն «յաջողութեամբ» ճնշում է
բանեցնում թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Ղարաբաղի ժողովրդի վրայ։ Կարելի է ասել, թէ
սեփական իշխանութիւնների նկատմամբ ատելութիւնը ուղղւում է այդ
իշխանաւորների ծննդավայրերի կամ շրջանների նկատմամբ։
Ա.Ս. - Հետեւաբար ձեր կարծիքով ղարաբաղեան հիմնահարցի վերաբերեալ պետական
մօտեցումը թէ՛ դիւանագիտութեան ոլորտում եւ թէ՛ ներհայկական ճակատի վրայ
պէտք է փոփոխութեան ենթարկուի։ Այդպէ՞ս է։
Ա.Պ. - Այո՛։ Այդ մօտեցումը պէտք է փոխուի ո՛չ միայն նշուած ներքին
խնդիրների պատճառով, այլ որովհետեւ տարածքներ յանձնելու վերաբերեալ
չխօսելու միակ ճանապարհը հետեւեալն է. - պէտք է վերստին որդեգրել
միջազգային իրաւունքով այնպիսի սկզբունքներ, որոնք մեզ հնարաւորութիւն կը
տան այսօր վերահսկուող տարածքները դիտարկել որպէս Հայաստանի Հանրապետութեան
ամբողջական տարածք։ Այդ սկզբունքներից մէկը Ուիլսընի իրաւարար վճիռն է՝
«Arbitral Award of the President of the United States of America Woodrow
Wilson», Ազգերի Լիկայի 1920 թուականի Փետրուար 24-ի առաջարկ-զեկոյցը,
ուր յստակօրէն նշուել է թէ ամբողջ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի
Հանրապետութեան մաս է կազմում։ Հակառակ պարագային, եթէ մենք շարունակենք
ինքնորոշման սկզբունքի վրայ խարսխել մեր բանակցութիւնները, այդ ժամանակ
որեւէ հիմնաւորում չենք ունենայ խօսելու առգրաւուած տարածքների վերաբերեալ։
Արմատապէս պէտք է փոփոխութեան ենթարկել բանակցային գործընթացի թէ՛ հիմքը
եւ թէ սկզբունքները։
Ա.Ս. - Ի դէպ մենք էլ կարող ենք յայտնուել «յարձակող»-ի դիրքում իբրեւ Ադրբեջանի տարածքը «գրաւող» երկիր…։
Ա.Պ. - Ընդհակառակը։ Արդէն հէնց սա է խնդիրը։ Ինչո՞ւ այսօր Ադրբեջանը
կարողանում է մեզ որպէս «նախայարձակ» եւ «տարածքներ գրաւող» ներկայացնել,
որովհետեւ նա ասում է՝ «դուք որ ուզում էք ինքնորոշման սկզբունքով
անկախանալ, կը նշանակէ թէ ընդունում էք, որ այդ տարածքները մե՛րն են եւ
դուք ուզում էք անջատուել։ Իսկ ես ձեզ որեւէ տարածք պիտի չտամ»։ Բայց եթէ
մենք ներկայանանք միջազգային փաստաթղթերով, այդ պարագային կարող ենք
Ադրբեջանը ներկայացնել իբրեւ նախայարձակ, որովհետեւ մենք աւելի քիչ
տարածքների վրայ հսկողութիւն ունենք, քան թէ այն ինչ մեզ վերապահուած է
միջազգային իրաւունքով։ Այդ ժամանակ արդէն էապէս ամէն ինչ կը փոխուի։
Այսօր, Ադրբեջանը միջազգային ատեանների մէջ յայտարարում է թէ՝ «Հայաստանը
օգտագործում է իր երկրին պատկանող ընդերքը»։ Միացման դէպքում՝ մենք կարող
ենք ասել, թէ Ադրբեջանն է, որ անօրինականօրէն շահագործում է Հայաստանի
Հանրապետութեան պատկանող ընդերքի հարստութիւնը։
Ա.Ս. - Արդեօք Ազգերի Լիկայի որոշումը այսօր վաւերակա՞ն է։
Ա.Պ. - Ի հարկէ վաւերական է։ Ինչո՞ւ 1921 թուականի կուսակցական որոշումը
կարող է վաւերական լինել, իսկ դրանից մէկ տարի առաջ կայացուած Ազգերի
Լիկայի որոշումը՝ անվաւեր։
Ա.Ս. - Կարսի-Մոսկուայի պայմանագրերը անօրինական են համարւում բայց դէ ֆակտօ գործում են…։
Ա.Պ. - Նրանք դէ ֆակտօ գործում են, որովհետեւ մենք այդ տարածքները չենք
ազատագրել։ Այսօր իրավիճակը փոխուած է. մենք որոշակի տարածքների վրայ
ռազմական վերահսկողութիւն ունենք եւ պէտք է ապացուցենք, որ այդ հողերը
մե՛րն են եւ մենք ոչ միայն «գրաւող» չենք, այլ աւելին՝ ՄԱԿ-ի որոշումները
կատարող։ Բայց եթէ չկարողանանք այդ մէկը փաստել՝ այն ժամանակ կ՚ընկալուենք
իբրեւ «նախայարձակ», ինչ որ իբրեւ այդպիսին կը փորձէ մեզ ներկայացնել
Ադրբեջանը։ Յամենայն դէպս մեր շահերը մեզ կը թելադրեն միանալ Հայաստանին։
«Նոր Յառաջ», 17 Սեպտեմբեր 2016
No comments:
Post a Comment