ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ոչի՞նչ` որ խոստովանեմ. նախանձով կարդացի Պուլիցերեան մրցանակակիր Ֆիլիպ Ռոթի «Ամերիկեան հովուերգութիւն» վէպը, որը, որպէս ամերիկեան հրեաների ընտանիքի մի քանի սերնդի պատմութիւն, կարելի է կոչել նաեւ սագա, վիպասք:
Ահա մի քանի մէջբերում վէպից, որոնք հայերիս հետ համեմատութեան եզրեր ունեն. «Նիւեորքեան հրէաների առաջին յետգաղթական սերունդը վերածուեց մի ընկերակցութեան, որն աւելի շատ դէպի ամերիկեան կեանքի մայրուղին էր կողմնորոշուած, քան Հին Աշխարհի ոգին, որը նրանց իդիշախօս ծնողները վերածնել էին Փրինս-սթրիթի խուլ թաղերում»:

«Քիչ դեր չէր խաղացել նաեւ ծնողական ինքնազոհաբերութեան գաղափարախօսութիւնը, որն արգելակել էր բաց խռովութեան մեր ձգտումները եւ ստիպել թաքցնել պատշաճութեան կանոնները խախտող համարեա բոլոր պոռթկումները»:
… «Հրեաների հակասական ցանկութիւնը` լինել բոլորի պէս, բայց եւ առանձնանալ, յայտարարել, թէ "մենք էլ նոյնն ենք", բայց եւ պնդել, որ "մենք ուրիշ ենք"»:
Հայերս մեծ համայնքներ ունենք աշխարհի շատ երկրներում, բայց «Ամերիկեան հովուերգութեան» նման վէպեր կարծես թէ չունենք` եղածների մեծ մասի առանցքը Ցեղասպանութիւնն է:
Այդպիսի մի քանի նոր գիրք ներկայացուեց Երեւանում Ապրիլին` «Գրական տապան»ի շրջանակներում. Ալան Ուայթհորն (Կանադա). «Վերադարձ Հայաստան» / Back to Armenia, Մելինէ Թումանի (ԱՄՆ). «Եղել է, չի եղել» / There Was and There Was Not, Մարսելա Փոլեյն (Աւստրալիա). «Աշխարհի ծայրը» / The Edge of the World, Մարկ Մուստեան (ԱՄՆ). «Ժանդարմը» / The Gendarme, Դանա Ուոլրաթ (ԱՄՆ). «Ինչպէս ջուրը եւ քարը» / Like Water on Stone:
Չեմ հասցրել բոլորին ծանօթանալ, բայց «Գրական տապան»ին մասնակցութիւնս առիթ դարձաւ, որ կարդամ վերոնշեալ հեղինակներից մէկի` Դանա Ուոլրաթի «Ալիսհէյմեր» (չկարծէք, վրիպակ է` բնագրի վերնագիրը Aliceheimer's է) գիրքը, որը հէնց մի հայի (հայուհու) ամերիկեան կեանքն է պատկերում:
Դանա Ուոլրաթը կիսով չափ է հայ, ընդ որում, մօր` Ալիսի կողմից, որը Ալցհէյմեր հիւանդութեան պատճառով կորցրել է յիշողութիւնը, եւ դուստրը բերել է իր տուն խնամելու:
Աստիճանաբար պարզւում է, որ սա Ալիսի երկրորդ «ալցհէյմերն» է. մինչեւ բուն հիւանդութեամբ տառապելը նա «մոռացել» է իր ազգային պատկանելութիւնը` «ես երբեք հայ տղայի չեմ համբուրի, նրանք չափից դուրս մազոտ են»… Ցեղասպանութիւնը, ամուսնացել է ամերիկացու հետ` փորձելով յարել, ներգծուել «մայրուղուն»:
Դանա Ուոլրաթը, որ նաեւ բժիշկ է, մարդաբան եւ նոյնպէս ամուսնացած է ամերիկացու հետ, Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի մի հին օրինակ է գնում եւ էջերը կտրտել-սոսնձելու ու մատիտանկարների միջոցով պատմում է մօր յիշողութեան կորստի` նրա անէացման, անհետացման, սոցիալական մահուան դէմ իր պայքարի շուրջ 30 դրուագ:
Դանայի` «հիպերակտիւ», փորձանք, չար երեխայի Ալիս մայրը խիստ է եղել, գժտուել է դստեր հետ նրա երիտասարդական խենթութիւնների տարիներին: Հիմա դուստրն է, որ, քնքշօրէն փորձելով յետ նուաճել նրա սերը, պարտաւոր է նաեւ խիստ լինել` դիցուք, նրանից թաքցնելով անուշեղէնը:
Մայրը յաճախ նեղւում է.
«Նրա ներքեւի շուրթը նորից ցած կախուեց: Նա երկու ձեռքը առջեւը շարեց ճագարիկի նման: Ես վերցրի ձեռքերն ու համբուրեցի մէկ առ մէկ. «Օխ, շնորհակալ եմ: Լաւացայ»: Նրա աչքերը նորից կորան ժպիտի մէջ. «դու իմ մա՞յրն ես»:
«Ես քո դուստրն եմ»:
«Հրաշալի է»:
Հրաշալի է:
Վերջապէս:
Ալիսհէյմեր:
«Օխ» բացականչութիւնը առաջին նշաններից է` ժամանակի հետ Ալիսն իրեն աւելի ու աւելի փոքր է զգում, սկսում է խօսել միայն հայերէն:
Դանա Ուոլրաթը պարբերաբար զուգահեռներ է անցկացնում Քերոլի գրքի հետ: Ասենք, Քերոլի հեքիաթի «Խմիր ինձ» գրութիւնը, որ գլուխներից մէկի վերնագիրն է, նման է թղթիկներին, որով Ալցհէյմերով հիւանդ մարդկանց յիշեցնում են հանապազօրեայ անհրաժեշտ գործողութիւնները: Բայց բոլոր զուգահեռները կտրուկ ընդհատւում են, երբ Դանայի մայրն աւելի է մանկանում: Դանան Ալիսին տանում է Նիւ Եորքի Սբ. Գրիգոր Լուսաւորչի եկեղեցի, որտեղ նա գինու մէջ թաթախուած նշխարը ճաշակում, ինչպէս եօթ տասնամեակ առաջ: Աւելի ուշ նրան է մօտենում քահանան.
«Ո՞վ է այս անուշիկ անձնաւորութիւնը»,- հարցրեց նա Ալիսին:
«Աղաւնին»,- ասաց նա»:
Այսպէս Դանայի մայրը յիշում եւ իրեն կոչում է մկրտութեան անունով:
Դանա Ուոլրաթը մտորում է այն մասին, որ եթէ Ցեղասպանութիւնից յետոյ իր մօրական պապ Եղիշէն հաստատուած լինէր Երեւանում եւ ոչ թէ Նիւ Եորքում, «ուրիշ սերմնահեղուկ եւ ձուաբջիջ կը միախառնուէին», եւ ծնուած չէր լինի ոչ մայրը, ոչ ինքը… Ոչ էլ մեզանից շատ-շատերը, որ սերուած են Արեւմտահայաստանից ու Արեւելահայաստանի կորուսեալ տարածքներից:
Բայց սարսափելի գաղթը յանգեցրել է ոչ միայն հազարաւոր հայերի ուծացման, այլեւ ունեցել է այսպիսի աներեւակայելի պարոյրներ, ինչպէս Ալիսի դէպքում. ծանր հիւանդութիւնը նրան մոռացնել է տալիս իր ամբողջ հասուն կեանքը Ամերիկայում, անգլերէնը եւ ամերիկուհի դստերը «ուղարկում» Երեւան` մօրը հասկանալու համար հայերեն սովորելու:
Այս պատմութեան նման յուզիչ են գրքի շուրջ 30 պարզունակ ոճով արուած նկարները, որ բուժական նշանակութիւն են ունեցել հիւանդի համար, դրանց մակագրութիւնները, իսկ խօսքի զգացմունքայնութիւնը չի խանգարել, որ հեղինակին երբեւէ լքի մեղմ հումորը եւ նա շարունակաբար բժշկական նուրբ դիտարկումներ անի:
Դանա Ուոլրաթը Հայաստանում ընկերացել է շատ հայ արուեստագէտների, որի արդիւնքն է ըստ ամենայնի, որ «Ալիսհէյմեր» գիրքը անգլերէն, բայց Երեւանում լոյս տեսնի` Յարութիւն Սամուէլեանի/quadrum-ի ճաշակաւոր ձեւաւորմամբ:

«Լրագիր», 21 Յունիս 2015 (www.lragir.am)
No comments:
Post a Comment