Թէեւ անցել է աւելի քան 70 տարի, սակայն ստալինեան բռնութիւնների եւ հայ
մտաւորականների սպանդի շրջանը լիովին բացայայտուած չէ. դատապարտուել են
արարքները, սակայն ողբերգական իրադարձութիւնների մեղսակիցներն իրենց արժանի
գնահատականը չեն ստացել:
Վերջին շրջանում գրականագէտները շատ են խօսում այն մասին, որ պէտք է
վերարժեւորել այն, ինչ տեղի ունեցաւ 1937 թուականին: Նրանց թւում է
գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսեանը:
Միւս կողմից, նա ընդգծում է, որ ստալինեան բռնապետութիւնը այլ խնդիրներ էր լուծում եւ այնպէս չէր, որ միայն Հայաստանում էր այդպէս:
«Ցաւալի է, որ ինչպէս Մեծ Եղեռնի օրերին, այնպէս էլ ստալինեան
բռնապետութեան շրջանում, յարուցուած գործերի պատճառը հայ մատնիչներն էին,
հայ մատնագիր գրողների տուած "донос"ները [գրաւոր մատնութիւնները]»:
Բակունցի, Թոթովենցի, Չարենցի ձերբակալութիւնների, մահուան պատճառ դարձած մարդկանց պէտք է բացայայտել եւ ի ցոյց դնել: «Յատկապէս 54 թուականից յետոյ, երբ հրամանը եղաւ եւ շատերը
արդարացուեցին, բազմաթիւ փաստեր շրջանառութեան մէջ դրուեցին, բայց նրանք,
ովքեր այդ տարիներին եղել էին դահիճ, իրենք սկսեցին հանդէս գալ զոհի
կարգավիճակով, որ իբր "ժամանակն էր այդպիսին", որ "ստիպուած են այդպէս
վարուել": Շատ ցաւալի է, որ նրանց անունները դրւում է անմեղ զոհերի անուան կողքին», գտնում է գրականագէտը:
Տարիներ առաջ մի բանավէճ եղաւ, որ սկսուեց Նորայր Ադալեանի "1937
թուական" յօդուածից յետոյ: Նա պահանջում էր, որ Երեւանում Չարենցի,
Բակունցի, Թոթովենցի եւ Ստալինեան բռնութիւններին զոհ գնացած մեր միւս
գրողների, ինչպէս նաեւ աքսորի ենթարկուած գործիչների անուններով փողոցների
կողքին չլինի, օրինակ, Հրաչեայ Քոչարի փողոցը: «Հրաչեայ Քոչարը այդ շրջանի
ամենաակտիւ հակահայկական, հակահայ գրական, հակահայ մշակութային գործիչներից
էր:
Պատահական չէր նրա արտայայտութիւնը, որը յաճախ է շրջանառւում. "Չարենցը մի քար է, որ ընկած մեր պօէզիայի զարգացման ճանապարհին:
Առաջ գնալու համար, մենք պէտք է վերացնենք այդ քարը"», ընդգծում է գրականագէտը:
Անգամ 54 թուականից յետոյ, երբ ամէն ինչի մասին մասամբ կարելի էր գրել
եւ բաց խօսել, ինչ որ հանգամանքներ պարզել, 1937ը շարունակեց մնալ համարեա
քար լռութեան մէջ: Արխիւների բացման փորձեր կատարուեցին միայն 80ականների
վերջին:
Այս թեմայով յօդուածներ գրեցին Դաւիթ Գասպարեանը, Ամատունի Վիրաբեանը:
Լոյս տեսաւ Գասպարեանի գիրքը՝ «Փակ դռների գաղտնիքը», որտեղ ահռելի
տեղեկատուութիւն կայ իրականութեան մասին:
Հենրիկ Բախչինեանը 1999 թուականին հրատարակեց «Չարենցապատում ըստ անտիպ Վաւերագրերի» աշխատութիւնը, որտեղ առաջին անգամ հրապարակուեց Չարենցին՝ Գրողների Միութիւնից հեռացնելու նիստի արձանագրութիւնը։ «Այստեղ այդ շրջանի վարք ու բարքը միանգամից բացւում է։ Արձանագրութեան մէջ շատ հետաքրքիր կէտ կայ. բոլորը դատապարտում են, անգամ Չարենցի մտերմագոյն ընկերներից Ակսել Բակունցը:
Հենրիկ Բախչինեանը 1999 թուականին հրատարակեց «Չարենցապատում ըստ անտիպ Վաւերագրերի» աշխատութիւնը, որտեղ առաջին անգամ հրապարակուեց Չարենցին՝ Գրողների Միութիւնից հեռացնելու նիստի արձանագրութիւնը։ «Այստեղ այդ շրջանի վարք ու բարքը միանգամից բացւում է։ Արձանագրութեան մէջ շատ հետաքրքիր կէտ կայ. բոլորը դատապարտում են, անգամ Չարենցի մտերմագոյն ընկերներից Ակսել Բակունցը:
Լուռ են մնում միայն Ստեփան Զօրեանը եւ Դերենիկ Դեմիրճեանը:
Համարձակւում է խօսել միայն Աւետիք Իսահակեանը», ասում է Արքմենիկ
Նիկողոսեանը:
Ըստ նրա՝ խօսքը ոչ միայն այն մասին է, որ Չարենցին հասցրին մահուան, Բակունցին գնդակահարեցին Ծիծեռնակաբերդի բարձունքին: «Խօսքը ներգրական մթնոլորտի յարաբերութիւնները հասկանալու եւ դրանք
թափանցիկ ներկայացնելու մասին է: Այսքան տարի անց ինչ-որ գործիչների, ինչ-որ մարդկանց վերարժեւորելու կտրուկ ժամանակն է:
Ցաւօք, Գուրգէն Մահարին աքսորից վերադարձաւ եւ ընդամէնը կարճ ժամանակ անց վերադարձուեց աքսոր: Երբ արդէն իբր Խրուշչովեան տարիներ էին, 60ականներին հալածանքները
Մահարու նկատմամբ շարունակւում էին: Սա, ըստ էութեան, նոյն պրոցեսների
շարունակութիւնն էր՝ երբեմն, ի հարկէ, քաղաքակիրթ ձեւերով: Այս է պատճառը, որ այդ փաստերը պէտք է բացայայտուեն, հրապարակուեն եւ իրական գնահատականներ տրուեն»:
Շատերը գիտեն, որ Բակունցի եւ Մահարու բանտարկութեան հարցում մեծ դեր են
ունեցել Նայիրի Զարեանի որոշ յօդուածներ: «Յայտնի է, որ Քոչարի անզգոյշ կամ
դիտմամբ ասուած խօսքը կարող էր ինչ-որ մէկի գնդակահարութեան պատճառ
դառնալ:
Գրականագէտները արդէն որոշ փաստեր յօդուածների միջոցով ներկայացրել են:
Գզրոցների ամբողջական բացումը ենթադրում է կերպարների, մասնակիցների
ամբողջական ներկայացում: Մենք վերարժեւորման խնդիր ունենք», ասաց Նիկողոսեանը՝ ընդգծելով, որ
գզրոցների ամբողջական բացման դէպքում շատ բաներ դրական լոյսի ներքոյ
կ՚արժեւորուեն, ինչպէս օրինակ, այն փաստը, որ Եղիշէ Չարենցին տնային
կալանքի ծանր շրջանում այցելել է միայն Աւետիք Իսահակեանը: Սա այն դէպքում, երբ տարիներ շարունակ խօսում էին այն մասին, որ
Իսահակեանին բերել էին Հայաստան լրտեսական գործունէութիւն ծաւալելու համար:
«Անկախ»ի հարցին պատասխանելով, գրականագէտը նշեց, որ սա ամենեւին չի
նշանակում այդ գրողներին չներառել դասագրքերի ծրագրերում: «Ես սիրած
բանաստեղծութիւններ ունեմ Նաիրի Զարեանից: Հարցը նրանց լուսապսակի մէջ
չներկայացնելն է: Պարզապէս պէտք է գրել ճշմարտութիւնը. այո, ունի հանճարեղ բանաստեղծութիւններ, բայց 30ականներին այսինչ բաներն արել է: Այդ տարիներին Ռաֆայէլ Իշխանեանը "Գարուն"ում մի յուշ տպագրեց: Նա գրում
էր, որ այդ շրջանի Երեւանի ամենացաւալի պատկերներից մէկը եղել է, երբ
Աբովեան փողոցով զբօսնելիս տեսնում էիր թանկարժէք մուշտակ հագած Նայիրի
Զարեանին, այնինչ նոյն պահին Չարենցը դատապարտուած էր մահուան, Բակունցին
գնդակահարել էին, Թոթովենցին գնդահարել էին, Մահարին աքսորում էր»:
Մարդիկ մասնակցել են մշակոյթի, այսինքն՝ ժողովրդի հերթական գլխատմանը,
թուրք հրոսակները, ովքեր մասնակցել են Զօհրապի եւ Վարուժանի սպանութեանը,
եւ նրանք, ովքեր լինելով մեր ժողովրդի ծնունդ, մեր ազգի զաւակ ստալինեան
բռնապետութեան տարիներին այս կամ այն ձեւով մասնակցել են գրողների
գնդակահարութեանը, նրանց մէջ մեծ հաշուով տարբերութիւն չկայ, քանի որ
պրոցեսն ու նպատակը եղել է նոյնը:
Սա պարզապէս գրական անցուդարձի մանրամասն չէ:
Սա կարեւոր է նաեւ այսօրուայ համար: Այսօր շատ բաներ կան ստալինեան
բռնապետութիւնը յիշեցնող, որոնք արւում են լուռ եւ քաղաքակիրթ ձեւով։
«Մեկուսացումը միայն այն չէ, որ աքսորեն կամ բանտարկեն: Այսօր իւրօրինակ
մեկուսացում կայ, որովհետեւ երբ գրողը գրում է, երբ նկարիչը նկարում է, եւ
երկրի իշխանութիւնը ստեղծում է հոգեւոր բարոյական էնպիսի մթնոլորտ, որ մեծ
արուեստագէտների ասածը չի հասնում ժողովրդին, սա բռնապետութիւնից աւելի
վատ է: Մեթոդներն են տարբեր: Ի վերջոյ, բոլոր բռնակալներն ինչո՞ւ են դէմ եղել ազատ մշակոյթին եւ
ճշմարիտ գրականութեանը. դրանք ցոյց են տալիս բռանպետութիւնից ազատուելու
ուղիներ», եզրափակեց Արքմենիկ Նիկողոսեանը:
«Անկախ» (ankakh.com), 12 Յունիս 2015
No comments:
Post a Comment