Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը Փետրուար 16, 2015ին նամակով դիմած է Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակեանին` տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները յետ կանչելու վերաբերեալ իր որոշումին մասին: Նամակին մէջ ըսուած է.
Արդէն մօտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապէս հետեւողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրութիւնները կեանքի կոչելու հարցում: Սակայն պէտք է փաստել Թուրքիայի իշխանութիւնների քաղաքական կամքի բացակայութիւնը, արձանագրութիւնների տառի ու ոգու աղաւաղումները եւ նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականութեան եւ պատմութեան խմբագրման քաղաքականութիւնը:
Ժամանակի անսպառ չլինելու մասին խօսել եմ բազմիցս, այդ թւում` 2014 թուականի Սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխաւոր վեհաժողովի ամբիոնից: Ցաւում եմ, որ Հայաստանի այդ յորդորը լսելի չեղաւ Թուրքիայի ղեկավարութեան համար: Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թուականի Հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրուած «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին» արձանագրութիւնները Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովից յետ կանչելու վերաբերեալ»:
Նախագահ Սերժ Սարգսյանը
նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով
Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր
որոշման մասին: Հանրապետության նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն Սահակյան,
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման
գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների
բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես
արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ
կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու
ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե
իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և
բաց թողնվեց հնարավորությունը:
Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների
ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական
դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:
Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի
բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և
նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց
ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում
ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:
Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի
սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի
այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար: Ուստի, ես
որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված
«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական
հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և
Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»
արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ
կանչելու վերաբերյալ»:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Մանրամասները` yerkir.am կայքում:
No comments:
Post a Comment