ՆԱՅԻՐԱ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
Հայաստանի նախագահը քննադատութեան է արժանանում անցած Շաբաթ օրն արած իր յայտարարութեան համար: Ոչ իշխանական ուժերից «Ժառանգութեան» ներկայացուցիչն այն անյաջող է համարում, իսկ Հայ Ազգային Կոնգրէսի ներկայացուցիչը` արժէք չունեցող ու չարդարացուած:
Յիշեցնեմ` Սերժ Սարգսեանը Ծաղկաձորում յայտարարել էր, թէ Աստանայում Նազարբաեւի հնչեցրածը «տհաճ էր, բայց դա որեւէ վնաս չի կարող մեզ տալ»:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն անցած շաբաթ Եւրասիական Տնտեսական Բարձրագոյն Խորհրդի ընդլայնուած նիստի ժամանակ յայտարարել էր, թէ Հայաստանը Եւրասիական Միութեանը պէտք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչուած սահմաններով, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի: Հայաստանի նախագահն այդ ժամանակ պարզապէս լռել էր: Վերադառնալով Հայաստան` նա խախտեց լռութիւնը եւ յայտարարեց, որ Միութեանն անդամակցելու ճանապարհին որեւէ խոչընդոտ չկայ եւ որ Լեռնային Ղարաբաղը Մաքսային Միութիւն չի մտնելու:
«Ժառանգութեան» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարեանն «Ազատութեան» հետ զրոյցում անյաջող է համարում Սարգսեանի յայտարարութիւնը: Նա յիշեցնում է, որ Սարգսեանի ղեկավարած կուսակցութեան ներկայացուցիչները աւելի վաղ տրամագծօրէն հակառակն էին պնդում: Իշխող Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակեանը դեռ անցած տարեվերջին էր ասել, թէ Հայաստանի` Մաքսային Միութիւն մտնելու դէպքում միութեան կազմում կը լինի նաեւ Ղարաբաղը: Մայիսի կէսերին էլ վարչապետ Յովիկ Աբրահամեանն էր ասել` «Մէկ տարածք ենք մենք լինելու, եւ իմ կարծիքով` որեւէ այլ ձեւակերպում այդ հարցում չի կարող լինել»:
Իշխող կուսակցութեան խօսնակ Էդուարդ Շարմազանովն էլ յաւելել էր, թէ իրենք երբեք չեն յայտարարել, որ Ղարաբաղը պէտք է մաս կազմի այդ միութեանը: Միեւնոյն ժամանակ, նա նշել էր, թէ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը մէկ տնտեսական տարածք են:
«Ժառանգութեան» ներկայացուցչի խօսքով, խնդիրն այն է, որ Աստանայում եռեակի վերջին նիստում պահանջ ներկայացուեց, որպէսզի ամրագրուի, թէ որտեղ են աւարտւում Հայաստանի սահմանները:
«Մինչ այժմ, տարբեր կազմակերպութիւնների անդամակցելիս, Հայաստանը կամ միւս կողմը նման վերապահումներ չեն կատարել: Ադրբեջանն ինքն է միշտ վերապահում անում իր տարածքային ամբողջականութեան խախտուած լինելու մասին»,- նկատում է Սաֆարեանը:
Նրա կարծիքով, եթէ բաւարարուի Ղազախստանի պահանջը, այս դէպքում նշանակում է, որ Հայաստանն ինքն է նման վերապահում անում եւ ուղղակի ԼՂՀ-ը դուրս դնում այն միասնական տնտեսական տարածքից, որ կազմել է ԼՂՀ-ի հետ:
Սաֆարեանը կարծում է, որ Հայաստանի համար այս ծուղակը իրականում պատրաստել է Ռուսաստանը:
«Կրեմլին պէտք չէ, որ Հայաստանը արագ դառնայ Եւրասիական Տնտեսական Միութեան անդամ եւ նման հնարքներով կանխում է դա»,- ամփոփում է «Ժառանգութեան» ներկայացուցիչը:
Հայ Ազգային Կոնգրէսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետեանը, անդրադառնալով նախագահի ու նրա կուսակիցների իրարից տարբերուող կարծիքներին, ասում է, որ Սարգսեանն իր յայտարարութեամբ ծիծաղելի վիճակի մէջ դրեց նրանց:
«Աջ ձեռքը չգիտի ինչ է անում ձախ ձեռքը, առաջին դէմքը չգիտի ինչ է խօսում երկրորդ դէմքը: Սերժ Սարգսեանի վերջին խօսքը խայտառակում եւ զրոյացնում է բոլոր նախորդների` իր կուսակիցների արտայայտութիւնները: Զգացւում է, որ պետական մօտեցում այս հարցի վերաբերեալ չկայ», - ասում է նա:
Անցած ամիս Եւրասիական Տնտեսական Յանձնաժողովի Զարգացման եւ Ինտեգրացիայի դեպարտամենտի միջազգային գործակցութեան բաժնի պետ Անտոն Ազարովը յայտարարել էր, թէ Մաքսային Միութեանը կամ իրենց որեւէ միութեանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անդամակցութեան հարցն անգամ չի էլ քննարկւում, [միութեան] սահմանները անցնելու են Հայաստանի Հանրապետութեան ներկայումս ընդունուած սահմաններով:
Ստեփան Սաֆարեանն ասում է, որ Հայաստանի նախագահն իր յայտարարութեամբ շատ հարցերի պատասխաններ չտուեց, այդ թւում եւ Ղարաբաղի սահմանին մաքսակէտ տեղադրելու վերաբերեալ կասկածները չփարատեց:
«Սերժ Սարգսեանը, չեմ ուզում օգտագործել այդ բառը, բայց "կռուտիտ" որ ասում են` ուղղակի փորձում է "շուստրիութիւն" անել եւ անյաջող արդարանալ: Հայ ազգը հրաշալի յիշում է իր բոլոր յայտարարութիւնները, իր երիտկուսակիցների բոլոր յայտարարութիւնները այդ թեմայով», - ասում է նա:
Հայ Ազգային Կոնգրէսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետեանը Սարգսեանի լռութիւնը Աստանայում համարում է վնաս Հայաստանի հեղինակութեանը: Տեղում չկարողանալ հակազդել ու Երեւանից մեղադրել, վիրաւորական խօսքեր ասել Նազարբաեւին, արդարացուած չէ:
«Ո՞վ էր քեզ խանգարում, որ դու կարողանայիր տեղում արձագանգէիր», - նախագահին հարցնում է ընդդիմութեան ներկայացուցիչը:
«Բարգաւաճ Հայաստան»ի ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանեանը չմեկնաբանեց նախագահի յայտարարութիւնը: Աւելի վաղ ԲՀԿ ներկայացուցիչ Նայիրա Զօհրաբեանն այս հարցի վերաբերեալ ասել էր, թէ «սթափ տրամաբանութիւնը յուշում է, որ այդ կոնտեքստով պիտի տարուէին բանակցութիւնները, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Հայաստանի հետ միասին չմտնել այդ տարածք»:
«Եթէ Հայաստանի առջեւ նման պայման դրուի, ապա նա միանշանակ պարտաւոր է հրաժարուել այդ միութիւնից», - ասել էր Զօհրաբեանը:

«Ազատութիւն» ռատիոկայան (azatutyun.am), Յունիս 2, 2014
No comments:
Post a Comment