ՅԱՍՄԻԿ ԻՍՈՅԵԱՆ
Լոյս է տեսել կինոգէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Արծուի Բախչինեանի «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում» պատմութիւնների ժողովածուն: Երկու տասնեակից աւելի պատմութիւնները, ինչպէս հեղինակն է անուանում իր փոքրիկ, բայց կոլորիտային գրուածքները, կարդացւում են հետաքրքրութեամբ եւ թեթեւութեամբ: Նկարագրուածը մեր կեանքն է` առանց չափազանցութիւնների, անպաճոյճ մերկութեամբ, լաւ ու վատ կողմերով: Հերոսներն էլ մենք ենք, մեզ ծանօթ մարդիկ` մեր սովորական իրավիճակներում: Դա ի հարկէ նոր ոճ է հեղինակի բազմապրոֆիլ գործունէութեան մէջ, մտաւորական, ում աշխատանքին ծանօթ էի Վ. Մատթէոսէանի համահեղինակութեամբ գրուած «Շամախեցի պարուհին» (2007 թ.) աշխատութիւնից: Ու եթէ «Շամախեցի պարուհին» աշխատութեան մէջ տեսնում ենք զգայական տպաւորութիւններով չառաջնորդուող գիտնական վերլուծողին, «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում» ժողովածուն ասես բոլորովին այլ Արծուի Բախչինեան է հեղինակել:
Հեղինակը չպարտադրող նրբանկատութեամբ գլխի է գցում, որ ինչ-որ ջերմ, կարեւոր բան է պակասել մարդկային յարաբերութիւններում, որ ֆուտբոլի դաշտը պատած ձնծաղիկներին տրորուելու բախտին արժանացնելը, տարբերակներից լաւագոյնը չէր:
Նոյնիսկ այն դէպքերում, երբ չզայրանալը, չարհամարհելը անհնարին է թւում, օրինակ` կնոջը ծեծող Գրիշին, քաղքենի Լիլիկին կամ թաղի «օրէնքները պահող, գողական» տղաներին, ատելութիւն չէ, որ ծնւում էր ներսումս, այլ` խղճահարութիւն տգիտութեան եւ դրանից բխող բոլոր թշուառութիւնների հանդէպ: «Ներիր նրանց, հայր, քանզի չգիտեն, թէ ինչ են անում»: Երեւոյթի այս մեծահոգի ընկալումն է մեզ հրամցնում Արծուին ու նաեւ լաւատես, կառուցողական այն մղումը, որ բուռն ցանկութիւն է ծնում փոխել, ներել… Ու ես ցանկացայ, որ երկիրս բուժուի այդ ախտերից, դառնայ առողջ ու լուսաւոր, այնպիսին, որ ժպիտով բարեւող մարդը չընկալուի որպէս շեղում նորմայից: Լայնաժպիտ կեանքը դառնայ բնական ապրելաոճ, ինչպէս բնական ենք համարում «հացլետներն» ու վերմիշելը քրոջը հասցնել շտապող կնոջը. վեհագոյն մի քայլ, մարդու մի տեսակ, որի գոյութեամբ երկրի վրայ արդարացւում է մեր ապրելու իրաւունքը: Ահա նաեւ իր ուրոյն ձեւով աշխարհի անարդարութեան դէմ բողոքող, Լոռուայ համուհոտով բուրող Սիրամարգ հօքիրը, քանի-քանի մարդ կարդալով նրա մասին կը ժպտայ, մտածելով, որ ինչ-որ տեղ էլ կայ իրենց հօրաքրոջ նմանակը: Ահա տեսնում եմ ազգային թասիբ ունեցող այն պարսկահայ տղաներին, ովքեր իրենց համար դժուար, անչափ դժուար, կռիւ անելուց դժուար, բայց միակ սրտացաւ ու խելացի որոշումն են կայացնում` հայ բակընկերուհու արժանապատուութիւնն անաղարտ պահելու համար: Կերպարներ` այնքան ծանօթ ու հայկական, սիրելի ու ջերմ, չյօրինուած եւ այս դէպքում նոյնպէս` չգունազարդուած:
«Առաւօտ», Մարտ 4, 2014

Գրքում տեսայ նաեւ հեղինակի կերպարը` անչար, աննախանձ, լուսաւոր, աշխոյժ հումորով եւ ճկուն մտքով, ինչպիսին լինում է իրական մտաւորականը…
«Առաւօտ», Մարտ 4, 2014
No comments:
Post a Comment