Հայաստանի Կրթութեան եւ Գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը քանի մը օր առաջ մեկնած էր Ռուսաստանի Դաշնութիւն, ուր հարցազրոյց տուած է «Գոլոս Ռոսիի» ռատիոժամուն։
Հարցազրոյցին նիւթը ռուսերէն լեզուն եղած է: Ահա թե ինչ առաջարկով հանդէս եկած է Ա. Աշոտեանը այդ հաղորդումին ընթացքին.
«Կը խիզախեմ ասել՝ վատ չէր լինի, եթէ վերցնէինք Եւրամիության փորձը. բոլոր անդամ-երկրների լեզուն սահմանել որպէս նախագծի պաշտօնական լեզու: Ի հարկէ, աշխատանքային է դառնում մէկ կամ երկու լեզու, եւ ԵՄ-ի դէպքում դա ֆրանսերէնը, գերմաներէնը, իսպաներէնն ու անգլերէնն է: Իսկ ահա ԵՄ բոլոր լեզուները համարւում են պաշտօնական: Որքան հաճելի է խորվաթի համար գիտակցել, որ խորվաթերէնը ԵՄ-ի պաշտօնական լեզուներից մէկն է, թէեւ նա նաեւ շատ լաւ գիտակցում է, որ խորվաթերէնը երբեք չի կարող դառնալ աշխատանքային լեզու:
Նման հոգեբանական նրբութիւնները, կարծում եմ, պէտք է նկատի ունենալ եւ մեր ինտեգրացիոն նախագծերում: Այսինքն, ռուսերէնի գերիշխող դերակատարութիւնը՝ որպէս միջազգային շփման լեզու որեւէ մէկի կողմից կասկածի տակ չի դրւում եւրասիական կրթական, քաղաքակրթական, մշակութային եւ քաղաքական տարածաշրջանում: Բայց եւ մեծ եւ հզօր ռուսերէնի կողքին իրենց կարող են լաւ զգալ եւ յարգուել նաեւ եւրասիական ինտեգրացիայի անդամ երկրների լեզուները, այդ թւում եւ հայերէնը» (*):
www.ilur.am, Նոյեմբեր 19, 2013
(*) «Հայկականք».- Նախարար Աշոտեանը թերեւս լաւ չի յիշեր, որովհետեւ այդ օրերուն ան միջնակարգի աշակերտ էր։ Էր երբեմն երկիր մը, ուր հայերէնը պաշտօնական լեզուն էր, ամրագրուած՝ Սահմանադրութեամբ (յօդուած 72)։ Գրագրութիւնները ոչ հայերէնով կը կատարուէին եւ նոյնիսկ ատենախօսութիւններու սեղմագրերը ոչ հայերէնով կը գրուէին։ Այսինքն՝ «մեծ եւ հզօր ռուսերէնը» աշխատանքային լեզուն էր։ Այդ երկիրը գոյութիւն ունեցած է 1920-1991ին, անունը՝ Խորհրդային Հայաստան...։
Արդի՞ւնքը այս բոլորին. խօսքը տանք ազգագրագէտ Յարութիւն Մարութեանին («Հայ ինքնության պատկերագրությունը», հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը եւ Ղարաբաղյան շարժումը, Երեւան, ՀՀ ԳԱԱ հրատ., 2009).-
«Արդ, ցուցապաստառներում ի՞նչ բնոյթի պահանջներ էին առաջ քաշւում հայոց լեզուի հարցում։ Այսպէս, դեռեւս 1988 թ. ապրիլի 24-ին կոչ էր արւում «Հայ երեխային – հայկական դպրոց», մէկ տարի անց նոյն օրը՝ «Լեզուն դաւելը սպիտակ եղեռն է» (նկ. 237), եւս մէկ տարի անց՝ «Փրկութեան ափ՝ հայկական դպրոց» (նկ. 238), «Ազգը պահողը լեզուն է» (նկ. 239)։ Ինչո՞վ էր պայմանաւորուած նման մտահոգութիւնը հայոց լեզվի և հայկական դպրոցի շուրջ։

Խորհրդային իշխանութեան տարիներին՝ յատկապէս 1970-80-ական թուականներին, մի շարք գործընթացների հետեւանքով, գնալով նեղանում էր հայոց լեզուի գործածութեան ոլորտը, որն, ի դէպ, Հայկական ԽՍՀ Սահմանադրութեամբ վաւերացուած էր որպէս հանրապետութեան պետական լեզու։ Այսպէս, բազմաթիւ հիմնարկ-ձեռնարկութիւններում գրագրութիւնների, գործավարութեան լեզուն գերազանցապէս ռուսերէնն էր (պետական արխիւի տվյալներով՝ 90%-ից աւելին), երեւանեան ցուցանակները, ազդագրերը, յայտարարութիւնները, անգամ մշակոյթի օջախների եւ մարզական միջոցառումների տոմսերն էին յաճախ ռուսերէնով։ Հայերէնը դուրս էր մղւում գիտութեան, ուսուցման, առողջապահութեան եւ այլ ոլորտներից։ Արդիւնքում, տեսնելով հայերէնի դերի աստիճանական նուազումը, հայ երեխային ծնողը տանում էր ռուսական մանկապարտէզ, այնուհետև՝ ռուսական դպրոց։
Մասնավորապես, 1936-1988 թթ. Հայաստանում ռուսական կրթութիւն ստացող հայ աշակերտների թիւն անընդհատ աճում էր. եթէ 1936-ին կար շուրջ 150 այդպիսի աշակերտ, ապա 1976-ին՝ 30 հազ., 1981-ին՝ մօտ 40 հազ., 1987-ին՝ մօտ 50 հազ.։ Ռուսական դպրոցներ յաճախող աշակերտութեան տեսակարար կշիռը մեծ էր յատկապէս Երեւանում՝ շուրջ 25% կամ 48 հազ. հոգի, իսկ դրանից դեռ տաս տարի առաջ էլ երեխաներին ռուսական կրթութեան գերադասում էին տալ ծնողների շուրջ մէկ երրորդը, այդ թւում մտաւորականութեան գրեթէ կէսը։ Եթէ աճման այս միտումը շարունակուէր յաջորդ կէս դարի ընթացքում, Երեւանում հայկական դպրոցները կը մարէին. որովհետեւ, ինչպես դիպուկ նկատել է բանաստեղծը, «լեզուն այն թուրն է, որը միայն գործածուելով է սրւում»(10)։ Արդէն 1970-ական թթ. վերջերին Հայկական ԽՍՀ-ում հայ-ռուսերէն երկլեզւութեան լայն տարածում էր արձանագրուած՝ շուրջ 34%. եւ դա մի հանրապետութիւնում, որը Խորհրդային Միութիւնում ազգային կազմով ամենամիատարրն էր. հայերը կազմում էին Հայկական ԽՍՀ-ի բնակչութեան շուրջ 90%-ը, այսինքն՝ ռուսերէնը տարածւում էր ոչ անմիջական շփման ճանապարհով, եւ ռուսական դպրոցներում սովորողների ճնշող մեծամասնութիւնը հայեր էին։
Երեխաներին ռուսական դպրոց ուղարկելու առթիւ ծնողների պատճառաբանութիւններից էին լինում հետեւեալ տիպի ձեւակերպումները. «հայկական դպրոցների մակարդակը ցածր է» կամ, ռուսերէն լավ իմացող երեխան «կեանքում առաջ կը գնայ»։ Սակայն ռուսական դպրոցների շրջանաւարտների համեմատաբար լավ գիտելիքներ ունենալը բացատրւում էր ոչ այնքան այդ դպրոցներում դասաւանդման բարձր մակարդակով, որքան որ նրանց ընտանեկան, գերազանցապէս մտաւորական միջավայրով։ Ստացւում էր կախարդական շրջանակ, որն արմատական լուծում էր պահանջում։
Քանի որ ռուսական դպրոցներում սովորող հայազգի տասնեակ հազարաւոր աշակերտները հանրակրթական առարկաները հայերէն չէին անցնում, նրանք աշխարհը, մարդկութեան ներկան եւ անցեալը, բնութիւնը իրենց ազգային լեզուով չէ, որ ճանաչում էին։ Այդ դպրոցներում մայրենի լեզուն պաշտօնապէս համարւում էր ռուսերէնը, իսկ հայերէնը ուսուցանւում էր որպէս օտար լեզու, այն էլ՝ ոչ պարտադիր։ Մինչդեռ դպրոցի լեզուն դառնում է մարդու մայրենի լեզուն եւ այդպիսին մնում է նրա ամբողջ կեանքի ընթացքում։ Մասնավորապես, եթէ հայկական կրթություն ունեցող երևանցիների շուրջ 95%-ը ընտանիքում խօսում էր հայերէն, ապա ռուսական կրթութիւն ունեցողների շրջանում այդ թիւը կազմում էր շուրջ 40%, որը բավականին բարձր թիվ է։ Դպրոցում հանրակրթական առարկաների դասաւանդման լեզուն է, որ ամենից աւելի է ձեւաւորում աշակերտի լեզուամտածողութիւնը։ Հայաստանի ռուսական դպրոցների հազարաւոր հայազգի աշակերտների մայրենի լեզուն հայերէնը չէր, եւ աւարտելուց յետոյ էլ երբեւէ հայերէնը չէր դառնում։ Սա վերաբերում էր մանաւանդ գրաւոր խօսքին. այդ դպրոցների շրջանաւարտը չէր կարողանում պաշտօնական, գիտական գրութիւններ կազմել այդ լեզուով։ Եւ բնական է, որ ոչ հայկական կրթութիւն ունեցողը, մտնելով ղեկավար ոլորտներ, հիմնարկ կամ գործարան, ջանում էր շրջապատը յարմարեցնել իր այդ առաջին լեզուին, այդ լեզուն էր առաջ մղում, պահանջում կամ խրախուսում այդ լեզուով գրագրութիւն ու բանաւոր հաղորդակցում եւ, բնականաբար, դուրս մղում հայերէնը։ Բարձր ոլորտներում տիրող այդ վերաբերմունքն էլ ընդօրինակում էին ստորին օղակներում, եւ այսպիսով իջեցւում էր մայրենի լեզուի վարկը՝ բացասաբար անդրադառնալով նրա ուսուցման վրայ(11)։
(10) Սիլվա Կապուտիկեան, Էջեր փակ գզրոցներից, էջ 165, տե՛ս նաեւ էջ 149-169։ Տե՛ս նաեւ Սերգէյ Աբրահամեան, Յանուն մայրենի լեզուի եւ նրա ուսուցման. – Գրական թերթ, 10 մարտի 1989 թ., թիւ 11 (2331)։ Ռաֆայէլ Իշխանեան, Լեզու, դպրոց, ուսուցում. – Սովետական Հայաստան, 11 փետրուարի 1989 թ., թիվ 37 (20668)։
(11) Թերեւս հայ-ռուսերէն երկլեզուութեան վերոբերեալ գործօններով էր նաեւ պայմանաւորուած այն հանգամանքը, որ Ղարաբաղյան շարժման մէջ մեծ թիւ էին կազմում հենց ռուսալեզու ցուցապաստառները։

No comments:
Post a Comment