Ռ. ՄԱԼԱՔԵԱՆ
Ուրուկուայն առաջին պետութիւնն է, որի Խորհրդարանը 45 տարի առաջ պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը: 1965 թ. Ուրուկուայի Խորհրդարանը թիւ 13226 օրէնքով իր համերաշխութիւնն է յայտնել հայ ժողովրդին` իր իրաւունքների վերականգնման համար տարուող պայքարում:
20-րդ դարի ընթացքում Ցեղասպանութեանը նուիրուած առաջին եւ միակ նամականիշը տպագրուել է Ուրուկուայի պետութեան փոստի կողմից 1971թ. (*), որը պատկերում է Ծիծեռնակաբերդում 1915թ. Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշակոթողը:
21-րդ դարի առաջին տասնամեակում հրատարակուել է եւս 3 նամականիշ` երկուսը Ցեղասպանութեան 90-ամեակի առիթով` 2005թ. Հայաստանի եւ դարձեալ Ուրուկուայի կողմից: Չորրորդը, որը պատկերում է Ծիծեռնակաբերդի յուշակոթողը, փոստային շրջանառութեան մէջ է դրուել 2007թ. Հոկտեմբերի 9-ին Հայաստանի փոստի կողմից:
Ո՞ւր են մեր բարեկամ միւս պետութիւնները` ես էլ այս հարցի պատասխանը չգիտեմ:
«Գանձասար», Ապրիլ 15, 2011
(*) Ծանօթ. «Armeniaca-Հայկականք»ի.- Թուագրումը սխալ է։ Յօդուածագիրը շփոթի մատնուած է դրոշմաթուղթին վրայ տպուած «71» թուականէն։ Հաւանաբար սպաներէնին տեղեակ չըլլալով, ան չէ նշմարած, որ դրոշմաթուղթին վրայ գրուած է «71 aniversario Genocidio Armenio 1915-1986» («Հայկական Ցեղասպանութեան 71ամեակ՝ 1915-1986) ։ Դրոշմաթուղթը, արդարեւ, թողարկուած է 1986ին։
No comments:
Post a Comment