Showing posts with label Ecole francaise internationale en Armenie. Show all posts
Showing posts with label Ecole francaise internationale en Armenie. Show all posts

4.7.16

Հայաստանում գործում են օտարալեզու դպրոցներ, որոնց մասին Կրթութեան եւ Գիտութեան նախարարութիւնը տեղեակ չէ

ԱՆԻ ԳԱՍՊԱՐԵԱՆ
 
2010 թ. Հայաստանում եւ Սփիւռքում ծաւալուեց աննախադէպ քաղաքացիական շարժում ընդդէմ օտարալեզու դպրոցների: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ դա իւրօրինակ ակցիա էր ազգային արժեհամակարգը վերականգնելու, հայոց լեզուն վերարժեւորելու եւ հայկական կրթութիւնն առաջնային դիրքեր բերելու ուղղութեամբ: Դա պայքար էր ոչ միայն հասարակութեան եւ իշխանութեան, այլեւ հասարակութեան օտարամոլ եւ ազգային մտածողութեամբ շերտերի միջեւ: