Showing posts with label Գրապալատ. Show all posts
Showing posts with label Գրապալատ. Show all posts

22.9.17

Ի՞նչ շահեցինք Գրապալատի լուծարումից, որը չհասցրեց տօնել իր մէկդարեայ ծնունդը

ՅԱՍՄԻԿ ՍԱՖԱՐԵԱՆ (*)
 
Երեւանի սրտի մէջ կարծես ի վերուստ մի սուրբ եռանկիւնի կար գծագրուած: Եռանկեան երեք անկիւններից իւրաքանչիւրը նշանաւոր էր ու յայտնի այդ տեղում կառուցուած գիտական-մշակութային երեք օջախներով…: Չգիտեմ սա պատահականութիւն էր, թէ նախախնամութիւն…: Մաշտոց պողոտայի ամենաերեւելի հատուածում` երեւակայելի եռանկեան առաջին սուրբ անկիւնում վեր է խոյանում մեր հին ձեռագրերի եւ փաստաթղթերի պահպանման եւ ուսումնասիրման, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մէկը` Մատենադարանը, փոքր-ինչ ներքեւում` Կորիւն-Գ.Քոչար փողոցների հատման սկզբնամասում, Երեւանի հէնց սրտի մէջ Մատենադարանի նորօրեայ շարունակութիւնն հանդիսացող Հայաստանի Հանրապետութեան ազգային մատենագիտութեան, մամուլի մատենագիտական տեղեկատուութեան ու վիճակագրութեան, սոցիոլոգիական հետազօտութիւնների, կենտրոնական քարտագրացուցակաւորման, ինչպէս նաեւ համահայկական տպագիր արտադրանքի ինդեքսաւորման, անձեռնմխելի ազգային արխիւային աւանդատրուող ֆոնդի պահպանման, հայկական համակարգչային տառերի ստեղծման ու պահպանման աշխատանքները գրեթէ մէկ դար իրականացնող Հայաստանի առաջին բիբլիոգրաֆիական մատենադարան-տոմարագրութեան պալատ- Ազգային Գրապալատը: Եռանկեան երրորդ սուր անկիւնը եզրափակւում էր Ազգային Գրադարանի թամանեանական շէնքով: