Showing posts with label Արտաշէս Գէորգեան. Show all posts
Showing posts with label Արտաշէս Գէորգեան. Show all posts

1.11.16

Ովքե՞ր են սպաննել Ճեմալ փաշային

ԱՐԱՐԱՏ ՅԱԿՈԲԵԱՆ
 
Ընթերցողի դատին է ներկայացւում լրագրող եւ հասարակական գործիչ Միքայէլ Այվազեանի (1901-1979) յուշագրական վերլուծական սոյն աշխատութիւնը, որը նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչ երիտթուրք եռեակի անդամ, Թուրքիայի Ռազմածովային ուժերի նախարար Ահմետ Ճեմալ փաշայի սպանութեան մինչ օրս անյայտ հանգամանքների ու մանրամասների քննական հետազօտութիւնը:
Միքայէլ Այվազեանը՝ անուանի գիտնական, գրող ու հասարակական գործիչ Սուրէն Այվազեանի հայրը, իբրեւ լրագրող ու խմբագիր ապրելով ու աշխատելով նախ Թիֆլիսում եւ ապա՝ Երեւանում, Ջեմալի սպանութեան առաջին օրերից սկսած մինչեւ իր կեանքի վերջին շրջանը տարբեր մարդկանցից, անգամ տասնամեակներ անց պաշտօնաթող եղած քննիչներից հաւաքել է նիւթեր, տեղեկութիւններ, վկայութիւններ: Աշխատանքի բերումով նա հանդիպել է գործողութեան ականատեսների, վկաների ու անմիջական մասնակիցների հետ եւ դրանք ի մի բերելու, քննելու արդիւնքում ստեղծել է այս ուշագրաւ յուշապատումը: