Showing posts with label Արշալոյս Մարտիկանեան. Show all posts
Showing posts with label Արշալոյս Մարտիկանեան. Show all posts

4.5.15

Այսօր յիշենք նաեւ Սինէ Սէթոյին

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
 
«Ազգ»ի Ապրիլի 17-ի համարում տեղ է գտել պրոֆէսոր Սուրէն Դարբինեանի «Մի ֆիլմի անյայտ ճակատագիրը» նիւթը, որտեղ հեղինակը պատմում է, որ 1968-ին Վիկտոր Համբարձումեանի նախաձեռնութեամբ Պատմութեան թանգարանում ներկայ է եղել մի կինոդիտման: «Ֆիլմերը, որոնք պէտք է դիտուէին, արտասահմանից բերել էր մի անձնաւորութիւն, ում անունն ու ազգանունը, ցաւօք, չեմ յիշում: Թանգարանում ցուցադրուեցին զօրավար Անդրանիկի՝ Փարիզի գերեզմանատանը թաղման արարողութիւնը նկարագրող վաւերագրական ֆիլմը եւ «1915 թ. Հայոց ցեղասպանութիւն» ամերիկեան արտադրութեան գեղարուեստական, համր ֆիլմը, որն այդ ժամանակ Թուրքիայի պահանջով աշխարհում արգելուած էր ցուցադրել», նշուած է յօդուածում:

4.4.15

Արդեօ՞ք Աւրորան էր առաջին հայ կինօդերասանուհին

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ

«Ազգ»ի Մարտի 20-ի համարում տեղ գտած «Մեծ Եղեռնը վերապրած Աւրորա Մարդիգանեանի պատմութիւնը՝ Մարտ ամսուայ գիրք» նիւթում նշուած է. «Նոյն թուականին (1918-ին - Ա. Բ.) էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանուած «Յօշոտուած Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Աւրորային վիճակուած էր մարմնաւորելու իր իսկ կերպարը եւ դառնալու առաջին հայ կինօդերասանուհին է»
Այս փաստը շրջանառւում է Համացանցի տարբեր էջերում եւս:
Իրականում առաջին հայ կինօդերասանուհին Աւրորա Մարտիկանեանը չէր (հայերէնով ճիշդ է նրա անունն այսպէս գրելը, ոչ թէ արեւմտահայերէնից անգլերէն տառադարձուած ձեւը պատճէնելը):