Ա. Բ. (*)
Վերջերս առաջին անգամ Հայաստան այցելած ու հայ մշակոյթի սիրահար օտարերկրացու հետ շրջելիս մի քանի անգամ անյարմար վիճակի մէջ ընկայ՝ կապուած մեր քաղաքն ու մայրուղիները ողողած «Հայոց մեծեր» վահանակների հետ:
Հայ իրականութեանը վերաբերող գրեթէ ամէն ինչով հետաքրքրուող բարեկամս ինձ հարցնում էր, թէ ով է վահանակներին պատկերուած այս կամ այն անձնաւորութիւնը, եւ ես, լինելով քաջատեղեակ մեր մշակոյթի գործիչներին, առաջին անգամ էի կարդում նկարիչ Անուշաւան Գասպարեանի (1914-1986) անունը: Իսկ թէ ինչո՞ւ չկան Յովնաթանեանը, Սուրէնեանցը, Սարեանը, Մինասը, Կալենցը, Քոչարը, Մուրադեանը... այդ հարցի պատասխանը չունեմ:
Պռօշեան աւանից Երեւան տանող խճուղիում Սօս Սարգսեանի դիմանկարով վահանակները միանգամից երեք հատ էին: Բարեկամիս աչքից դա չվրիպեց, եւ երբ նա իմացաւ, որ դերասան է, իրաւամբ ասաց. «Երեւի թէ նա՛ է ձեր ամենամեծ դերասանը, որ այս փոքր տարածութեան վրայ երեք տեղ նրա պատկերն էք դրել»:
Ասէի՞, որ մենք նաեւ Ադամեան ու Աբելեան ենք ունեցել, Փափազեան ու Հրաչեայ Ներսիսեան, Սիրանոյշ ու Արուս Ոսկանեան.... բայց չգիտես ի՛նչ տրամաբանութեամբ նրանք բոլորը բացակայ են «հայոց մեծեր»ի պաստառներից...
Բարեկամս, մօտ լինելով կինոյին, կիսեց իմ վրդովմունքը, որ կինոաշխարհից «մեծեր»ի շարքում չէ հայ կինոյի հիմնադիր Համօ Բէկնազարեանը, իսկ ահա՛ Գենադի Մելքոնեանը կայ (որի «Թթենին» ֆիլմը, ինչ խօսք, լաւն է, բայց ո՛չ հեղինակին «հայոց մեծեր»ի շարքը դասելու աստիճան): Բարեկամս գոհունակութեամբ ճանաչեց Փարաջանովին, զարմացաւ՝ տեսնելով Ատոմ Էգոյեանի լուսանկարը («Նրա ֆիլմերը հրաշալի են, բայց նա արդէն հայոց մեծերի շարքո՞ւմ է»), սակայն ոչ մի կերպ չհաշտուեց «մեծաշարքում» Շերի առկայութեան հետ: (Երեւի մտքում էլ ասաց. «Լաւ է՝ Քիմ Քարդաշեանն էլ չի յայտնուել այս շարքում»):
Իսկ թէ ինչու է եօթ տարի ՀՀ վարչապետ եղած Անդրանիկ Մարգարեանի դիմանկարը նոյնպէս մեր մեծերի շարքում՝ դժուար չեղաւ բացատրել բարեկամիս: Ուստի եւ մի քանի օր անց Կոմիտասի անուան պանթէոնում նա ինձ այլեւս աւելորդ հարց չտուեց, թէ ինչու է Մարգարեանի շիրմաքարն ամենից մեծը եւ ողջ տարածքի վրայ իշխողը...

«Ազգ-Մշակոյթ», 1 Յունիս 2018
------------------------------
(*) Արծուի Բախչինեան («Հայկականք»)։
No comments:
Post a Comment