ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան Tert.am-ի հետ զրոյցին անդրադարձած է 2014
թուականին իր ըրած յայտարարութեան, թէ այլեւս երբեք թեկնածու պիտի չըլլայ
պետութեան ղեկավարի պաշտօնին: Ան ըսած է, որ Հայաստանի Հանրապետական
կուսակցութիւնը եւ համախոհական կառավարութեան անոր գործընկեր Հայ
Յեղափոխական Դաշնակցութիւնը եթէ ի վերջոյ որոշեն առաջադրել իր
թեկնածութիւնը, ատիկա կ՚ըլլայ իր կողմէ մէկ պայմանով:
- Պարո՛ն նախագահ, Ձեր յայտնի ելոյթում Դուք յայտարարել էք, որ
խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չէք յաւակնելու վարչապետի
պաշտօնին եւ յաւելել էք, որ մէկ մարդը 2 անգամից աւելի չպէտք է ղեկավարի
երկիրը։ Այսօր այդ յայտարարութիւնը քաղաքական ընդդիմութիւնը պարբերաբար
հրապարակաւ մէջբերում է։ Հարցը հետեւեալն է. դուք կը դառնա՞ք ՀՀ վարչապետ
Ապրիլին։
– Նախ կարծում եմ, որ վաղուց արդէն ժամանակն է հրաժարուելու համատեքստից դուրս մէջբերումային լեզուակռիւների պարզունակ մարտավարութիւնից եւ ժամանակն է լսելու քաղաքական խօսքը, ընկալելու այն եւ քննարկելու հէնց այդ մակարդակում (*)։ Իսկ քաղաքական խօսքը յստակ է, բայց ոչ պարզունակ։ Երբ գործիչն ուզում է քաղաքական յայտարարութիւն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպէս ես յստակ յայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետութեան նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում եւ խօսւում յաւակնութիւնների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթութիւնում է։ Դժուար չէ սա տարբերել։ Ինչ վերաբերում է յաւակնութիւններին՝ այո, ես այսօր էլ չեմ յաւակնում վարչապետի պաշտօնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողութեամբ առաջնորդուող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշուի չնստել իրականութեան հետ եւ համարել, որ չունեմ պատասխանատուութիւն ապագայի եւ ժամանակի մէջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ Այսօր մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականութեան դրական արդիւնքներ, որոնք ամրութեան լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունութեան այնպիսի մակարդակի, որն արդէն դրականօրէն կանխորոշում է նաեւ տնտեսական ցուցանիշերի դինամիկան, բայց միւս կողմից չի կարելի հաշուի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխութիւնների ընթացքում, ցաւօք, միայն աւելացել են. մենք անցանք ապրիլեան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զէնքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողութիւններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշուի չառնելով հնարաւոր հետեւանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտութեան եւ տրամաբանութեան շրջանակում են, թէ՝ ոչ։ Ոչ մէկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում քաղաքական պատասխանատուութիւն եւ կառավարութիւն ձեւաւորելու լիազօրութիւն ստանձնած Հանրապետական կուսակցութեան եւ կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձեւաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկւում է, թէեւ այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդէն բազմաթիւ գործընկերներ խօսել են։ Չգիտեմ այս քննարկումները երբ կ՚աւարտենք։ Բայց եթէ ի վերջոյ որոշենք, որ առաջադրուելու է իմ թեկնածութիւնը, ապա դա կը լինի իմ կողմից մէկ յաւելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազօրութիւնների ամբողջական իրականացմանը զուգահեռ աւելի շատ ժամանակ եմ յատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարեւոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելութիւնից, անկախ քաղաքական ներկայ դիրքաւորումից։

«Նոր Յառաջ», 22 Մարտ 2018
----------------------------
(*) Սերժ Սարգսեանի՝ 10 Ապրիլ 2014-ին կատարուած յայտարարութեամբ, սահմանադրական բարեփոխումներու մասնագիտական ժողովին առջեւ, ի միջի այլոց ըսած է հետեւեալը.
«Եւ որպէս այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել
առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապէս
անկաշկանդ հունի մեջ դնելու առումով:
Եւ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտօնապէս յայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսեանս, այլեւս երբեք չեմ առաջադրուելու
Հայաստանի Հանրապետութեան Նախագահի պաշտօնի համար: Եթէ վերջնական
քննարկումների արդիւնքում իմ ցանկութեանը չհամապատասխանող ուղի ընտրուի,
նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ յաւակնի նաեւ վարչապետի պաշտօնին:
Վստահ եմ անգամ, որ մէկ մարդը երկու անգամից աւել իր կեանքում չպէտք է յաւակնի ընդհանրապէս երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:
Բնականաբար, «արդէն ժամանակն է հրաժարուելու համատեքստից
դուրս մէջբերումային լեզուակռիւների պարզունակ մարտավարութիւնից»։ Սերժ Սարգսեան ըսած է, թէ խորհրդարանական համակարգ անցնելու պարագային, ինք պիտի չյաւակնի վարչապետի պաշտօնին։ Յայտարարութիւնը կատարուած է սահմանադրական բարեփոխումները անկաշկանդ ճանապարհի վրայ դնելու համար։ Մարդ պէտք է պատասխանատուութիւն ունենալ երկրի ապագային հանդէպ, բայց նախ եւ առաջ պէտք է պատասխանատուութիւն ունենայ իր խօսքին հանդէպ («Հայկականք»)։
No comments:
Post a Comment