Հայ բոլշեւիկների կամ կոմունիստների, ռուս գրողների անուանումներով փողոցները եւ դպրոցները պէտք է վերանուանուեն: Այսպիսի նախաձեռնութեան մասին է պատմել Երեւանի աւագանու «Ելք» խմբակցութեան անդամ, Երեւանի քաղաքապետարանի կրթութեան, մշակոյթի, սոցիալական հարցերի յանձնաժողովի ղեկավար Արայիկ Յարութիւնեանն «Ազատութիւն» ռադիօկայանի եթերում:
«Այս պահին այդպիսի նախաձեռնութիւն` փաստաթղթային տարբերակով, չկայ, բայց պէտք է սկսել քննարկումները կոնկրէտ գործիչների, կոնկրէտ անուանումների հետ կապուած»,- ասել է Արայիկ Յարութիւնեանը:
Ըստ նրա` այս խնդիրը վաղուց է բարձրացւում: 90-ականներին, երբ Հայաստանն անկախութիւն ձեռք բերեց, այդ պահից ի վեր խորհրդային ժամանակուայ ժառանգութիւնից մնացած անուանումներով շատ փողոցներ անուանափոխուեցին:
«Այս գործընթացը կիսատ մնաց: Մենք պէտք է քննարկումներ սկսենք եւ ամբողջացնենք այս պրոցեսը, որովհետեւ, այնուամենայնիւ, այդ անուանումներն այն ժամանակահատուածի սիմվոլներն են: Պէտք է քննարկենք, թէ այդ մարդիկ ինչ դրական ու բացասական ներդրում են ունեցել մեր պատմութեան մէջ, արժեհամակարգ են ստեղծել: Նոյն Միկոյեանի անուան փողոց ունենք, Կասեանի անուան փողոց»,- յիշեցրել է «Ելք» խմբակցութեան աւագանին:«Այս պահին այդպիսի նախաձեռնութիւն` փաստաթղթային տարբերակով, չկայ, բայց պէտք է սկսել քննարկումները կոնկրէտ գործիչների, կոնկրէտ անուանումների հետ կապուած»,- ասել է Արայիկ Յարութիւնեանը:
Ըստ նրա` այս խնդիրը վաղուց է բարձրացւում: 90-ականներին, երբ Հայաստանն անկախութիւն ձեռք բերեց, այդ պահից ի վեր խորհրդային ժամանակուայ ժառանգութիւնից մնացած անուանումներով շատ փողոցներ անուանափոխուեցին:
Նրա խօսքով` խնդիրն այն է, թէ ինչու են բողոքները քիչ: Քաղաքացիներին պէտք է յստակ ներկայացնել, թէ ովքեր են այս մարդիկ, որովհետեւ նրանցից շատերն իրենց «հերոսներ»ին վատ են ճանաչում, սա նաեւ կրթական խնդիր է, որը գալիս է դպրոցներից:
«Սա մի ամբողջական պրոցես է, չեմ կարծում, որ այն արագ է աւարտուելու, որովհետեւ, այնուամենայնիւ, իշխանութիւնների մէջ էլ մեծ դիմադրութիւն կայ սրա հետ կապուած: Որովհետեւ նրանց մի մասն այդ արժեհամակարգի, կոմունիստական, բռնատիրական համակարգի կրողնէր են եւ, բնական է, որ այդ դիմադրութիւնը պէտք է լինի»,- ասել է Արայիկ Յարութիւնեանը:
Նա կարծում է, որ դիմադրութիւն կայ նաեւ ռուսական ազդեցութեան պատճառով: «Ես պաշտօնեաներից մէկի հետ քննարկում էի, թէ ինչու է դիմադրում Լենինգրադեան փողոցի անուանումը Ազգալդեանի անունով փոխելու հետ կապուած, նա մի ասաց, որ երբ մենք Նժդեհի արձանը դրեցինք, ռուսական մամուլում Հայաստանի հասցէին քննադատութեան տեղատարափ եղաւ: Դուք պատկերացնո՞ւմ էք, եթէ մենք Լենինգրադեան փողոցի անունը փոխենք Ազգալդեանի անունով: Մենք ունենք այսպիսի արժեհամակարգ կրող պաշտօնեաներ, որոնք անընդհատ խոչընդոտում են այդ պրոցեսներին»,- ասել է Երեւանի քաղաքապետարանի կրթութեան, մշակոյթի, սոցիալական հարցերի յանձնաժողովի ղեկավարը:
Ըստ նրա` երբ մենք ունենք Միկոյեանի անուան փողոց, դա նշանակում է, որ մենք գնահատում ենք այն բացասական ներդրումը, որ այդ մարդն ունեցել է մեր պատմութեան մէջ: Նա յիշեցրել է, որ նրա ստորագրութեամբ բազմահազար հայեր գնդակահարուել են կամ աքսորուել:
«Մինչ փողոցն անուանակոչելը` արձանն էին ուզում տեղադրել, բողոքի ցոյց եղաւ, եւ այդ ցոյցերն ու դժգոհութիւնները ստիպեցին, որ քաղաքական ուժերը հետ կանգնեն դրանից: Ի հարկէ, աւագանին որոշում էր ընդունել Միկոյեանի կիսանդրին տեղադրելու, բայց այն սպառնալիքները, որ եղան քաղաքացիական հասարակութեան կողմից, այդ թւում նաեւ իմ կողմից, որ այդ կիսանդրին դնելուն պէս պղծուելու է, որովհետեւ դնում ենք փաստացի յանցագործի կիսանդրի, նրանք յետ կանգնեցին»,- տեղեկացրել է Արայիկ Յարութիւնեանը:
Ըստ նրա` յստակ էր, որ նման արժեհամակարգ կրող սիմվոլը չի կարող Երեւանում տեղ ունենալ: Սրանով է նաեւ պայմանաւորուած, որ «Ելք» խմբակցութեան աւագանին հանդէս է գալու նման նախաձեռնութեամբ, ի հարկէ, իւրաքանչիւր դէպք քննարկելու են:
No comments:
Post a Comment