ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԱՔԱՐԵԱՆ
Օրերս լուր տարածուեց, թէ ՀՀ կառավարութիւնը մտադիր է լուծարել Լեզուի պետական Տեսչութիւնը:
Այս մարմնի շուրջ պարբերաբար աղմուկ է բարձրանում լրատուամիջոցներով. մարդիկ բողոքում են, որ արդիւնաւէտ չի աշխատում, չի կատարում իր գործառոյթների մեծ մասը, երկրի լեզուավիճակը ոչ թե բարելաււում է, այլ, ընդհակառակը, գնալով վատանում: Ոմանք էլ զայրացած կոչ են անում այդպիսի վատ աշխատող հիմնարկը փակել, վերացնել:
Ի հարկէ, միամտութիւն կը լինէր մտածել, թէ այսպիսի յուզական զեղումների ազդեցութեամբ է կառավարութիւնը որոշել լուծարել լեզուի տեսչութիւնը: Երբ, օրինակ, կառավարութիւնը ակնյայտօրէն վատ է աշխատում, ապա ոչ մէկի մտքով չի անցնում երկիրը թողնել առանց կառավարութեան: Պարզապէս նոր վարչապետ է նշանակւում, սա էլ վերանայում, թարմացնում է կառավարութեան կազմը:
Ի հարկէ, միամտութիւն կը լինէր մտածել, թէ այսպիսի յուզական զեղումների ազդեցութեամբ է կառավարութիւնը որոշել լուծարել լեզուի տեսչութիւնը: Երբ, օրինակ, կառավարութիւնը ակնյայտօրէն վատ է աշխատում, ապա ոչ մէկի մտքով չի անցնում երկիրը թողնել առանց կառավարութեան: Պարզապէս նոր վարչապետ է նշանակւում, սա էլ վերանայում, թարմացնում է կառավարութեան կազմը:
Ոմանք կ՚առարկեն, թէ երկիրն առանց կառավարութեան չի կարող լինել, բայց առանց լեզուի տեսչության կը լինի: Կառավարութիւնը՝ ոնց որ երկրի գլուխը. առանց գլխի մարդ կը լինի՞: Բայց, ի՞նչ է, քի՞չ կան անուղեղ մարդիկ: Անոտ, անձեռ, անաչք, անականջ մարդիկ էլ են լինում, Աստուած կարօտ պահի: Բայց դա չափանիշ չէ:
Չմոռանանք, որ տեսչութիւնը ստեղծուել է «Լեզուի մասին» ՀՀ օրէնքի կիրարկման
կարգի պահանջով, որպէսզի վերահսկի եւ ապահովի այդ օրէնքի դրոյթների պատշաճ
իրագործումը: Ցաւօք, այդ դրոյթները մեր անվերապահ հայրենասէր ու
հայերէնասէր ժողովրդի կողմից խախտւում են համատարած: Եւ այդ բնագաւառի
ամենակոպիտ իրաւախախտները մեր հայրենապաշտ ու ազգասէր օլիգարխներն ու
պաշտոնեաներն են, որ իրենց կեանքն էլ կը տան յանուն մեր մայրենիի յարատեւման:
Վկան՝ «Մուլտի գրուպը», «Գրանդ քենդին», «Ալեքս գրուպը», «Էլիտ գրուպը» եւ
այլն, սրանց քոյրերը, եղբայրներն ու ճուտիկները՝ մէկը մէկից աւելի մաքուր
հայերէն անուններով:
Այս ամէնը շատ լաւ գիտեն մեր այսօրուայ իշխանաւորները, որոնք հաւանաբար չեն մոռացել, թէ ինչ պայքարի գնով 1993-ին ընդունուեց «Լեզուի մասին» ՀՀ օրէնքը: Դրա դէմ կատաղի մարտնչում էին ռուսախօս հայերի ու Հայաստանի ռուսների քաղաքական ու մշակութային կազմակերպութիւնները (նոյնիսկ «Ինչու չպէտք է ընդունել լեզուի մասին օրէնք» վերնագրով ռուսերէն մի գրքոյկ լոյս տեսաւ ու բաժանուեց խորհրդարանում): Դարձեալ միամտութիւն կը լինի կարծել, թէ այդ կատաղի դիմադրութիւնը միայն նրանց ինքնաբուխ զգացմունքների արտայայտութիւնն էր: Դրա հետքը շատ աւելի հեռուից ու խորքից էր գալիս: Պարզ է, որ խօսքը ռուսական կայսերապետական ծաւալապաշտութեան մասին է: Բայց այն ժամանակ ռուսական կայսրութիւնը թուլացման ու քայքայման փուլում էր, իսկ Հայաստանում ազգային զարթօնք ու վերելք էր: Դրա շնորհիւ յաջողուեց ընդունել լեզուի մասին օրէնք եւ ստեղծել լեզուի տեսչութիւն:
Բայց յետոյ իրավիճակը սկսեց փոխուել, ահա թէ ինչու Լեզուի Տեսչութեան 4 պետերից ամէն մի յաջորդը նախորդից աւելի թոյլ էր եւ «խելօք մնալու» աւելի խիստ հրահանգով կաշկանդուած, մինչեւ որ տեսչութեան ակտիւութեան մակարդակը մօտեցաւ զրոյի: Եւ նոյնիսկ բացասական աստիճանի իջաւ, երբ լեզուի տեսչութեան ներկայիս պետը հրապարակաւ կողմ արտայայտուեց «Լեզուի մասին» ՀՀ օրէնքում այնպիսի փոփոխութիւն կատարելու օգտին, որով հայաստանցի հայերի համար թոյլատրուեց այլալեզու դպրոցական կրթութիւնը: Եւ գաղտնիք չէ, որ այդ պահից օրինական դարձան մինչ այդ օրէնքից դուրս գործող բազմաթիւ ռուսական դասարաններ, որոնք թաքնւում էին հայկական դպրոցների ցուցանակների յետեւում, նաեւ մի ֆրանսիական դպրոց (Նար-Դոսի 2 հասցէում), որը ԿԳ [Կրթութեան եւ Գիտութեան] նախարարի գիտութեամբ պարզապէս ստուերում էր գործում:
Հիմա իրավիճակը տրամագծօրէն հակառակն է: Ռուսաստանը վերելքի փուլում է եւ ջանում է վերականգնել կայսրութեան խորհրդային շրջանի նուաճումները: Իսկ Հայաստանը գնալով թուլանում, հիւծւում ու յուսալքւում է: Ոչ վաղուց նա բերման ենթարկուեց Եւրասիական Տնտեսական Միութիւն: Դա, հասկանալի է, նշանակում է Ռուսաստանի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ու մշակութային գերիշխանութեան մեծացում: Արդէն հնչում են խօսքեր հայկական դրամը վերացնելու եւ Հայաստանի` ռուբլու գօտի մտնելու, ռուսերէնը Հայաստանում պետական լեզու հռչակելու մասին եւ այլն:
Հիմա իրավիճակը տրամագծօրէն հակառակն է: Ռուսաստանը վերելքի փուլում է եւ ջանում է վերականգնել կայսրութեան խորհրդային շրջանի նուաճումները: Իսկ Հայաստանը գնալով թուլանում, հիւծւում ու յուսալքւում է: Ոչ վաղուց նա բերման ենթարկուեց Եւրասիական Տնտեսական Միութիւն: Դա, հասկանալի է, նշանակում է Ռուսաստանի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ու մշակութային գերիշխանութեան մեծացում: Արդէն հնչում են խօսքեր հայկական դրամը վերացնելու եւ Հայաստանի` ռուբլու գօտի մտնելու, ռուսերէնը Հայաստանում պետական լեզու հռչակելու մասին եւ այլն:
Ահա այս համաշարում միանգամայն հասկանալի է դառնում լեզուի տեսչութիւնը լուծարելու տրամաբանութիւնը: Դա նշանակում է լեզուաքաղաքականութեան ասպարէզում վերադարձ խորհրդային մոդելին: Պատահական չէ, որ մէկ ամիս առաջ լեզուի տեսչութիւնից անջատուեց եւ որպէս կառավարութեանն առընթեր առանձին մարմին հաստատուեց Հայերէնի Բարձրագոյն Խորհուրդը, որը գրեթէ նոյնն է լինելու, ինչ նախկին ՀԽՍՀ Նախարարների Խորհրդին առընթեր Տերմինաբանական Խորհուրդը (կոմիտեն): Դժուար չէ կանխատեսել, որ լեզուի տեսչութեան բացակայութեան պայմաններում անգլերէնի վտանգաւոր տարածմանը զուգահեռ (ընդգծումը հեղինակինն է) կը վերսկսուի ռուսերէնի անխոչընդոտ յաղթարշաւը Հայաստանում. պետական, առեւտրային, առողջապահական, գիտատեխնիկական եւ այլ հիմնարկներում դարձեալ գործավարութիւնը կ՚իրականացուի ռուսերէն, հայերէնը մեծապէս դուրս կը մղուի գործածութիւնից, կը տարածուեն ռուսախօսութիւնը, ռուսական կրթութիւնը` ի հաշիւ հայերէնի ու հայկականի: Այդ պայմաններում անիմաստ թղթի կտորներ կը դառնան ոչ միայն մեր անկախութեան հռչակագիրը, լեզուի մասին օրէնքը, այլեւ Հայերէնի Բարձրագոյն Խորհրդի որոշումները, որոնք պարզապէս կիրառութեան ասպարէզ չեն ունենայ։
Արցախեան շարժումից
սկսած՝ մենք ունեցանք մի շարք կարեւոր նվաճումներ՝ Հայաստանի ու Արցախի
անկախութիւն, ազատագրուած տարածքներ, ազգային բանակ, ազգային արժոյթ,
օրէնքով պաշտպանուած պետական լեզու, ազգային դպրոց, հայեցի կրթութեան
միասնական ու համապարփակ համակարգ եւ այլն: Բայց վերջին տասնամեակում սկսել
ենք աստիճանաբար կորցնել այդ նուաճումները: Այսպէս որ շարունակուի, ոչ միայն
ազատագրուած տարածքները, ազգային արժոյթը, ազգային բանակը, պետական լեզուն
ու հայ ազգաբնակչութեան մեծագոյն մասը կը կորցնենք, այլեւ կը վտանգենք Արցախի եւ
նոյնիսկ Հայաստանի գոյութիւնը: Աստուած չանի, կ՚իրականանայ Իլհամ Ալիեւի այն
կանխատեսումը, թե «կարիք չկայ շտապելու, քանի որ մի 10-15 տարուց Հայաստանն
իրեն-իրեն կը վերանայ ու կը դառնայ մերը»:
Ահա թէ ինչ վտանգաւոր ճանապարհով են մեզ տանում մեր իշխանութիւնները: Դրա
հերթական վառ ապացոյցն է ՀՀ ԿԳՆ լեզուի պետական տեսչութեան լուծարման
մտադրութիւնը:
բողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/04/18/878967/
© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից
© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից
«Առաւօտ», 18 Ապրիլ 2017
No comments:
Post a Comment