ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ
Մինչ հայկական համացանցն ու սոցիալական ցանցերն ակտիւ քննարկում են անցկացնում, թէ ինչպէս արգելեն ռաբիս երաժշտութեան քարոզչութիւնը հայկական Հանրային հեռուստաընկերութեան եթերում, նոյն պահին Եւրոպայի հայկական համայնքները գովազդային առաջարկ են ստանում աննախադէպ համերգների մասին, որոնք պէտք է «բարձրացնեն» եւրոպահայերի ճաշակը:
Գովազդային հոլովակը կոչ է անում Եւրոպայի լաւագոյն 8 քաղաքների հայերին դիմաւորեն Արտաշ Ասատրեանին: Բարսելոնա, Փարիզ, Պրահա, Բեռլին, Միւնխեն, Համբուրգ, Վարշաւա եւ Վիեննա: Այսինքն դասական երաժշտական աւանդոյթներ ունեցող քաղաքներում փորձում են տարածել հայկական ռաբիս:
Մնացեալ 7 քաղաքների մասին ոչինչ չեմ կարող ասել, սակայն Պրահան միշտ աչքի է ընկել աւելի դասական եւ ժողովրդական, նաեւ էստրադային ժանրի կատարողների համերգների կազմակերպմամբ: Չեխահայութիւնը միշտ չի ընդունել ռաբիս երգիչներից ստացուող յայտերը, յատկապէս՝ իրենց կողմից ներկայացուող գումարային եւ այլ պահանջները:
Այժմ փորձ է արւում երիտասարդ սերնդի մէջ, որին սովորեցնում ենք կոմիտասեան երաժշտութիւն, ժողովրդական երգ ու պար, իբրեւ հայկական երգի կատարելութեան բարձրակէտ ընդունել ռաբիսը:
Սա աննախադէպ արշաւ է մեր ինքնութեան եւ մեր արժէքային համակարգի պահպանութեան դէմ: Փող աշխատելու մոլուցքը կուրացրել է բոլորին: Բաւական չէ, որ ամերիկեան Գլենդելի ու Ռուսաստանի ծովափնեայ քաղաքներում հայկական ռաբիսը դարձել է գերիշխող ուղղութիւն, այժմ թիրախաւորել են նաեւ Եւրոպան եւ հանրային եթերը:
Ինչպէս իրաւացիօրէն գրել էր իր էջում մեծանուն երգչուհի Յասմիկ Պապեանը. «Ոտքի՛, հայ ժողովուրդ: Սա երկար մտածուած, լաւ կազմակերպուած եւ մեր մշակոյթը վերջնականապէս կացնահարելու յանցաւոր գործողութիւն է: Անհրաժեշտ է այն անյապաղ դադարեցնելու միջոցնէր ձեռք առնել»:
Ո՞վ է ասում, որ ժողովրդական երգեր կատարողներին կամ ազգագրական խմբերին լսող չի լինի: Պէտք է նոր սերնդի մէջ ճաշակ ձեւաւորել, ոչ թէ այն փչացնել կլկլոցներով ու անյայտ ծագմամբ երաժշտական ելեւէջներով: Այս իմաստով Հայաստան պետութիւնը պէտք է նախաձեռնի հայկական ազգագրական խմբերի հիւրախաղեր այն համայնքներում ու քաղաքներում, որտեղ տարիներ շարունակ իրականացուել են նման ռաբիսութեան արշաւներ:
Նրանք ովքեր սիրում են ռաբիս երաժշտութիւն, թող նման երգիչներին հրաւիրեն իրենց ընտանեկան խնջոյքներին եւ լսեն, պարեն, ուրախանան, բայց այն զանգուածային պսիխոզի չվերածեն:
Երբ մի քանի տարի առաջ Հանրային Հեռուստաընկերութեան պատասխանատուներին ասում էի, որ Սփիւռքի համար մի նորմալ մանկական ծրագիր չկայ, որ մեր երեխաները հայերէն սովորեն, հայկական հաղորդում դիտեն, ամէն քաղաքում ու գիւղում հայկական դպրոց չկայ, պատճառաբանում էին, թէ դա թանկ հաճոյք է: Ամէն ինչի համար գումար կայ, բացի ապագայ սերնդի վրայ գումար ծախսելուց: Իսկ մի գուցէ ճիշդ կը լինէր փակել «Ամենակարող երգիչը» հաղորդումը եւ փոխարէնը բացել մանկական հաղորդում: Ի հարկէ, կ՚ասեն արդէն մանկական հաղորդումներ կան, բայց աւելի լաւ է մի նորմալ մանկական հաղորդում-ծրագիր լինի, քան՝ տասը այլ ցածրաճաշակ:
Լսելով ու կարդալով այս օրերին հնչած կամ տպագրուած տարբեր կողմերի կարծիքներն ու ելոյթները, միայն մէկ բան կարող եմ արձանագրել: Նախ ով է ասել, որ մեր ամենակարո՜ղ երգիչները դրանք ռաբիս երգի կատարողներն են: Այն գաղափարը, որ այսօր հեռուստաընկերութեան ղեկավարութիւնը փորձում է ներկայացնել, թէ այդ հաղորդման ընթացքում պէտք է ամենատարբեր ժանրերի երգեր կատարուեն, շատ հանգիստ կարող են կատարել իսկական ձայն ունեցող եւ ամենեւին ոչ ռաբիս երգիչները:
Ինչ վերաբերում է հասարակութեան զարկերակին, ապա եթէ Հանրային Հեռուստաընկերութեան ղեկավարութիւնն այսքան տարի աշխատելով չի հասկացել, թէ ո՞րն է մեր հասարակութեան զարկերակը, եւ միայն նոր պէտք է պարզի, ապա ինձ թւում է նա ոչինչ չունի անելու այդ կառոյցում: Քանի ուշ չէ, պէտք է դիմում գրել եւ ազատուել աշխատանքից:
Հանրային կառոյցը փորձարկումների դաշտ չէ եւ ոչ էլ մասնաւոր քմահաճոյքները բաւարարելու տեղ: Այն նախ եւ առաջ մեծ պատասխանատուութիւն է քո ժողովրդի, նրա մշակութային արժէքների պահպանման եւ ապագայի նկատմամբ: Ցաւօք, այս ամէնի գիտակցումը բացակայում է:
Մեր ժողովուրդն այս պահին մի գուցէ աւելի կարեւոր մարտահրաւէրներ ունի: Սակայն երբ զգում ենք, որ փորձում են մեր արմատներից մեզ կտրել, մի ողջ ժողովրդի՝ Հայաստան եւ Սփիւռք գցել հակամշակութային կեղտի մէջ, սա նոյնպէս դառնում է մարտահրաւէր, ինչպիսին ունի պատերազմի դաշտում թշնամու դէմ կռիւ տուող հայրենասէր զինուորը:

«Ազգ», 30 Սեպտեմբեր 2016
No comments:
Post a Comment