ԿԱՐԻՆԷ ՌԱՖԱՅԷԼԵԱՆ
«Իրատես» շաբաթաթերթը հրատարակած է հարցազրոյց մը շարժանկարի մասնագէտ եւ արուեստագիտութեան թեկնածու Սիրանոյշ Գալստեանի հետ։ Շարժառիթը անոր «Հայեացք մեր կինոյին. պատմութիւնը եւ ներկան» գիրքի (Երեւան, 2011) նոր լոյս տեսած անգլերէն լրամշակուած տարբերակն է (Cinema of Armenia: An Overview, Costa Mesa, California, 2016)։
«ՆՄԱՆ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ, ՅԻՐԱՒԻ, ԻՆՉ-ՈՐ ՇԱՐԺԱՌԻԹ ԷՐ ՊԷՏՔ»
-Սիրանոյշ, «Հայեացք մեր
կինոյին» գիրքը մեծագոյն տքնանքի արդիւնք է: Ինչպէ՞ս ստեղծուեց այն, ի՞նչ
շարժառիթներ կային այդ գործը ձեռնարկելու համար:
-Թէեւ այս գիրքը տասնեակից աւելի տարիների կուտակումների արդիւնք է, սակայն պիտի ասեմ, որ նման համարձակութեան համար, յիրաւի, ինչ-որ շարժառիթ էր պէտք: 2009-ի ամրանը «Նարեկացի» արուեստի միութիւնում հանդիպեցի իսպանացի կինոգէտ Խայմէ Նոգուերային: Վերջինս ասաց, որ ինքը հիացած է Փարաջանովի եւ Փելէշեանի ֆիլմարուեստով, այնինչ իսպաներէն ոչ մի նիւթ չկայ հայ կինոյի մասին, եւ առաջարկեց գիրք գրել, քանի որ իր ղեկավարած կինոփառատօնի շրջանակներում գործում էր անյայտ կինեմատոգրաֆներին նուիրուած գրքերի հրատարակման յատուկ նախագիծ: Իսկ հայ կինոն համաշխարհային կինոյի խորապատկերում անյայտների շարքին է պատկանում: Ես, ի հարկէ, չասացի նրան, որ ոչ միայն իսպաներէն, այլեւ անգամ հայերէն այդպիսի գիրք չկայ, որն ամբողջականօրէն ներկայացնի հայ կինոյի պատմութեան ընթացքը` ստեղծումից մինչեւ մեր օրերը: Չէ՞ որ մեր ազգային ֆիլմարուեստի պատմութեանը նուիրուած աշխատութիւնները հիմնականում ռուսերէն են եւ տպագրուել են խորհրդային տարիներին: Յետխորհրդային տարիներին լոյս տեսած` Սուրէն Յասմիկեանի «Սեղմ կադր» եւ Կարէն Քալանթարի «Ակնարկներ հայ կինոյի պատմութեան» հոյակապ աշխատութիւնները նոյնպէս ռուսերէն են գրուած: Բացի այդ, ես պատկանում եմ ուրիշ սերնդի, իմ ձեւաւորումն անցել է երկու` խորհրդային եւ անկախութեան դարաշրջանների միջով: Այս իմաստով, գուցէ նաեւ պարտաւոր էի, իմ հայեացքն ու ընկալումները յարաբերելով անցեալի մեր կինոգիտական մտքի հետ, ամփոփ մի աշխատութիւն գրել հայ կինոյի մասին, մանավանդ որ դասաւանդում եմ: Մի խօսքով, կարելի է ասել` հոգու պարտք էր դա: Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբէն Գէորգեանցը, լսելով իմ գրած տեքստի մասին, այն ընթերցելու ցանկութիւն յայտնեց, այնուհետեւ, յուրախութիւն ինձ, ասաց, որ կինոմիութիւնը կը տպագրի այն: Ոգեւորութիւնս շատ էր մեծ, մանաւանդ երբ որոշուեց, որ այն կը լինի նկարազարդ, շքեղ, որակեալ տպագրութիւն: Ու մօտ կէս տարուայ ընթացքում տարբեր աղբիւրներից հաւաքուած շուրջ 300 կադրեր տեղ գտան բնագրի համապատասխան հատվածներում: Գրքի գեղարուեստական ձեւաւորումը բարձր ճաշակով եւ պրոֆեսիոնալիզմով իրականացրեց Կարինէ Մելոյեանը, որին շատ շնորհակալ եմ: Գրքի խմբագիրը պրոֆեսոր Դաւիթ Մուրադեանն է, ում ուսանողը լինելու պատիւն եմ ունեցել ժամանակին: Ի դէպ, փոքր-ինչ առաջ անցնելով, ուզում եմ ասել, որ անգլերէն տարբերակի շնորհակալական էջում նախ եւ առաջ նշել եմ իմ Ուսուցիչների (մեծատառով եմ ասում եւ գրում այդ բառը)` պրոֆեսորներ Դաւիթ Մուրադեանի եւ Սուրէն Յասմիկեանի անունները: Իսկ յետոյ արդէն ներկայացրել եմ այն բոլոր անձանց, առանց որոնց հազիւ թէ հնարաւոր լինէր գրքի հրատարակումը Միացեալ Նահանգներում:

-Փաստօրէն շարժառիթը` գիրքն իսպաներէն հրատարակելու առաջարկն այլեւս ուժի մէջ չէ՞, չկա՞յ այդ նախագիծն իրականացնելու որեւէ հնարաւորութիւն:
-Դարձեալ իմ շնորհակալական խօսքում, նշելով, որ իսպաներէն թարգմանութիւնն իրականացուել է ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ, յոյս եմ յայտնել, որ գուցէ մօտ ապագայում հայ կինոյին նուիրուած այդ աշխատութիւնը լոյս կ'ընծայուի Սերվանտեսի լեզուով: Բանն այն է, որ մինչ այն կը թարգմանուէր, Իսպանիան, եւրոպական շատ երկրների նման, յայտնուեց տնտեսական խոր ճգնաժամի մէջ, եւ բոլոր նմանատիպ նախագծերը դադարեցուեցին: Այս պահին դեռ ուղիներ եմ փնտռում իսպանալեզու հրատարակիչ գտնելու համար եւ գոհ ու երջանիկ կը լինեմ, եթէ այդ տպագրութիւնը պարզապէս ստանձնող գտնուի: Ի միջի այլոց, իբրեւ հեղինակ` ես չեմ վարձատրուել նաեւ ամերիկեան հրատարակչի կողմից, քանի որ հեղինակային իրաւունքներս նրանք չեն գնել, պարզապէս հոգացել են հրատարակման վերջնական նախապատրաստումը եւ տպագրութիւնը, ուստի վաճառքից ստացուող եկամուտն ամբողջովին իրենց է պատկանում: Աւելին, անգլերէն թարգմանութեան համար վճարել է ընտանիքս, որոշ չափով էլ ինձ աջակցել է բանաստեղծուհի Սոնա Վանը` միակ անձնաւորութիւնը, որ չմերժեց ինձ, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան: Սակայն խոնարհումով ուզում եմ յիշատակել լուսահոգի հօրս` Սուրէն Գալստեանին, որ անխօս աջակցում էր ինձ երկարատեւ այս աշխատանքի ընթացքում, սակայն այդպէս էլ չհասցրեց տեսնել սոյն գիրքը: Նա մշեցի էր, ցեղասպանութիւնը վերապրածների զաւակ, ու ես ողջ գիտակցական կեանքս ապրել եմ այն մտայնութեամբ (առանց որեւէ պաթոսի եմ ասում, պարզապէս այդպիսի դաստիարակութիւն եմ ստացել), որ ինչ-որ կարեւոր բան պիտի արած լինեմ` նախնիներիս առաջ իմ գոյութիւնն արդարացնելու համար: Եթէ հաշուի առնենք, որ պապիս եւ տատիս հսկայական գերդաստաններից երեք-չորս հոգի է փրկուել, ապա իմ աշխարհ գալը բացառիկ հրաշքի է նման: Եթէ նրանք հրաշքով չփրկուէին, ես էլ ծնուած չէի լինի: Հետեւաբար, այդ հրաշքը ապրողին նաեւ պարտաւորեցնում է ինչ-որ կերպ վերադարձնել շնորհուածը: Յիշում եմ, պոլիտեխնիկական ինստիտուտն աւարտելուց յետոյ համակուրսեցիներիս մի երկու անգամ յայտնել էի մտահոգութիւնս, որ արդէն քսանհինգ տարեկան եմ ու դեռ ոչինչ չեմ արել: Հարցնում էին. «Բայց ի՞նչ պիտի անէիր, որ չես արել»: Այն ժամանակ ես էլ այնքան լաւ չէի պատկերացնում, թէ յատկապէս՝ ինչ: Բայց գալիս է ժամանակը, եւ կեանքն ինքը քո առաջ դնում է որոշակի առաջադրանքներ, իսկ քեզ մնում է պատուով իրականացնել դրանք: Անգլերէն թարգմանուած տեքստը խմբագրուել է չորս անգամ, դա նշանակում է, որ չորս տարբեր մտածողութեան տէր մարդկանց հետ (Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից) ես էլեկտրոնային նամակների միջոցով քննարկել եմ այս տեքստի իւրաքանչիւր բառ, ստորակէտ եւ անգամ չակերտ: Շատ կարեւոր էր, որ նրանց կողմից արուող լեզուական լրջագոյն, մանրակրկիտ խմբագրման եւ, բառիս բուն իմաստով, յղկման ընթացքում յանկարծ տեղի չունենան բովանդակային փոփոխութիւններ կամ աղաւաղումներ: Այդ տաժանակիր, անքուն աշխատանքը տեւեց չորս տարի, բայց դրա շնորհիւ արդէն այս աշխատությունը, առանց լեզուական անհարթութիւնների եւ մտածելակերպային տարբերութիւններից եկող բազում այլ խոչընդոտների, կը հասնի օտար ընթերցողին, նաեւ՝ մեր այն հայրենակիցներին, որ հայերէն չեն կարդում: Գիրքը նուիրուած է հօրս եւ հայ ժողովրդին:
«ԱՅՍՕՐ ԱՐՏԱԳՐՒՈՒՄ, ՎԵՐԱԿԵՐՏՒՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ, ԻՍԿ ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԱԾ ԵՆՔ ԿԱՄ ԳԱՒԱՌԱՄԻՏ ԵՒ ԱՆՕԳՈՒՏ ԱՂԱՂԱԿՈՒՄ ԵՆՔ` ՄԵ՛ՆՔ, ՄԵ՛ՆՔ»
-Ի՞նչ լրամշակումներ են կատարուել գրքի անգլերէն տարբերակում: Առհասարակ ինչպէ՞ս կայացաւ այս գրքի ծնունդը:
-Նախ ասեմ, որ յաւելուել է մօտ 100 ծանօթագրութիւն: Օրինակ` եթէ խօսւում է առաջին հայկական ֆիլմի` Համօ Բէկնազարեանի «Նամուս»ի կամ «Խասփուշ»ի եւ «Պէպո»յի մասին, ապա օտար ընթերցողին պէտք է հաղորդել, թէ ովքեր են Շիրվանզադէն, Րաֆֆին, Սունդուկեանը, ինչ դեր են ունեցել հայ գրականութեան պատմութեան մէջ, եւ այդպէս շարունակ: Աւելին, կարեւորելով ովկէանոսից այն կողմ հրատարակուող գրքի նաեւ հայագիտական նշանակութիւնը, օգտագործել եմ ամէն մի առիթ, որ յիշատակեմ հայկական ծագում ունեցող իւրաքանչիւր նշանաւոր անուն, որն այս կամ այն կերպ առնչուել է մեր կինոյի պատմության հետ, լինի դա Ռուբեն Սիմոնովը, որ նկարահանուել էր Բէկնազարեանի այդպէս էլ էկրան չբարձրացած, Ստալինի արգելած` «Երկրորդ քարաւան» ֆիլմում, թէ Յովսէփ Օրբելին, որ «Դավիթ Բէկ»ի պատմական խորհրդատուն է եղել: Օրինակ` երբ խօսւում է «Անոյշ» կամ «Ալմաստ» ֆիլմ-օպերաների մասին, ապա հիմնական տեքստում ներկայացուած, այդ կինոնկարների ստեղծմանը մասնակից բոլոր անձանցից բացի, ծանօթագրութիւններում նշել եմ Գոհար Գասպարեանի և Յասմիկ Պապեանի երաժշտական կենսագրութիւնը` ձայնածաւալը, խաղացանկը եւ համաշխարհային այն բեմերը, որոնցում հանդէս են եկել մեր այս մեծութիւնները: Շատերի մէջ հարց կարող է յառաջանալ, թե ինչ կարիք կայ, երբ համացանցում այսօր տեղադրուած են բոլոր տեղեկութիւնները: Իսկ ես համոզված եմ, որ պէտք էր: Նախ, համացանցը ցանկացած պահի կարող է յօդս ցնդել, իսկ տպագիր գրքերը, ինչպէս հայտնի է, «չեն այրւում»: Եւ բերեմ մի կարեւոր փաստ եւս. կարծեմ մի տասը տարի առաջ Մեծ Բրիտանիայում լոյս տեսած երաժշտական հանրագիտարանում, օրինակ, ես չգտայ Գոհար Գասպարեանի անունը: Այո՛, այսօր արտագրւում, վերակերտւում է պատմութիւնը, իսկ մենք այստեղ հանգիստ նստած ենք: Կա՛մ գաւառամիտ եւ անօգուտ աղաղակում ենք` մե՛նք, մե՛նք… և կա՛մ` հանգիստ ննջում գաւառական արդէն սնոբիզմի գրկում: Բացի այդ, հայերէն տարբերակը գրուել էր 2010-ին, եւ բնական է, որ այս ժամանակամիջոցում տեքստի մէջ որոշ յաւելումներ անելու անհրաժեշտութիւն էր յառաջացել: Նոյնիսկ որոշ ժամանակ առաջ գրուած յօդուածն ընթերցելիս տեսնում ենք, թէ ինչքան բան կարելի է փոխել կամ աւելացնել: Իսկ գրքի հայերէն տարբերակի գոյութեան մասին իմ գործընկեր եւ լաւ բարեկամ Արծուի Բախչինեանից իմացավ Mazda Press-ի հայկական ուսումնասիրութիւնների շարքի խմբագիր, պրոֆեսոր Ջորջ Բուռնութեանը: Եւ հենց նրանից ես ստացայ գիրքը ԱՄՆ-ում տպագրելու առաջարկը: Հասկանալի է, որ մեր օրերում շքեղ հրատարակութիւնը, յիրաւի, շռայլութիւն է, իսկ ուզածդ հրատարակիչ առանց շահոյթի չի կարող գոյատեւել: Ուստի, ես համաձայնեցի, առանց որեւիցէ հոնորարի, գիրքն աւարտուն վիճակում, այսինքն` թարգմանուած, խմբագրուած եւ ձեւաւորուած (դարձեալ Կարինէ Մելոյեանն է արել դիզայնը), ներկայացնել իրենց: Եւ այդ երկար ճանապարհին ծագող իրարայաջորդ խնդիրները մեծ դժուարութեամբ լուծւում էին թէ՛ իմ, թէ՛ այլ մարդկանց պատրաստակամութեան շնորհիւ, որոնց անունները մէկ առ մեկ նշուած են գրքի շնորհակալական խօսքում: Կարծես թէ անտեսանելի մի ուժ դռներ էր բացում այս գրքի առաջ: Ինձ մինչ այդ չճանաչած մարդիկ օգնութեան ձեռք են մեկնել՝ առանց դրամական ակնկալիքի: Նիւ Եորքում բնակուող Արա Խաչատրեանն ընկերաբար թարգմանել է գրքի առաջին չորս գլուխները: Ամբողջ տեքստն անվճար խմբագրել է կինոգէտ, պրոֆեսոր Բիրգիտ Բրիւմերսը Մեծ Բրիտանիայից: Իսկ բուն տպագրութիւնը հնարաւոր դարձաւ Mazda Publishers-ի հրատարակիչ Ա. Ք. Ջաբբարիի բարեգործական ֆոնդի եւ Հայկական Ուսումնասիրութիւնների ու Գիտական Հետազոտությունների Ազգային Ասոցիացիայի նուիրատուութեան շնորհիւ: Գրքի յառաջաբանը գրել է դոկտոր Տիգրան Գույումջեանը, որին նոյնպէս շնորհակալ եմ: Mazda Publishers-ը ակադեմիական հրատարակչութիւն է, եւ գիրքն ընդգրկուած է ԱՄՆ Կոնգրէսի գրադարանի կատալոգում: Իսկ դա ենթադրում է, որ աշխատութեան բովանդակութիւնը հասանելի կը լինի աշխարհի այլ գրադարաններին եւ համալսարաններին:

«ՀՈԳԻ ԵՄ ԴՐԵԼ ԱՄԷՆ ՄԻ ԲԱՌԻ ՄԷՋ»
-Ո՞ր ընթերցողին է հասցէագրուած գիրքը, եւ ինչպէ՞ս ձեռք բերել այն:
-Ես երջանիկ եմ, որ հայ կինոյի նուաճումներն ու պատմութիւնը, առհասարակ մեր պատմութիւնն ու մշակոյթը, մեր արուեստի երախտաւորներին, մեր ազգային նկարագիրը կինոյի միջոցով ներկայացնող այս գիրքը կը կարդան աշխարհի տարբեր անկիւններում, տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ թէ՛ մասնագէտներ, թէ՛ պարզապէս կինոարուեստով կամ հայութեամբ հետաքրքրուողներ: Գրքի հայերէն տարբերակը վաճառւում է երեւանեան գրախանութներում, իսկ անգլերէնը կարելի է ձեռք բերել առցանց` Mazda Publishers հրատարակչութեան կայքի միջոցով (http://www.mazdapublishers.com/book/an-overview):

-Եթէ խօսելու լինենք գրքի մասին՝ իբրեւ կրթական գործառոյթ իրականացնող երեւոյթի, ինչպէ՞ս կը բնութագրէք այն:
-Ըստ էութեան, սա նաեւ ուսումնական ձեռնարկ է, որ հաստատուել է ՀՀ ԿԳՆ կրթութեան ազգային ինստիտուտի մասնագէտների (Ա. Գիւլբուդաղեանի, Մ. Պետրոսեանի) կողմից եւ, օգտուելով առիթից, ուզում եմ շնորհակալութիւն յայտնել նրանց՝ իմ աշխատանքն այդպէս գնահատելու համար: Ի հարկէ, գրելիս ես մի շարք խնդիրներ էի իմ առաջ դրել, այդ թւում` որ շարադրանքը լինի պարզ, հանրամատչելի, միեւնոյն ժամանակ, ունենայ պրոֆեսիոնալ մակարդակ: Որքան է դա ինձ յաջողուել, պէտք է ասի ընթերցողը, բայց մի բան հաստատ կարող եմ ասել` գրել եմ պատասխանատուութեան զգացումով եւ սրտանց, հոգի եմ դրել ամէն մի բառի մէջ:
«Իրատես», 23-26 Սեպտեմբեր 2016
No comments:
Post a Comment