ՆԱՅԻՐ ԵԱՆ
Գրողները լաւ ընթերցող են փնտռում, ընթերցողները՝ լաւ գրող: Ու էլի ընդհանուր յորձանքին տրուելով ու մոդայիկ երեւալու համար հայեացքներս յառում ենք անուն հանած, բայց իրականում գրական-գեղարուեստական համեստ արժէքների կրող Մարկեսին ու Կոելեօյին: Գրական անունների ճանաչուած լինելը եւս ճիշտ ու յամառ PR-ից է կախուած, որի արդիւնքում հասարակութիւնն ինքնամոռաց կը սկսի տուրք տալ հնչեղ անուններին, գրախանութների առաջ հերթ կը կանգնի՝ հերթական բեսթսելերը ձեռք բերելու համար: Ու եթէ անգամ հիասթափուի էլ, միեւնոյն է, հմայուած կարծիք կը յայտնի իր կարդացածի մասին: Այս յորձանուտում է, որ անտեսուած են մնում տաղանդաւոր, բայց չգովազդուող հեղինակները: Այս յորձանուտում է, որ նաեւ բացայայտւում են շնորհալի ու հետաքրքրական գրողները:
Եթէ ոչ հեռաւոր անցեալում գրադարաններն էին գրական դաշտի լակմուսի թուղթը, ապա այսօր այդ դերում գրախանութներն են: Նախ՝ գրադարանները հազուադէպ են ստանում նոր գրքեր, եւ ընթերցողները լաւ գիտեն, որ ժամանակակիցների գործերը պէտք է փնտռել գրախանութներում: Իսկ գրախանութները շահագրգռուած են վաճառել պահանջարկ ունեցող գրքեր, որովհետեւ մասնաւոր են ու, բնականաբար, շահոյթ են հետապնդում: Եթէ գիրքը տարեկան վաճառւում է 100-200 օրինակով, ուրեմն ընտիր ցուցանիշ է. հեղինակը սիրուած ու պահանջուած է: Ի դէպ, հիմա քիչ են կարդում պոէտներին: Օրինակ՝ Ֆրանսիայում բանաստեղծութիւնների ժողովածուները հրատարակւում են սովորաբար 500 օրինակով, հետեւաբար քիչ էլ վաճառւում են: Աւելորդ է երեւակայել, թէ գիրքը հեղինակին եկամուտ է բերում: Գիրք հրատարակելն ընդամէնը մխիթարանք է ու հոգեկան բաւարարուածութիւն, որի առաւելագոյն արտայայտութիւնը ընկերական շրջապատում թեթեւ գինարբուքը կամ մի գաւաթ գինով կամ գարեջրով գրքի ծնունդը նշելն է: Իսկ եթէ ոտանաւոր գրող աղջնակը կամ երիտասարդը որոշել է մէկ-երկու օրինակով իր ժողովածուն տպագրել ու հիւրերի ներկայութեամբ իր մայրիկի ծննդեան տարեդարձին հաճելի նուէր անել, ուրեմն սա էլ շնորհանդէսի մէկ այլ դրսեւորում է, որի մասին եւս ֆէյսբուքը մի քանի վկայութիւններ է արձանագրել: Երջանիկ մայրիկը՝ որդու կամ դստրիկի գիրքը շուրթերին հպած, «բանաստեղծ» որդու կամ դստրիկի նոյնքան երջանիկ դէմքը՝ վերեւում վերնագիր՝ «Ահա եւ իմ առաջին գիրքը»: Ի հարկէ, իրականում՝ առաջին ու վերջին գիրքը:

Ժամանակակից աշխարհը նախապատուութիւնը տալիս է արձակին, հայ ընթերցողը՝ նոյնպէս: Այս համատեքստում բեւեռացուած են իրական եւ վիրտուալ իրականութիւնները. սոցցանցերում, մաՍնաւորապէս ֆէյսբուքում ու առանձին բլոգներում մեծ դիտում են ապահովում բանաստեղծութիւնները, ասենք մի աղջնակի յանգաւորուած ոտանաւորը կարող է հաւաքել մի քանի հազար like, սակայն տպագիր տարբերակի վրայ հաստատ մի մատ փոշի կը նստի: Սոցցանցերը տարերային են ու խաբուսիկ, սակայն հանրահռչակման ու քարոզչութեան տեսակէտից՝ հասանելի ու մատչելի հարթակ, որտեղ ինքնադրսեւորւում են նաեւ տաղանդաւոր ու շնորհաշատ ստեղծագործողները: Գրականագէտներն ու գրաքննադատները դարձեալ ոչ հեռաւոր անցեալում գնահատում էին նոր գրողներին: Նրանց մասնագիտական կարծիքի հիման վրայ էր ստեղծւում հասարակական արձագանգը, որոշւում հեղինակի գրական ճակատագիրը: Մեր օրերում չկայ գրաքննադատութիւն, չկայ մասնագիտական գնահատական. գրական դաշտի քաոսում ամէն մէկն իր ճանապարհն է ակօսում իր ճարպկութեան ու հնարաւորութիւնների չափով:
Գռուզ մազեր, անփոյթ հագուկապ, խռիւ մօրուք, մաշուած քթերով կօշիկներ ու օղու հոտ. գրողի կարծրացած այս կերպարն այլեւս որեւէ մէկին չի հետաքրքրում ու, առաւել եւս, գրաւում: Մեր ժամանակների երիտասարդ գրողները ոչ մի առնչութիւն չունեն վերոնշեալ կարծրատիպի հետ: Նրանք մեծ մասամբ արտաքնապէս ոչնչով չեն տարբերւում ՀՀ միւս քաղաքացիներից, բայց ոմանք տեւական ժամանակ աշխատել են իրենց իմիջի վրայ՝ համոզուած, որ անսովոր արտաքինը եւ վարքագիծը եւս նպաստում են հանրաճանաչ լինելուն: Օրինակ՝ Արամ Պաչեանը սկսեց բանդանա կապել գլխին, հագուկապով նմանուել ռեփերներին, կօշիկների քուղերը չկապել ու, ամենակարեւորը, անհասանելի մնալ շատերի ու յատկապէս լրագրողների համար. նա բջջային հեռախօս չի պահում: Իմիջ է, ոչինչ չես կարող ասել. ընդ որում, աշխատող իմիջ է: Մի ժամանակ Արամ Պաչեանի երկրպագուհիներն անխնայ դարպասում էին երիտասարդ գրողին:
Աղջիկների հետապնդումներից գլխացաւանքի մէջ էր նաեւ բանաստեղծ Կարէն Անտաշեանը: Նրանք տպագրուելու խնդիր չունեն. հրատարակիչները ձեռք ձեռքից խլում են նրանց անտիպները: Գրական դաշտում քչերն են նման բախտի արժանանում: Գուրգէն Խանջեանի, Լեւոն Խեչոյեանի, Յովհաննէս Թեքգէօզեանի, Յովհաննէս Գրիգորեանի գործերը եւս հետաքրքրում են հրատարակիչներին: Թէեւ պէտք է նշել, որ նրանք եւս լաւագոյն դէպքում տպագրւում են 500 օրինակով: Ու երբ գրքի միջազգային տօնավաճառներում մեր հեղինակներին թարգմանելու եւ տպագրելու նպատակով մերոնք բանակցում են օտարազգի հրատարակիչների հետ, վերջիններս զարմանում են, թէ ինչպէս կարող է պահանջարկ վայելող գրողը հրատարակուել ընդամէնը մի քանի հարիւր օրինակով, ընթերցասիրութեան նահանջ, եւլն: Դէ արի ու նրանց բացատրիր, որ դրա համար հազար ու մի պատճառ կայ՝ փոքր երկիր, 40 տոկոս աղքատութիւն: Դէ արի ու բացատրիր, որ մենք մեր ամսական եկամտի 60 տոկոսը սննդին ենք տալիս, 20-30-ը՝ կոմունալ ծախսերին եւ միայն կէս տոկոսն ենք, այն էլ ժամանակ առ ժամանակ, յատկացնում հոգեւոր սննդին:
Մեր հեղինակներն օտար լեզուով աւելի մեծ տպաքանակով են հրատարակւում, քան մայրենի լեզուով: Արամ Պաչեանի «Ռոբինզոն» գիրքն ուկրայիներէն տպագրուել է 2000 օրինակով, մինչդեռ նրա երեք գրքերը միասին հայերէն հրատարակուել են 1500 տպաքանակով: Չորս ամսում ուկրայիներէնը սպառուել է, ու պատրաստում են երկրորդ հրատարակութիւնը: Գուրգէն Խանջեանի «Ենոքի աչքը» վէպն ԱՄՆ-ում հրատարակուեց հէնց ամերիկացիների պատուէրով, Յովհաննէս Թեքգէօզեանի «Փախչող քաղաքը» լոյս տեսաւ թուրքերերն, հիմա տպագրւում է նաեւ Կանադայում: Ուկրայինացիները կարդացել են Լեւոն Խեչոյեանի «Խնկի ծառն» ու ապշել, որ մեր օրերում նման գրող կայ ու նա Նոբելեան մրցանակ չի ստացել:
Գրախանութների դարակները վկայում են, որ ժամանակակից մի քանի հայ գրողներից բացի, մեծ պահանջարկ են վայելում նաեւ թարգմանական գրքերը: Այս ասպարէզում մեր հրատարակիչները համագործակցում են օտարերկրեայ գործընկերների հետ: Մեր պետութիւնը ֆինանսական աջակցութիւն է ցուցաբերում, եթէ այլ երկրներից մեր գրողներին օտար լեզուով հրատարակելու առաջարկներ են լինում: Նոյնատիպ քաղաքականութիւն են որդեգրել նաեւ ուրիշ պետութիւնները:
Գրքերի աշխարհում ցաւոտ է մանկապատանեկան գրականութեան խնդիրը: Մանկական գրքեր մեծ ցանկութեան դէպքում դեռ հնարաւոր է գտնել, բայց ինչ վերաբերում է պատանեկան գրականութեանը, հարցը շատ լուրջ է: Մեր դեռահասները շարունակում են մնալ «Ռոբին Հուդ»ի, «Գանձերի կղզու», «Ռոբինզոն Կրուզո»յի, «Տասնհինգամեայ նաւապետի» յոյսին: Առաւել ինտելեկտուալները կարդում են «Գարգանտուա եւ Պանտագրուէլ», «Գուլիվէրի ճանապարհորդութիւնները», «Երեքի սիրտը», «Մարտին Իդեն»ը, «Հարի Փոթեր»ը, «Ալ կարմիր առագաստներ»ը: Չմոռանանք նշել Վախթանգ Անանեանի «Յովազաձորի գերիները» եւ «Սեւանի ափին»ը, որոնք կարդալուց առաջ մեր պատանիներին պէտք է պատմել պիոնէր, կոմունիստ, հոկտեմբերիկ հասկացութիւնների մասին:
Տեղական հրատարակիչները փորձում են ամէն կերպ քաջալերել, որպէսզի պատանեկան գրականութիւն ստեղծուի, անգամ քառակի հոնորարներ են խոստանում, բայց՝ ապարդիւն: Մերոնք չեն ստեղծագործում ֆանտազիայի կամ դեռահասներին հետաքրքրող այլ ժանրերով ու թեմաներով: Պատմուածքի մրցոյթների ժամանակ մի քանի հարիւր յայտ է ստացւում, սակայն դրանցից եւ ոչ մէկը պատանիների համար չէ: Եթէ մանկական գրականութիւնը լաւ է վաճառւում, ուրեմն ընթերցողներ ունի: Սակայն ո՞ւր են չքանում ընթերցասէր երեխաները պատանեկան տարիքում: Պատասխանը պարզ է. պարզապէս այդ տարիքին համապատասխան գրականութիւն չունենք, այդ փուլը բաց է մնում, եւ մենք կորցնում ենք պոտենցիալ ընթերցողին, որը դեռահասութեան տարիքում պէտք է շարունակէր կապը գրքերի հետ եւ նախապատրաստուէր աւելի բարդ ու հասուն գրականութիւն կարդալուն: Գրականագէտները մի քանի գրողների անուններ են տալիս, որոնք պատանեկան որոշ գրուածքներ ունեն: Դրանք, սակայն, ճանաչում ձեռք չեն բերում ու մնում են աննկատ:

Գալիս ու յանգում ենք նոյն կէտին. ամէն ոք, ամէն ինչ մարկետինգի կարիք ունի, հարկաւոր է ներկայացնել, մատուցել, հանրահռչակել, քարոզել, իրազեկել, առաջ հրել, այլապէս տաղանդն ու անգամ հանճարն անտեսուած ու անյայտ կը մնան: Գիրք հրատարակելուց բացի, պէտք է ճանապարհներ գտնել՝ գիրքն ընթերցողին հասցնելու համար: Պետական ֆինանսաւորմամբ յատկապէս երիտասարդ գրողների բազմաթիւ գրքեր են տպագրւում, բայց ո՞վ է երբեւէ լսել դրանց մասին: Համացանցը, տեղեկատուական տեխնոլոգիաները անսպառ հնարաւորութիւն են տալիս, պարզապէս հարկաւոր է ճիշդ, նպատակային ու խելացի գործել, քանի որ նոյն դաշտում թացն ու չորն իրար են խառնուել ու անորակը որակեալի փաթեթաւորմամբ է մատուցւում, անճաշակն ու անարժէքը արժէքաւորի տեղ է հրամցւում: Այստեղ արդէն հարկաւոր է գիտակի քիմք, բարձրաճաշակի, գեղագէտի հոտառութիւն ու ներքին արժեհամակարգ, որպէսզի համընդհանուր քաոսում զատուի ու զտուի լաւագոյնը: Ու դա պէտք է արուի պետական հովանաւորութեամբ, պետական մակարդակով ու քարոզչութեամբ: Անցել են այն ժամանակները, երբ համոզուած էինք, թէ լաւը, գեղեցիկը, որակեալն անպայման կը գտնի իր սպառողին, իրեն սպասողին: Յայտնի ճշմարտութիւն է. հարկաւոր է տաղանդաւորին ճանապարհ ցոյց տալ, անտաղանդն ինքը կը գտնի իր ճանապարհը:
«Ազգ-Մշակոյթ», 19 Օգոստոս 2016
No comments:
Post a Comment