Ռուսաստանի Ռազմապատմական Միութիւնը գաղափար է յղացել` արձան տեղադրել Հայաստանի Հանրապետութեան տարածքում, Հայաստանի Հանրապետութիւնն էլ, դա համարելով բարեբեր քայլ, յղացման առջեւ բացել է իր դռները: Ընտրուել է Սպիտակ քաղաքը, որտեղ երկրաշարժի 27-րդ տարելիցի օրը, Դեկտեմբերի 7-ին, տեղադրուել է սովետական զինուորի մոնումենտալ արձանը:
Ըստ պաշտօնական պրեզենտացիայի` բրոնզաձոյլ «խորհրդային զինուորը», որն ունի 3,5 մետր բարձրութիւն ու ռուսաստանցի հեղինակներ, պէտք է խորհրդանշի երկրաշարժի հետեւանքների վերացմանը մասնակցած խորհրդային զինուորին:
Թերեւս աւելորդ է հարցնել, թէ ինչու է արձանը մարմնաւորւմ յատկապէս զինուորին, այլ ոչ փրկարարին կամ բժշկին: Կամ էլ` ինչու սովետական, եւ ոչ անհասցէ մի մարդու, որի դերը աջակցութիւնն ու մասնակցութիւնն է: Աւելորդ է, քանի որ դա այն արձանը չէ, որը կարելի է որեւէ կերպ համադրել Հայաստանի ներկայիս պահանջների ու իղձերի հետ (այդ թւում` իմաստային ու գեղագիտական):
Խոժոռ ճակատով, սլաւոնական դիմագծերով, ընդգծուած մկաններով զինուորը գրկել է ծածկոցով փաթաթուած երեխային ու նայում է դէպի առաջ` վեհ գործ արած մարդու գոհունակութեամբ: Հայեացքը` յաղթողի, երկարաճիտք կօշիկով ոտքը` հաստատուն, պատուանդանը` բարձր: Նորագոյն սոցռէալիզմը յորդում է արձանից` տեղերով փոխելով նորն ու հինը, արդէն վերապրած ու դեռ սպասուելիք աղէտը:
Այս արձանն ինքնին մի մեծ աղէտ է, քանի որ բառերով ձեւակերպած դրա իմաստն ու վիզուալ կատարումը ծանր կշռաքարերի պէս քաշում են մեզ դէպի ներքեւ, փոշի ու խաւար:
Առաջնային խնդիրն այն է, որ այս արձանը ժամանակակից Հայաստանից դուրս է, չունի հանրային որեւէ նշանակութիւն ու արդիականութիւն: Փոխարէնը հէնց այս արձանը, որը տեղադրուել է 2015 թուականին (մէկդարեայ յանցագործութեան յիշատակի տարում) ներքաշում է մեզ այնպիսի զրոյցի մէջ, որին, ի տարբերութիւն ցեղասպանութեան թեմայի, մենք պատրաստ չենք:
Բայց ընկղմւում ենք այդ զրոյցի մէջ առանց դիմադրութեան ու վարանելու` հանդէս գալով որպէս հումք, մակերես, լաբորատորիա կեղծ ու վտանգաւոր մի դիսկուրսի համար, որի նպատակը տոտալիտարիզմի արդարացումն է:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐԱՐԾԱՐԾՈՒՄԸ
Այսօր ռուսական հասարակութիւնը տարբեր ոլորտներում պարզապէս ռմբակոծւում է տոտալիտար համակարգի թուացեալ հմայքի ու վերակենդանացնող իմաստների տարափով: Պաշտօնական հռետորաբանութիւնը, մեդիայի մանիպուլեատիւ պաթոսը, արուեստի դաշտում պրիմիտիւ հայրենասիրութեան գովերգումը, սոցռէալիզմի միջինացուած ու պետպատուէրի շրջանակում «թխուած» արուեստի շերտը նորից արդի արուեստ մտցնելու ցանկութիւնը, ի վերջոյ, մէկ նպատակի են ծառայում` փորձում են ցոյց տալ, թէ որքան գրաւիչ էր Սովետը:

Դա ուժեղ կայսրութեան պատրանք ստեղծել ցանկացող ՌԴ քարոզչութեան մեխն է, որը հիմա մենք վերցրել ու մեխել ենք Սպիտակ քաղաքում: Դա մեր մեխը չէ, այն նախատեսուած է միայն ներքին ռուսաստանեան օգտագործման համար:
Սովետի գրաւչութիւնը այսօրուայ Ռուսաստանը փորձում է վերակենդանացնել պատերազմի միջոցով: Նորագոյն գաղափարախօսութեան համաձայն` պատերազմը պատուհաս ու սարսափելի արհաւիրք չէ, որից ամէն գնով պէտք է խուսափել, այլ ընդամէնը միջոց` ինքնութիւնը վերագտնելու համար: Ի զուր չի ասւում, որ եթէ միաւորուելու այլ տարբերակ չես տեսնում, միաւորուիր ռազմի դաշտում: Ռուսաստանը հիմա ռազմի դաշտ է համարում ողջ մոլորակը եւ պատերազմելու, յարձակուելու ու զոհեր տալու մէջ ոչ միայն վատ բան չի տեսնում, այլեւ հպարտութեամբ ընդգծում է, թէ պատրաստ է յարձակուել ու զոհեր տալ:
Մարդիկ համախմբւում են պատերազմի շուրջ, դրանում գտնում ներշնչանք ու միասնութիւն եւ նեարդերը կոփում ներկայ ու գալիք պատերազմների սպասելով:
Այս համատեքստում Ռուսաստանի իշխանութիւններն ամէն ինչ անում են զինուորի (այսինքն` զէնքով մարդու) կերպարը մաքրագործելու համար: Եւ որպէսզի այսօր այդ կերպարը տեղ գտնի միջին վիճակագրական ռուսաստանցու սրտում, այն կապւում է անցեալի յաղթանակների հետ կամ պատկերւում որպէս մանուկների փրկիչ ու թոյլերի պահապան: Զաւթիչից փրկիչ տրանսֆորմացիան շատ կարեւոր է Ռուսաստանի իշխանութիւնների համար: Եւ եթէ զաւթիչ-փրկիչը նաեւ սովետական համազգեստով է, աւելի լաւ է: Ուրեմն քարոչութիւնն աւելի ցայտուն է:
Մի կողմից զէնքով մարդն է, միւս կողմից` Սովետի հանդէպ կարօտախտի ներարկումը: Արդիւնքում պայթիւնավտանգ խառնուրդ է ստեղծւում: Հիմա այդ զմռսած պայթիւնը կանգնեցուել է Սպիտակում:
Թւում է, թէ շատ սարսափելի բան տեղի չի ունեցել. Հայաստանը վաղուց արդէն անիմաստ արձանների մէջ խեղդւում է ու մի հատն էլ կարող է «մարսել»: Ռուսները եկել են, իրենց հետ հսկայ արձան բերել, թող լինի, էլի՜:
Բայց յայտնի է, որ քաղաքային լանդշաֆտում յայտնուող ցանկացած պատկերային կուռ ֆորմա սկսում է գրաւել իր շրջապատը, ազդել քաղաքի ու բնակիչների յարաբերութիւնների վրայ ու վերափոխել դրանք: Արձանները լուռ բեկորներ չեն, դրանք վաղ թէ ուշ սկսում են «խօսել» մարդկանց հետ:

ՔԱՂԱՔԻ ՈՒ ԲՆԱԿՉԻ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Քանդակները, որոնք տեղադրւում են որպէս իմաստային կապ, հետք, բեռ ունեցող մոնումենտներ, չեն կարող համարուել զարդարանք կամ պարզապէս անմեղ դեկորացիա: Դրանք անպայման ունենում են քաղաքական ուղերձ: Եւ եթէ քաղաքական իրավիճակ է փոխւում (դուրս ենք եկել սովետական ընտանիքից ու արդէն քառորդ դար ինքնիշխան հանրապետութիւն ենք), մեր քանդակներով նոր ուղերձ պիտի կազմենք, խմբագրենք ու տարածենք:
Իսկ մենք վերցնում ենք ուրիշի քաղաքական ուղերձն ու ժամանակավրէպ մի վայրում` ողբերգութիւն տեսած ու երկրի երեսից գրեթէ վերացած Սպիտակում, կանգնեցնում ֆէյք մի հերոս, որը մարմնաւորում է փոշիացած դարաշրջանն ու քարտէզից անհետացած կայսրութիւնը:
Անընդհատ վերարծարծելով սովետական թեման ու ատրիբուտիկան` Ռուսաստանը փորձում է արդարացնել անցեալը, մաքրել այն արիւնից, կեղտից, ստից: Եւ, որքան կարող ենք դատել ռուսաստանեան իրականութիւնից, դա նրանց յաջողւում է:
Եւ պատահական չէ, որ հիմա Ռուսաստանում մեծ պահանջարկ ունի Ստալինը: Նրա կերպարն այսօր պէտք է որպէս ուժեղ ձեռքով պատերազմ վարելու օրինակ: Թէ՛ Ստալինի, թէ՛ սովետական զինուորի կերպարները պատերազմի ու արիւն թափելու արդարացում են: Եւ թքած, թէ ում դէմ է այդ պատերազմը` հարեւանի, բարեկամի, ընկերոջ, սեփական ազգի…
Կարեւորը, որ պատերազմն ամէնուրեք է, տոտալ: Եւ անգամ սովետահայ մանուկին գրկած սովետական զինուորը, որը կանգնել է Սպիտակում, պատերազմի գովք է, այլ ոչ խաղաղութեան ու մարդասիրութեան: Ինքնին արձանն իր անուանումով ու տեսքով է դա ապացուցում:
Այդ արձանն այսօր է տեղադրուել, եւ ուրեմն իր վրայ է վերցնում հէնց այսօրուայ իմաստային բեռը: Իսկ այսօր դա անտանելի բեռ է Հայաստանի համար, որն իր գաղափարախօսութիւնը կառուցում է ոչ թէ պատերազմ տենչալով, այլ ամէն գնով պատերազմից ապահովագրուելով ու մարդկային կեանքերն արժեւորելով:
Հայաստանը լաւ գիտի, թէ ինչ է ցեղասպանութիւնը: Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող արձաններ կամ գոնէ յուշաքարեր կան գրեթէ բոլոր վայրերում: Սակայն, մենք այդպէս էլ չունեցանք գէթ մէկ յուշարձան, որը կը խորհրդանշէր մէկ այլ ցեղասպանութեան զոհերի ոչ ապարդիւն մահը: Մենք չունեցանք ստալինեան բռնաճնշումների տարիների ընթացքում ջնջուած, աքսորուած, գնդակահարուած, խեղուած ճակատագրերով միլիոնաւոր հայերի հանդէպ մեր յարգանքը մարմնաւորող սեփական խորհրդանշական վայրն անգամ, որտեղ կարող էինք գնալ ու ծաղիկ դնել որպէս մեր սպաննուած պապերի ու տատերի ժառանգներ:
Եւ հիմա, երբ սովետական զինուորին ենք տեղ տալիս ու դրանում վատ բան չենք տեսնում, ակամայից մտնում ենք մի խաղի մէջ, որն արդարացնում է բռնութիւնը, ոչնչացումը, մահը: Եւ որը բացառում է ցեղասպանութեան ենթարկուածի ձայնն ու խօսելու իրաւունքը:
Հիմա մեր փոխարէն սովետական զինուոր-ուրուականն է խօսում:
ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ
Պարզ է, որ սովետական զինուոր հիմա չկայ, եւ արձանի դէպքում այդ բառը յատուկ ընդգծելու կարիք էլ չկայ: Անգամ կարելի է ենթադրել, որ այդ ընդգծմանը (մի գուցէ) դիմադրել է հայկական կողմը, ասենք` Սպիտակի քաղաքապետը կամ ՀՀ Մշակոյթի նախարարը:
Բայց սովետական զինուորի կերպարը շրջանառութեան մէջ դնողները հարցեր չեն տալիս ու հարցերի չեն պատասխանում: Նրանք քարոզչութիւն են անում Ռուսաստանի օգտին, իսկ Հայաստանը այդ քարոզչութեան ընդամէնը սպառողն է: Հիմա այդ քարոզչութիւնը հասել է վիրաւոր թեւերով Սպիտակ ու, ինչպէս պատահում է ցանկացած քաղաքի քանդակախմբի դէպքում, իր իմաստներով սկսում է զաւթել յարակից տարածքն ու բնակիչների աչքերն ու մտքերը:
Տոտալիտար համակարգերն անթաքոյց քամահրանքով են վերաբերւում անհատին, նրա ներաշխարհին ու մասնաւոր իրաւունքներին: Մարդը կարեւոր չէ, կարեւորը գաղափարախօսութիւնն է կամ էլ թէկուզ մարդու համազգեստը: Անհատականը, մասնաւորը ստորադասւում են յանուն վերացականի, անորոշ հաւաքականի:
Սովետական գաղափարախօսութիւնը սիրում էր հաւաքական կերպարնէր` բանուորներ, զինուորներ, գիւղացիներ, կոմերիտականնէր կամ մկանուտ սպորտսմենուհիներ (թիակով եւ առանց թիակի):
Նաեւ սիրում էր եղբայրական գերեզմանոց յուշարձաններ կանգնեցնել:
Եւ երբ Սովետը փլուեց, անկախացած բոլոր պետութիւնները սկսեցին վերաիմաստաւորել իրենց տարածքներում մնացած քարէ եւ բրոնզէ սովետական սիմվոլիկան: Նոր ուղերձը ձեւակերպելու համար անհրաժեշտ է լինում ոչ միայն արարել, այլեւ քանդել քանդակները: Հնարաւոր չէ նոր գաղափար առաջ քաշել առանց հնի վերամշակման: Մենք էլ հանեցինք մեր ստալիններին ու լենիններին, ինչպէս արեցին շատերը:
Ոմանք թողեցին նախկին արձանները, բայց նոր իմաստ հաղորդեցին` զգեստ հագցրեցին սովետական մարդկանց, դետալներ հանեցին, դետալներ աւելացրին, փոխեցին առաջնորդների գլուխները, ձեռքերի դիրքը: Դրանք այն միջամտութիւններն էին, որոնք երկարացրին քանդակների կեանքն ու խնայողաբար նախապատրաստեցին բնակիչներին նոր քաղաքական ուղղութեանը:
ՀՀ Մշակոյթի նախարարն ասում է, որ «յուշարձանի բացումը կարեւոր իրադարձութիւն է, մեր շնորհակալութիւնը սովետական զինուորին»:
Այն փաստը, որ 21-րդ դարում կարելի է սոցռէալիզմի ոճով (անգամ ոչ ռետրօ) քանդակ բերել ու ներկայացնել որպէս շնորհակալութիւն, փաստում է, որ Հայաստանում ֆիլտրերն այլեւս չեն գործում: Կեղտոտուել են, մի գուցէ: Գիւմրիում յայտնւում է զէնքի հայր Կալաշնիկովի արձանը, իսկ Սպիտակում` զէնք կիրառող սովետական զինուորը:
Մենք էլ առանց մտորելու մասնակցում ենք հումանիստական հայեացքների լղոզման խրախճանքին: Մի գուցէ մէկ այլ զինուոր բերէինք Հայաստան: Օրինակ` այս մէկին, որը զինուորի կերպարի վերաիմաստաւորման լաւ նմուշ է: Ալեքսանդր Կուտովոյի «Զինուորը» (2015թ.) փորձում է սկսել թարմ, այսօրուայ զրոյց: Այս զինուորի դիմագծերը ջնջուած են, դէմքը` զրոյացուած, ինչն ակնարկում է դիմագծերի փխրունութեան մասին: Այս քանդակը դիսկուրս է բացում: Ասենք` անհատի ու համազգեստի շուրջ, երբ համազգեստ-դիմակը դէմքի փոխարինիչ է, իսկ դէմք ունենալը շռայլութիւն է, որը քչերը կարող են իրենց թոյլ տալ:
Ջնջուած դէմքը նաեւ ջնջուած յիշողութիւնների սիմվոլ է: Մենք հիմա աւելի նման ենք այս անդէմ զինուորին, որն ինքն իրեն հարց է տալիս` իսկ ինչպիսի՞ն է իմ իրական դէմքը, ինքս լաւ չեմ յիշում արդէն:
Իսկ Սպիտակի գլխին փաթաթուած սովետական խրոխտ զինուորը փակում է նման դիսկուրսի հնարաւորութիւնը: Այն պարզապէս նպաստում է, որ Ստալինի ու սովետական զինուորի կերպարները մեր միջոցով Ռուսաստան վերադառնան ու հաստատուեն: Հայաստանն էլ հաստատուի որպէս իմաստ չարարող, բայց ուրիշների աղէտալի իմաստների համար աղբակոյտ-գերեզմանց ծառայող մի տարածք:
Ի հարկէ, ոմանք կարող են պնդել, որ այս արձանին չարժէ լուրջ վերաբերուել (մի կոյտ աղբ աւել կամ պակաս, նշանակութիւն չունի): Բայց փաստն այն է, որ մեր աղբը դառնում է մեր իմիջն ու իմաստը:
Իմաստների ու տեսլականների տիրոյթում մենք թէեւ բրոնզաձոյլ, բայց զրոյ ենք: Իսկ զրոյական կարգավիճակում վերահաս ռիսկերը հաշուարկելի չեն. զրոյական վիճակում չի լինում ճանապարհ, միայն համատարած կանգառ է:
«Հետք», 9 Դեկտեմբեր 2015 (hetq.am/arm/news/64384/sovetakan-zinvori-urvakany-spitakum.html/)
No comments:
Post a Comment