22.12.14

Հայը եւ հայը Սփիւռքում. երկու ճանապարհ

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
Կա՞ յ արդեօք աւելի ուժեղ եւ աւելի տանջալի տառապանք, 
քան փախուստը հարազատ երկրից:
 Եւրիպիդես

1991 թուականին լինելով ԱՄՆ-ում, հիմնականում` Լոս Անջելեսում, ես որոշակի կարծիք կազմեցի տեղի հայկական գաղութի մասին: Ստորեւ ներկայացնում եմ իմ որոշ դիտարկումներ:
Որեւէ սփիւռքի, եւ մասնաւորապէս հայկական սփիւռքի համար առաւել էական տարբերակիչ հանգամանքը եւ կողմնորոշման հիմնական ցուցիչը կարելի է համարել հայրենիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Մինչեւ ղարաբաղեան շարժումը եւ Հայաստանի անկախութիւնը այն կարելի էր բնորոշել այսպէս.
Ա. Դրական վերաբերմունք առ հայրենիքը` անկախ այնտեղ իշխող վարչակարգից եւ համագործակցութիւն հայաստանեան կառոյցների հետ: 
Բ. Բացասական դիրքորոշում հայրենիքի` որպէս ԽՍՀՄ մի հատուածի նկատմամբ եւ համագործակցութեան բացակայութիւն: 
Առաջին մօտեցումը բնորոշ էր Սփիւռքի երեք առաջատար կուսակցութիւններից ռամկավարներին ու հնչակեաններին, իսկ երկրորդը` դաշնակցականներին: Պարադոքս է, բայց պատմական պատճառներով ԽՍՀՄ-ի եւ Հայկական ԽՍՀ-ի հետ համագործակցում էին ազատական ռամկավարները եւ չէին համագործակցում սոցիալիստ, բայց հակակոմունիստ դաշնակցականները: Այս հակադրութիւնը տարածւում էր այլ ուղղութիւններով` ասենք, էջմիածնական եկեղեցիները հակադրուած էին անթիլիասականներին եւ այլն: 
Սա հայկական սփիւռքի հիմնական ներքին հակադրութիւնն էր: Սփիւռքի ողջ կառոյցը ձեւաւորւում էր այս հակադրութեան վրայ: Գոյները խտացնելով կարելի է ասել, որ այս հակադրութիւնից դուրս սփիւռքահայերը դուրս էին Սփիւռքի կեանքից: 
1980-ականներից վիճակը փոխուել էր: Սփիւռքը համալրուել էր նշանակալի քանակութեամբ նոր հայ ներգաղթեալներով: Սրանց մէջ առաւել աչքի ընկնող եւ նոր խումբը հայաստանցիներն էին: Բացի այդ, նորանոր խմբեր էին ներգաղթել Մերձաւոր Արեւելքից` Լիբանանից, Իրանից եւ այլն, որոնք որոշակի փոփոխութիւնների էին ենթարկել եղած գաղութը: Ղարաբաղեան շարժումից եւ անկախութեան հռչակումից յետոյ Սփիւռքի մի հատուածի` դաշնակցականների եւ նրանց հարողների բացասական վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ կորցրել էր իր հիմքը: Բոլորը դարձել էին հայաստանամէտ: 
Սփիւռքի կառոյցի ձեւաւորման համար անհրաժեշտ քաղաքական հակադրութիւնը վերացել էր: Այդ իրադրութեան մէջ անհրաժեշտաբար առաջին պլան պիտի մղուէր մէկ այլ հակադրութիւն, որի շուրջը կը ձեւաւորուէր կառոյցը: Եւ այդ հակադրութիւնը դարձաւ հայերի ենթաէթնիկ բաժանումը, ըստ այն երկրների, որտեղից նրանք ներգաղթել էին ԱՄՆ: 
Ա. Մի քանի սերունդ ԱՄՆ-ում բնակուող բուն ամերիկահայեր: Սրանք հիմնականում դուրս էին միւսների կեանքի սովորական իրողութիւններից (գետտոյական կեանք անկլաւներում, ԱՄՆ իրականութեան մէջ հաստատուելու պայքար եւ այլն): 
Բ. Մերձաւոր արեւելքի տարբեր, յատկապէս արաբական երկրներից ներգաղթածներ, որոնց լեզուն արեւմտահայերէնն է, 
Գ. Պարսկահայեր, որոնց լեզուն արեւելահայերէնն է, բայց հայաստանեանից տարբերուող առոգանութեամբ եւ ուղղագրութեամբ, 
Դ. Հայաստանցիներ: 
Սա` առաջին մօտեցման դէպքում: Իրական պատկերն աւելի խայտաբղետ էր` պոլսահայեր, ադրբեջանահայեր, վրացահայեր եւ այլն: Բայց եւ այնպէս, բոլորը տեղաւորւում էին այս չորս խմբերի մէջ: Նրանց մէջ կային որոշակի հակասութիւններ` լեզուական, մշակութային, քաղաքական, ըստ ամերիկեան հասարակութեան մէջ գրաւած դիրքի եւ այլն (ասենք, պարսկահայերի մեծագոյն մասը հարում էր դաշնակցութեանը, բուն ամերիկահայերը լրիւ կայացած էին որպէս ամերիկացիներ եւ այլն): 
Միւսներից բոլորից շատ տարբերւում էին հայաստանցիները: Նրանք բոլորից վատ գիտէին անգլերէն, բոլորից լաւ` Հայաստանը եւ հայերէն (նրանց պէտք չէր ջանք թափել հայապահպանութեան համար, նրանք այդ խնդիրը չէին ունեցել), բոլորից վատ էին յարմարուած «կապիտալիստական» յարաբերութիւններին, եկել էին նախկինում արեւմտեան աշխարհի հակառակորդ երկրից` ՍՍՀՄ-ից եւ մշակութային առումով հակուած էին դէպի Ռուսաստանը: Եւ ԱՄՆ հայերի ենթաէթնիկ բաժանման հիմնական առանցքը դարձել էր հայաստանցի–ոչ հայաստանցի բաժանումը: Թէեւ, իհարկէ, կային նաեւ այլ ներքին հակասութիւններ` օրինակ, դաշնակցականների եւ ռամկավարների, էջմիածնականների եւ անթիլիասականների միջեւ եւ այլն: Այստեղ եւս հայաստանցիները տարբերւում էին իրենց հայաստանակենտրոն կեցուածքով (յոյժ ոչ դաշնակցական եւ էջմիածնական):
Միւսների` հայաստանցիների վերաբերեալ վերաբերմունքը հիմնականում բացասական էր: Դրա գաղափարական հիմնաւորումն այն էր, որ նրանք թողել են իրենց հայրենիքը եւ, այսպիսով, կատարել հակահայրենասիրական արարք, մինչդեռ միւսները, որպէս հին սփիւռքահայեր, ընդամէնը տեղաշարժուել էին մի երկրից միւսը: Ապա, հայաստանցիները կենսակերպով եւ աւանդոյթներով շատ տարբեր էին միւսներից: Աչքի էր ընկնում նրանց քրէական հակուածութիւնը (յատկապէս պետութեանը խաբելու գործում): Սփիւռքահայերն ասում էին, որ մինչ այդ ԱՄՆ-ում ապրելով երբեք ոչ մի հայ չէին տեսել ամերիկեան բանտերում, բայց հայաստանցիները եկան եւ բանտերը լցուեցին հայերով: Մեզ ասում էին «կեղտոտ հայեր», բայց մենք մեր անխոնջ աշխատանքով, օրինապահութեամբ, կարողացանք առաջ գնալ եւ յարգանք նուաճել` ահա օրինապաշտ սփիւռքահայի կեանքը: 
Հայաստանցիները, լինելով ամենաքիչ յարմարուածը եւ սոցիալական սանդուղքի վրայ առաւել ցածր դիրք գրաւողը, ունէին միւսներից աւելի բարձր պոտենցիալ: Խորհրդային դպրոցի մակարդակն աւելի բարձր էր, քան ամերիկեան եւ, առաւել եւս, մերձաւորարեւելեան դպրոցներինը: Այդ տեսակէտից, հայաստանցիները շատ աւելի զարգացած էին, քան միւսները: Բացի այդ, նրանք լաւ գիտէին Հայաստանը եւ, թէեւ լքել էին այն, սովորաբար ջերմ զգացումներ էին տածում դէպի իրենց այդ իրական հայրենիքը, ի տարբերութիւն բուն սփիւռքահայերի, որոնց հայրենիքի զգացումը շատ վերացական էր: Իրենց արտագաղթը Հայաստանից նրանք բացատրում էին սոցիալական պատճառներով եւ ոչ հայրենասիրութեան պակասով: Նրանց վերաբերմունքը միւս սփիւռքահայերի նկատմամբ որոշակիօրէն բացասական` արհամարհական էր, թէեւ նրանց մի նշանակալի մասը Հայաստանում որոշ ժամանակ բնակուած սփիւռքահայ հայրենադարձներ եւ կամ նրանց սերունդներ էին: Այսինքն, նրանց համար հեղինակաւոր եւ ցանկալի էր լինել հայաստանցի, քան այլ խմբի անդամ: Նրանք ծաղրով էին վերաբերւում սփիւռքահայերի օրինապաշտութեանը, որը վերագրում էին նրանց խեղճութեանը եւ գտնում, որ եթէ ինչ-որ մէկն իրենց վիրաւորի, ապա դրա համար պէտք է պատժուի: 
Միւս կողմից, նրանք ամենաանկազմակերպն էին միւսներից: Իսկական սփիւռքահայերը, մշտապէս հայրենիքից դուրս ապրելով, ունէին կառոյցներ ձեւաւորելու աւանդոյթ, որը հնարաւորութիւն էր տալիս սփիւռքահայ ակտիւ կեանքի: Հայաստանցիները նման բան չունէին: Հայաստանցիները, նաեւ այդ պատճառով, աւելի հակուած էին ձուլման, քան միւսները:
Հայաստանցիներին վատ էին վերաբերւում նաեւ Հայաստանի պաշտօնական ներկայացուցիչները ԱՄՆ-ում: Ըստ այդ հայեացքի` լաւագոյն բանը, որ կարող էին անել հայաստանցիները, արագօրէն ամերիկացի դառնալն էր: Միայն այդ դէպքում հնարաւոր կը լինէր ե՛ւ Հայաստանին օգնութիւն ցուցաբերել, ե՛ւ բարելաւել սեփական վիճակը: 
1998 թ. լինելով ԱՄՆ-ում, ես բնակուել եմ Վաշինգտոնում եւ միայն կարճ ժամանակով կարողացայ այցելել Լոս Անջելես` ամերիկահայ կեանքի կենտրոնը: Ինչ կարողացայ արձանագրել, այն էր, որ իրադրութիւնը որոշակիօրէն փոխուել էր: Հայաստանի նկատմամբ անվերապահ դրական վերաբերմունք չկար, 1990-ականների ներգաղթածները վատ էին վերաբերում հայաստանեան իրականութեանը, որպէս անարդար եւ կոռումպացուած: Ինչեւէ, նշուած հիմնական` հայաստանցի-ոչ հայաստանցի հակադրութիւնը պահպանւում էր: Ընդ որում, թէեւ ԱՄՆ այլ քաղաքներում վիճակը կարող էր որոշ չափով տարբերուել Լոս Անջելեսից, բայց այդ հակադրութիւնն ամէն տեղ գործում էր:

 * * *
2005 թ. լինելով Ֆրանսիայում, ես փորձեցի ծանօթանալ նաեւ ֆրանսահայ գաղութի իրողութիւններին: Ենթաէթնիկ բաժանման եւ հակադրութեան տեսակէտից այն, ինչ առաւել նկատելի էր, դա հայաստանցիների նկատմամբ վատ վերաբերմունքն էր: Մարսէլում մի աղջիկ ինձ պատմեց, որ հայաստանցի եւ ոչ հայաստանցի երեխաները եկեղեցում կանգնում էին առանձին, իրարից հեռու: Այդ վերաբերմունքը հեռացնում էր հայաստանցիներին հայկական կեանքից եւ ստիպում ձուլուել տեղի զանգուածին: Իսկ իշխանութիւնները, ընդհակառակը, փորձում էին օգտագործել հայաստանցիների այն յատկանիշները, որոնք չէին սիրւում միւս հայերի կողմից (ագրեսիւութիւն, քրէական հակուածութիւն, միւսներին յաղթելու ձգտում): Այսպէս, նոր կառուցուող թաղամասերում քրէական տեսակէտից առաջին տեղը զբաղեցնող արաբների հետ նոյն շէնքերում բնակեցնում էին հայաստանցիների, որոնք կարողանում են զսպող գործօն հանդիսանալ նրանց դէմ: Մարսէլում եզակի էր երկու բան: Նախ, հին ներգաղթածների մէջ շատերը շարունակում էին վարժ տիրապետել հայերէնին: Կար միջնակարգ հայկական դպրոց, որի աշակերտները բաւական վարժ խօսում էին արեւմտահայերէն: Միւսը` հայերի կարեւոր դերակատարութիւնն էր իշխանութիւններ ձեւաւորելիս: Քաղաքի հարաւային մասը աջերի` հարուստների շրջանն է, հիւսիսայինը` ձախերի` ոչ հարուստների, արաբների եւ նեգրերի: Դրանց արանքում երկու թաղամաս նշանակալի չափով բնակեցուած էր հայերով (խօսքը հին սփիւռքահայերի մասին է), իսկ միւս բնակիչները հարում էին նրանց` հայերը բարձր հեղինակութիւն ունէին շրջապատում: Ընտրութիւնների ժամանակ աջերի եւ ձախերի ուժերը սովորաբար մօտաւորապէս հաւասար էր լինում, եւ յաղթում էր նա, ում կողմից քուէարկում էին հայերն ու նրանց հարողները (իսկ հայերը քուէարկում էին կազմակերպուած ձեւով): Դա բարձրացնում է հայերի հեղինակութիւնն իշխանութիւնների աչքում:

 * * *
Որքան կարողացել եմ պարզել սփիւռքահայերի հետ մասնաւոր զրոյցներից, նման իրադրութիւն կար նաեւ որոշ այլ, նոր ներգաղթեալներ ընդունող գաղութներում` Կանադա, Աւստրալիա եւ այլն: Ամէնուրեք էական դեր է կատարել ենթաէթնիկ բաժանումը: Շատ տեղերում նոր գաղթած հայերը, ասենք, Լիբանանից, որպէս աւելի լաւ հայերէն իմացողներ եւ հայկական կեանքին առաւել ծանօթ մարդիկ, որոշակի դեր են ստանձնել գաղութում: Իսկ հայաստանցիները հակադրուած են եղել միւսներին: Ասուածը թոյլ է տալիս ձեւակերպել նաեւ հայաստանցու եւ սփիւռքահայի ամենաէական տարբերութիւնը (որն առաւել ակնառու է Սփիւռքում): Հայաստանցիները ձգտում են հեղինակութիւն նուաճել ոչ օրինական յարաբերութիւններում եւ ոչ օրինական միջոցներով, իսկ սփիւռքահայերը` ընդհակառակը, օրինական յարաբերութիւններում կազմակերպուած հանդէս գալու ճանապարհով: Իվան Շոպենը, ինչպէս տեսանք, համարեա երկու դար առաջ նկատել է, որ Հայկական մարզի եւ Պարսկաստանի հայերը ճկուն են, հակուած խաբէութեան, իսկ թուրքահայերը` ոչ (*): Այսինքն, այդ տարբերութիւնը կամ նրա հիմքերը եղել են արդէն այն ժամանակներում եւ սովետահայի ոչ օրինապաշտ կերպարը միայն սովետական անցեալով չի պայմանաւորուած:

«Առաւօտ», Դեկտեմբեր 22, 2014
-------------------
 
(*) Իվան Շոպէն, 1852. «Բարոյական առումով նրանք ձեռք են բերել ոչ այնքան անբասիր համբաւ` խորամանկութիւնը կազմում է մեծամասնութեան տարբերակիչ գիծը, շահամոլութիւնը յաճախ նրանց հասցնում է խաբէութեան, այնպէս որ շատերի մօտ խօսքի շնորհը վերածուել է սեփական մտքերը թաքցնելու արուեստի: Նրանք շողոքորթում են, բայց իրենց կապուածութիւնների մէջ հաստատուն չեն, եւ արդէն ոչ պէտքական մարդը շատ հեշտ է մոռացւում նրանց կողմից: Պատերազմում քաջ են, եւ միայն ուժերի անհաւասարութիւնը կարող էր ստիպել նրանց զիջել իրենց հպատակեցրած հարեւաններին: Իրար հետ շատ համերաշխ են եւ եղբայրութեան ոգին նրանց մօտ տիրապետող է: Մտաւոր տեսակէտից հայերն ընդհանրապէս խելամիտ են: Նրանց համար ակնյայտ է կրթութեան նշանակութիւնը, իսկ գիտութիւններն ու արուեստները հասանելի են իրենց բոլոր ճիւղերով: Այդ տեսակէտից նրանք չափազանց գերազանցում են իրենց հարեւաններին` վրացիներին եւ թաթարներին: Նրանք բոլորը ոգեշնչուած են իրենց երեխաներին կրթութեան տալու ցանկութեամբ, այնպէս որ Հայկական մարզի ուսումնարաններն արդէն լեփ-լեցուն են հայ աշակերտներով, այն դէպքում, երբ դեռեւս ոչ մի մահմեդական դեռ չի որոշել իր երեխային այնտեղ ուղարկել: Արտադրութեան տեսակէտից հայերը քիչ մրցակիցներ ունեն: Նրանք համբերատար են, աշխատասէր, ուշիմ, չափաւոր` ժլատութեան աստիճանի, եւ գերազանց կերպով կարողանում են գործնականօրէն հաշուարկել ամէն մի ձեռնարկութեան օգուտներն ու վնասները: Բայց յաջողակ լինելով հողագործութեան, անասնապահութեան եւ յատկապէս առեւտրի մէջ, նրանք, թւում է, անընդունակ են տեխնիկական կամ մեխանիկական մասնագիտացում պահանջող ֆաբրիկային եւ գործարանային նախաձեռնութեան մէջ: Սոյն ակնարկը, որը վերաբերում է հայերին ընդհանրապէս, Հայկական մարզի առումով ներկայացնում է հետեւեալ երանգները. Հնաբնակ հայերը (Հայկական մարզի – Ա. Պ.) մօտ են ընդհանուր տիպին եւ քիչ են տարբերւում Թիֆլիսի ու Աստրախանի հայերից, բացառութեամբ մի քանի աստիճանով յետ մնացած կրթուածութիւնից: Թուրքիայից ներգաղթածները ներկայացնում են թուրքական ֆլեգմի (անվրդով հանդարտութեան – Ա. Պ.) որոշ գծեր, պատուաստուած ընդհանուր հայկականութեանը: Նրանք շատ աւելի ծանր ու անդիւրաշարժ են իրենց շարժումներում եւ խօսքում, բայց փոխարէնը աւելի ճշմարտասէր են, աւելի քիչ են կեղծում, քիչ շողոքորթում, աւելի քիչ են պատրաստ խաբէութեանը: Նրանք, թերեւս, հակուած են երկրագործութեանն ու անասնապահութեանը, քան տնայնագործութեանն ու առեւտրին: Հակառակ դրան, Պարսկաստանից ներգաղթածները խորամանկ են միւսներից եւ աւելի հակուած առեւտրի ու արհեստների, քան հողագործութեանը: Նրանք նաեւ աւելի դիւրաշարժ են, ճարպիկ, քան Թուրքիայի ծանրաշարժ որդիները: Ընդհանրապէս, այս բոլոր հայերը, այդքան դարեր հեծեծելով մահմեդական կամայականութեան լծի տակ, կորցրել են ամէն նախնական բնութագիր` պահպանելով միայն անվերապահ եւ ստրկական զիջողութիւնը այն դէպքերում, երբ պարտաւոր են ենթարկուել ուժին, բայց միշտ պատրաստ են անել իրենցը, երբ յոյս ունեն գերակշռելու: Չհասցնելով ընդունել ժամանակին աշխարհի կէսին տիրած (իրենց – Ա. Պ.) ժողովրդի առաքինութիւնները, փոխարէնը նրանք իւրացրել են նրանց թերութիւնները. լինելով զգուշաւոր, նրանք գնում են միայն այն ձեռնարկներին, որոնք հարիւրապատիկ շահ են խոստանում, ամէնից շատ նախընտրելով խանութպանի մանր շրջանառութիւնը դուքաններում, որոնք ձգտում են կազմակերպել ամէն մի խաչմերուկում: Ընդհանուր առմամբ, տեղի հայերը փառասէր են, ինքնասէր, եւ պատիւ ու պարգեւներ են փնտռում: Սակայն նրանք նախընտրում են դրան հասնել գրչի խաղաղ զբաղումներով եւ ոչ թէ երկաթի սայրով: Իրենց ողջ խնայողասիրութեամբ հանդերձ, հայերը հիւրասէր են եւ կրքոտ սիրում են մարդու սիրտը զուարթացնող օղի ու գինի: Շահ Աբասի ժամանակ, երեւանցիները, վախեցած նոր նշանակուած կառավարչի կանոնների խստութիւնից, շատ խնդրել են մէկ ուրիշի նշանակել: Շահը, ընդառաջելով նրանց խնդրանքին, ասել է` «այս երեւանցիներն արժանի չեն ղեկավար ունենալու մի այդպիսի բարեպաշտ այր», եւ նշանակել մէկ ուրիշի, ոչ զերծ քաղցր թոյնի հակումից: Սակայն Հայաստանի` Ռուսաստանի իշխանութեան եւ հովանաւորութեան տակ մտնելով եւ նրա բնակիչների համար լուսաւորութեան տաճարի բացմամբ, կասկած չկայ, որ բերուած ակնարկի բոլոր մութ գոյները կ'ուղղուեն, եւ հայերը, իրենց մտաւոր ընդունակութիւններով, կը գրաւեն ամենալաւ տեղերից մէկը իրենց նոր հայրենիքի որդիների շարքում» (տե՛ս Արմէն Պետրոսեան, «Հայի բնութագրեր», Առաւօտ, Դեկտեմբեր 12, 2008)։

քերից և սովորություններից, հնարավոր չի եզրակացնել, որ նրանք իսկապես ծագել են Հայկի ուղեկիցներից: Ավելի ճշմարտանման է, որ Հայաստանը ցնցող անընդհատ խառնակությունների ժամանակ բոլոր բնիկ բնակիչները, կամովին կամ ստիպողաբար, արտագաղթել են այդտեղից Վրաստան, Փոքր Հայք և ավելի արևմուտք, և մուսուլմանների լծի տակ մնացել են միայն ասորեստանցիների, մարերի և հատկապես հրեաների ժառանգները, որոնք, ինչպես երևում է պատմությունից, բաբելոնյան գերությունից հետո, նշանակալիորեն բազմացել էին Հայաստանում և հետագայում ընդունել հայերի լեզուն և հավատը: […] Ինչպես Ադամից սերվող բոլոր ժողովուրդները, հայ ժողովուրդը ևս ունի իր արժանիքները և թերությունները: Կրոնական տեսակետից հայ ժողովուրդն աստվածապաշտ է և ոչ մի հալածանք ի զորու չէ սասանել նրա հավատը: […] Իրենց վանքերի, եկեղեցիների և բազմաքանակ հոգևորականության ծախսերը հոգալու համար հայերը շռայլ նվիրատվություններ են անում: Բարոյական առումով նրանք ձեռք են բերել ոչ այնքան անբասիր համբավ՝ խորամանկությունը կազմում է մեծամասնության տարբերակիչ գիծը, շահամոլությունը հաճախ նրանց հասցնում է խաբեության, այնպես որ շատերի մոտ խոսքի շնորհը վերածվել է սեփական մտքերը թաքցնելու արվեստի: Նրանք շողոքորթում են, բայց իրենց կապվածությունների մեջ հաստատուն չեն, և արդեն ոչ պետքական մարդը շատ հեշտ է մոռացվում նրանց կողմից: Պատերազմում քաջ են, և միայն ուժերի անհավասարությունը կարող էր ստիպել նրանց զիջել իրենց հպատակեցրած հարևաններին: Իրար հետ շատ համերաշխ են և եղբայրության ոգին նրանց մոտ տիրապետող է: Մտավոր տեսակետից հայերն ընդհանրապես խելամիտ են: Նրանց համար ակնհայտ է կրթության նշանակությունը, իսկ գիտություններն ու արվեստները հասանելի են իրենց բոլոր ճյուղերով: Այդ տեսակետից նրանք չափազանց գերազանցում են իրենց հարևաններին՝ վրացիներին և թաթարներին: Նրանք բոլորը ոգեշնչված են իրենց երեխաներին կրթության տալու ցանկությամբ, այնպես որ Հայկական մարզի ուսումնարաններն արդեն լեփ-լեցուն են հայ աշակերտներով, այն դեպքում, երբ դեռևս ոչ մի մահմեդական դեռ չի որոշել իր երեխային այնտեղ ուղարկել: Արտադրության տեսակետից հայերը քիչ մրցակիցներ ունեն: Նրանք համբերատար են, աշխատասեր, ուշիմ, չափավոր՝ ժլատության աստիճանի, և գերազանց կերպով կարողանում են գործնականորեն հաշվարկել ամեն մի ձեռնարկության օգուտներն ու վնասները: Բայց հաջողակ լինելով հողագործության, անասնապահության և հատկապես առևտրի մեջ, նրանք, թվում է, անընդունակ են տեխնիկական կամ մեխանիկական մասնագիտացում պահանջող ֆաբրիկային և գործարանային նախաձեռնության մեջ: Սույն ակնարկը, որը վերաբերում հայերին ընդհանրապես, Հայկական մարզի առումով ներկայացնում է հետևյալ երանգները. Հնաբնակ հայերը (Հայկական մարզի – Ա. Պ.) մոտ են ընդհանուր տիպին և քիչ են տարբերվում Թիֆլիսի ու Աստրախանի հայերից, բացառությամբ, մի քանի աստիճանով հետ մնացած կրթվածությունից: Թուրքիայից ներգաղթածները ներկայացնում են թուրքական ֆլեգմի (անվրդով հանդարտության – Ա. Պ.) որոշ գծեր, պատվաստված ընդհանուր հայկականությանը: Նրանք շատ ավելի ծանր ու անդյուրաշարժ են իրենց շարժումներում և խոսքում, բայց փոխարենը ավելի ճշմարտասեր են, ավելի քիչ են կեղծում, քիչ շողոքորթում, ավելի քիչ են պատրաստ խաբեությանը: Նրանք, թերևս, հակված են երկրագործությանն ու անասնապահությանը, քան տնայնագործությանն ու առևտրին: Հակառակ դրան, Պարսկաստանից ներգաղթածները խորամանկ են մյուսներից և ավելի հակված առևտրի ու արհեստների, քան հողագործությանը: Նրանք նաև ավելի դյուրաշարժ են, ճարպիկ, քան Թուրքիայի ծանրաշարժ որդիները: Ընդհանրապես, այս բոլոր հայերը, այդքան դարեր հեծեծելով մահմեդական կամայականության լծի տակ, կորցրել են ամեն նախնական բնութագիր՝ պահպանելով միայն անվերապահ և ստրկական զիջողությունը այն դեպքերում, երբ պարտավոր են ենթարկվել ուժին, բայց միշտ պատրաստ են անել իրենցը, երբ հույս ունեն գերակշռելու: Չհասցնելով ընդունել ժամանակին աշխարհի կեսին տիրած (իրենց – Ա. Պ.) ժողովրդի առաքինությունները, փոխարենը նրանք յուրացրել են նրանց թերությունները. լինելով զգուշավոր, նրանք գնում են միայն այն ձեռնարկներին, որոնք հարյուրապատիկ շահ են խոստանում, ամենից շատ նախընտրելով խանութպանի մանր շրջանառությունը դուքաններում, որոնք ձգտում են կազմակերպել ամեն մի խաչմերուկում: Ընդհանուր առմամբ, տեղի հայերը փառասեր են, ինքնասեր, և պատիվ ու պարգևներ են փնտրում: Սակայն նրանք նախընտրում են դրան հասնել գրչի խաղաղ զբաղումներով և ոչ թե երկաթի սայրով: Իրենց ողջ խնայողասիրությամբ հանդերձ, հայերը հյուրասեր են և կրքոտ սիրում են մարդու սիրտը զվարթացնող օղի ու գինի: Շահ Աբասի ժամանակ, երևանցիները, վախեցած նոր նշանակված կառավարչի կանոնների խստությունից, շատ խնդրել են մեկ ուրիշի նշանակել: Շահը, ընդառաջելով նրանց խնդրանքին, ասել է՝ «այս երևանցիներն արժանի չեն ղեկավար ունենալու մի այդպիսի բարեպաշտ այր», և նշանակել մեկ ուրիշի, ոչ զերծ քաղցր թույնի հակումից: Սակայն Հայաստանի՝ Ռուսաստանի իշխանության և հովանավորության տակ մտնելով և նրա բնակիչների համար լուսավորության տաճարի բացմամբ, կասկած չկա, որ բերված ակնարկի բոլոր մութ գույները կուղղվեն, և հայերը, իրենց մտավոր ընդունակություններով, կգրավեն ամենալավ տեղերից մեկը իրենց նոր հայրենիքի որդիների շարքում: Իվան Շոպեն, 1952

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/12/524460/

© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

No comments:

Post a Comment