13.11.14

Հայը եւ անցեալը. Ուրարտու (*)

 ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Բոլոր անունները՝ չար եւ բարի, պատկերներ են […]:
Յիմար է նա, ով նրանցում գիտելիք է փնտռում:
Ֆրիդրիխ Նիցշէ, «Այսպէս խօսեց Զրադաշտը»

Մեր ազատագրական գիտութեան մէջ ամենակարեւոր ցուցիչներից մէկն է Ուրարտու անուան նկատմամբ վերաբերմունքը: Երբեմն միայն դրանով կարելի է որոշել, թէ ում հետ գործ ունես՝ ակադեմիական գիտութեան ներկայացուցչի, թէ «ազատագրականի»:

Ուրարտուն մ.թ.ա. IX-VII դարերում Հայկական լեռնաշխարհում գոյութիւն ունեցող մեծ ու հզօր կայսրութեան ասորեստանեան անուանումն է: Այլ կերպ՝ մեր երկրի՝ Հայաստանի հին անուանումներից մէկն է: Ուրարտական արձանագրութիւններում արքաներն իրենց երկիրը կոչում են Բիաինիլի (յաճախ հանդիպում է Բիաինա ձևը, որը Բիաինիլիի մի հոլովաձեւն է): Վերջինս, իրականում, վերաբերւում է երկրի միջուկին՝ Վանի շրջանին, եւ ոչ ամբողջ երկրին: Ուրարտուի անկումից յետոյ, Իրանի Դարեհ I արքան Հայաստանն անուանում է պարսկերէն՝ Արմինա, աքադերէն՝ Ուրաշտու (Ուրարտուի բաբելոնեան ձեւն է) եւ էլամերէն՝ Խարմինույա: Այսինքն, պարզ է, որ Ուրարտու ասելով ի նկատի է առնւում Արմինա-Հայաստանը: Մի լեզուով երկիրը կոչուել է այսպես, միւսով՝ այնպէս, ոչ մի սարսափելի բան չկայ կարծես: Վրացիներն իրենց երկիրն անուանում են Սաքարթվելօ, մենք՝ Վրաստան, յոյներն ու հռոմէացիները՝ Իբերիա, ռուսները՝ Գրուզիա, կամ՝ գերմանացիներն իրենց երկիրը կոչում են Դոյչլանդ, իսպանացիները՝ Ալեմանիա, շուէդները՝ Թիւսկլանդ, ռուսները եւ շատ ուրիշներ՝ Գերմանիա, եւ ոչ մի ըմբոստութիւն չկայ (միայն վերջերս վրացական իշխանութիւնները խնդրեցին շատ երկրներից ռուսերէնից վերցուած Գրուզիա ձեւը փոխել անգլիականի՝ բայց դա հակառուս քաղաքական քայլ է): Շատ էլ սիրով կարելի է վերաբերուել երկրի տարբեր անուանումներին: Եւ աշխարհի հայերը, այդ թւում նաեւ ազատագրականները, շատ էլ հաւանում են այլալեզու Արմենիա ձեւը: Միանգամայն նորմալ են վերաբերւում նաեւ Չարենցի սիրած Նայիրիին (նոյնպէս ասորեստանեան անուանում):
Բայց մերոնք ուղղակի ատում են Ուրարտու տերմինը: Թւում է, թէ դա նոյնն է, եթէ վրացիները սկսէին ատել Իբերիա, իսկ գերմանացիները՝ Գերմանիա անուանումները: Այ, վրացի ազատագրականները կ՚երազէին, որ իրենց երկիրն ասորեստանեան անուանում ունենար: Մինչդեռ այս ատելութիւնը խորքային պատճառ ունի: Ուրարտուի գոյութիւնը գիտութեան մէջ բացայայտուելուց յետոյ, երբ պարզուեց, որ նրա արձանագրութիւնների լեզուն հայերէնը չի, երկրի բնակիչներին սկսեցին կոչել ուրարտացիներ եւ նոյնիսկ ուրարտներ, իսկ լեզուն՝ ուրարտերէն: Իսկ երբ ազատագրականները որոշեցին, որ նման բաները հակահայ դաւադրութեան հնարանքներ են, անհրաժեշտ դարձաւ մի նոր ձեւով կոչել Ուրարտուն, որն ընկալւում էր որպէս ոչ հայերի կողմից բնակեցուած, կեղծ, հնարովի մի բան: Եւ սկսեցին կոչել այլ ձեւերով՝ Արարատեան թագաւորութիւն (ըստ Աստուածաշնչի), Վանի թագաւորութիւն (ըստ երկրի մայրաքաղաքի եւ Պիոտրովսկու գրքի վերնագրի), իսկ լեզուն՝ նոր խուռիերէն, բիայներէն: Նոյնիսկ ուրարտագէտը, նրա նկատմամբ դրական վերաբերմունքի դէպքում, կարող է կոչուել բիայնագէտ, միայն թէ չլսուի ատելի ուրարտ- հնչիւնախումբը:
Ուրարտուն, ինչպես ասուեց, երկրի ասորեստանեան անուանումն է: Ուրարտուն կայսրութիւն էր, ուր, ինչպէս եւ վայել էր կայսրութեանը, խօսում էին այլեւայլ լեզուներով: Երկրի բազում ցեղերի վերաբերեալ տեղեկութիւններ կան ե՛ւ ասորեստանեան, ե՛ւ ուրարտական աղբիւրներում: Եւ «ուրարտացի», «ուրարտ», «ուրարտերէն» տերմինները միայն պայմանական անուանումներ են: Ինչպէս եթէ Սովետական Միութեան լեզուն կոչուէր սովետերէն, նրա բնակիչները՝ սովետացիներ կամ սովետներ: Մինչդեռ ՍՍՀՄ-ում բնակւում էին բազում ժողովուրդներ, որոնցից ոչ մէկն իրեն սովետացի չէր կոչում: Ասորեստանեան աղբիւրները երբեմն օգտագործում են «ուրարտացի» ձեւը, բայց դա նոյնպէս կարող է ցեղանուն չլինել՝ այլ ածանցուած երկրանունից, որպէս այդ երկրի բնակիչ: Ուրեմն, Ուրարտու, ուրարտերէն տերմիններից չի բխում, որ դա Հայաստանը չի, եւ որ երկրի ողջ բնակչութիւնը կազմում էին ուրարտերէն խօսող «ուրարտացիները»:
Այժմ՝ «Արարատեան թագաւորութիւն» կամ «Վանի թագաւորութիւն» անուանումների վերաբերեալ: Ուրարտու ձեւը եբրայերէնում, ուր ձայնաւորները չեն գրուել, ներկայացուել է որպէսրրտ (’rrt): Երբ Աստուածաշունչը թարգմանուել է յունարէն, թարգմանիչները, իրենց հայեցողութեամբ, ինչպէս եւ միւս նման դէպքերում, ձայնաւորներ են դրել իրենց անյայտ հին կայսրութեան այդ գրելաձեւի բաղաձայների արանքում եւ ստացուել է Արարատ: Արարատ ձեւը, ե՛ւ որպէս երկրի, ե՛ւ որպէս լերան անուանում, ծագում է, այսպիսով, Ուրարտուից: Բայց ի՜նչ հսկայական տարբերութիւն: Նրանում երկու անգամ հնչում է ար- վանկը, մեր «արիական» ականջի սիրելի հնչիւնը: Բացի այդ, այն շատ նման է Հայաստանի հյուսիս-կենտրոնական նահանգի Այրարատ անուանը: Այրարատը մեր երկրի, մեր պետականութեան սիրտն է, սրբազան մի անուն: Սակայն Այրարատը կապ չունի եւ չի կարող ունենալ Ուրարտուի՝ Աստվածաշնչի Արարատեան թագաւորութեան հետ: Վերջինիս կենտրոնը Վանի շրջանն էր, իսկ Այրարատի կենտրոնը՝ Արարատեան դաշտը: Այրարատն ուրարտական աղբիւրներում կոչւում է Էթիունի՝ դա Ուրարտուին թշնամի մի ժողովրդի երկիրն էր, որը մինչեւ Ուրարտուի անկումը դիմադրեց եւ կուլ չգնաց նրան: Եւ ինչպէս ես փորձել եմ ցոյց տալ իմ աշխատանքներում, դա է, ամենամեծ հաւանականութեամբ, եղել հնագոյն Հայաստանը, հայերի օրրանը:
Այսպիսով, Արարատեան թագաւորութիւն նշանակում է ուղղակի յունարէն տառադարձուած Ուրարտուի թագաւորութիւն: Եւ ինչքան էլ Արարատեան գրես, դրանից նրա էութիւնը եւ էթնիկական կազմը չի փոխուի՝ դա Ուրարտուի յունարէն, այն էլ ոչ ճիշտ տառադարձուած ձեւն է եւ վերջ: Բացի այդ, այն հայերէնում լաւ եւ ճշգրիտ չէ, քանի որ խառնւում է նման հնչող, բայց նրանից տարբեր Այրարատի հետ
Բիաինիլին երկրի կենտրոնն է՝ ինչպէս, ասենք, Մոսկուայի մարզը՝ Ռուսաստանի, եւ կարող է ցեղանուն լինել կամ չլինել: Ըստ տարածուած կարծիքի, դրա Բիաինա ձեւից է առաջացել հետագայ Վան անուանումը: Ահա եւ «Վանի թագաւորութիւն»: Թէ ինչպէս են իրենք իրենց կոչել ուրարտերէն խօսողները՝ յայտնի չէ: Օրինակ, կարելի է ենթադրել՝ բիա, բիաի, բիաինի, իբր Բիաինիլի յոգնակի ձեւի արմատը (այդպես գրուել է սեպագրով, իսկ թէ իրականում ինչպէս է հնչել՝ այլ հարց է): Բայց դա միայն ենթադրութիւն կը լինի: Կայսրութեան վերնախաւը՝ ուրարտերէն խօսող հանրոյթը, ինչքան կարելի է դատել ժամանակակից գիտութեան տուեալներից, Վանի շրջան է թափանցել հարաւից, որտեղ գտնուել են նրանց մեծ աստուածների պաշտամունքի կենտրոնները: Իսկ Բիաինիլին կարող է լինել տեղի նախաուրարտական անվանումը (տեղանունները շատ յաճախ պահպանւում են էթնիկական փոփոխութիւնների ժամանակ): Եւ կարելի է միայն վարկածներ առաջ քաշել նրանց ցեղանուան վերաբերեալ (օրինակ, ըստ մի վարկածի, այն եղել է շուրի):
Ուրարտու եւ ուրարտերէն, ուրարտագէտ տերմիններն ընդունուած են, հասկանալի եւ ճշգրիտ: Եւ ոչ մի հակահայկական բան չկայ դրանց մէջ: Ընդհակառակը, դա մեր երկրի հին անունն է, ոչ պակաս գեղեցիկ, քան յունարէն եւ նրանից միւս լեզուներն անցած մեր սիրելի Արմենիան: Եւ նոյնիսկ ար- վանկն է հնչում նրանում: Եւ Ուրարտու կամ ուրարտերէն տերմիններն օգտագործելը հակահայ լինել չի նշանակում, ինչպէս եւ չի նշանակում, որ այդ ողջ երկիրը բնակեցուած է եղել ոչ հայերով:

http://www.ilur.am/news/view/36761.html, Հոկտեմբեր 29, 2014 

-------------------------
(*) Այս յօդուածին նախորդ բաժնին համար, կարդացէք այստեղ։

Բոլոր անունները՝ չար և բարի, պատկերներ են […]:
Հիմար է նա, ով նրանցում գիտելիք է փնտրում:
Ֆրիդրիխ Նիցշե, «Այսպես խոսեց Զրադաշտը»

Մեր ազատագրական գիտության մեջ ամենակարևոր ցուցիչներից մեկն է Ուրարտու անվան նկատմամբ վերաբերմունքը: Երբեմն միայն դրանով կարելի է որոշել, թե ում հետ գործ ունես՝ ակադեմիական գիտության ներկայացուցչի, թե «ազատագրականի»:
Ուրարտուն մ.թ.ա. IX-VII դարերում Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցող մեծ ու հզոր կայսրության ասորեստանյան անվանումն է: Այլ կերպ՝ մեր երկրի՝ Հայաստանի հին անվանումներից մեկն է: Ուրարտական արձանագրություններում արքաներն իրենց երկիրը կոչում են Բիաինիլի (հաճախ հանդիպում է Բիաինա ձևը, որը Բիաինիլիի մի հոլովաձևն է): Վերջինս, իրականում, վերաբերվում է երկրի միջուկին՝ Վանի շրջանին, և ոչ ամբողջ երկրին: Ուրարտուի անկումից հետո, Իրանի Դարեհ I արքան Հայաստանն անվանում է պարսկերեն՝ Արմինա, աքադերեն՝ Ուրաշտու (Ուրարտուի բաբելոնյան ձևն է) և էլամերեն՝ Խարմինույա: Այսինքն, պարզ է, որ Ուրարտու ասելով ի նկատի է առնվում Արմինա-Հայաստանը: Մի լեզվով երկիրը կոչվել է այսպես, մյուսով՝ այնպես, ոչ մի սարսափելի բան չկա կարծես: Վրացիներն իրենց երկիրն անվանում են Սաքարթվելո, մենք՝ Վրաստան, հույներն ու հռոմեացիները՝ Իբերիա, ռուսները՝ Գրուզիա, կամ՝ գերմանացիներն իրենց երկիրը կոչում են Դոյչլանդ, իսպանացիները՝ Ալեմանիա, շվեդները՝ Թյուսկլանդ, ռուսները և շատ ուրիշներ՝ Գերմանիա, և ոչ մի ըմբոստություն չկա (միայն վերջերս վրացական իշխանությունները խնդրեցին շատ երկրներից ռուսերենից վերցված Գրուզիա ձևը փոխել անգլիականի՝ բայց դա հակառուս քաղաքական քայլ է): Շատ էլ սիրով կարելի է վերաբերվել երկրի տարբեր անվանումներին: Եվ աշխարհի հայերը, այդ թվում նաև ազատագրականները, շատ էլ հավանում են այլալեզու Արմենիա ձևը: Միանգամայն նորմալ են վերաբերվում նաև Չարենցի սիրած Նաիրիին (նույնպես ասորեստանյան անվանում):
Բայց մերոնք ուղղակի ատում են Ուրարտու տերմինը: Թվում է, թե դա նույնն է, եթե վրացիները սկսեին ատել Իբերիա, իսկ գերմանացիները՝ Գերմանիա անվանումները: Այ, վրացի ազատագրականները կերազեին, որ իրենց երկիրն ասորեստանյան անվանում ունենար: Մինչդեռ այս ատելությունը խորքային պատճառ ունի: Ուրարտուի գոյությունը գիտության մեջ բացահայտվելուց հետո, երբ պարզվեց, որ նրա արձանագրությունների լեզուն հայերենը չի, երկրի բնակիչներին սկսեցին կոչել ուրարտացիներ և նույնիսկ ուրարտներ, իսկ լեզուն՝ ուրարտերեն: Իսկ երբ ազատագրականները որոշեցին, որ նման բաները հակահայ դավադրության հնարանքներ են, անհրաժեշտ դարձավ մի նոր ձևով կոչել Ուրարտուն, որն ընկալվում էր որպես ոչ հայերի կողմից բնակեցված, կեղծ, հնարովի մի բան: Եվ սկսեցին կոչել այլ ձևերով՝ Արարատյան թագավորություն (ըստ աստվածաշնչի), Վանի թագավորություն (ըստ երկրի մայրաքաղաքի և Պիոտրովսկու գրքի վերնագրի), իսկ լեզուն՝ նոր խուռիերեն, բիայներեն: Նույնիսկ ուրարտագետը, նրա նկատմամբ դրական վերաբերմունքի դեպքում, կարող է կոչվել բիայնագետ, միայն թե չլսվի ատելի ուրարտ- հնչյունախումբը:
Ուրարտուն, ինչպես ասվեց, երկրի ասորեստանյան անվանումն է: Ուրարտուն կայսրություն էր, ուր, ինչպես և վայել էր կայսրությանը, խոսում էին այլևայլ լեզուներով: Երկրի բազում ցեղերի վերաբերյալ տեղեկություններ կան և՛ ասորեստանյան, և՛ ուրարտական աղբյուրներում: Եվ «ուրարտացի», «ուրարտ», «ուրարտերեն» տերմինները միայն պայմանական անվանումներ են: Ինչպես եթե Սովետական Միության լեզուն կոչվեր սովետերեն, նրա բնակիչները՝ սովետացիներ կամ սովետներ: Մինչդեռ ՍՍՀՄ-ում բնակվում էին բազում ժողովուրդներ, որոնցից ոչ մեկն իրեն սովետացի չէր կոչում: Ասորեստանյան աղբյուրները երբեմն օգտագործում են «ուրարտացի» ձևը, բայց դա նույնպես կարող է ցեղանուն չլինել՝ այլ ածանցված երկրանունից, որպես այդ երկրի բնակիչ: Ուրեմն, Ուրարտու, ուրարտերեն տերմիններից չի բխում, որ դա Հայաստանը չի, և որ երկրի ողջ բնակչությունը կազմում էին ուրարտերեն խոսող «ուրարտացիները»:
Այժմ՝ «Արարատյան թագավորություն» կամ «Վանի թագավորություն» անվանումների վերաբերյալ: Ուրարտու ձևը եբրայերենում, ուր ձայնավորները չեն գրվել, ներկայացվել է որպես ’րրտ (’rrt): Երբ աստվածաշունչը թրգմանվել է հունարեն, թարգմանիչները, իրենց հայեցողությամբ, ինպես և մյուս նման դեպքերում, ձայնավորներ են դրել իրենց անհայտ հին կայսրության այդ գրելաձևի բաղաձայների արանքում և ստացվել է Արարատ: Արարատը ձևը, և՛ որպես երկրի, և՛ որպես լեռան անվանում, ծագում է, այսպիսով, Ուրարտուից: Բայց ի՜նչ հսկայական տարբերություն: Նրանում երկու անգամ հնչում է ար- վանկը, մեր «արիական» ականջի սիրելի հնչյունը: Բացի այդ, այն շատ նման է Հայաստանի հյուսիս-կենտրոնական նահանգի Այրարատ անվանը: Այրարատը մեր երկրի, մեր պետականության սիրտն է, սրբազան մի անուն: Սակայն Այրարատը կապ չունի և չի կարող ունենալ Ուրարտուի՝ աստվածաշնչի Արարատյան թագավորության հետ: Վերջինիս կենտրոնը Վանի շրջանն էր, իսկ Այրարատի կենտրոնը՝ Արարատյան դաշտը: Այրարատն ուրարտական աղբյուրներում կոչվում է Էթիունի՝ դա Ուրարտուին թշնամի մի ժողովրդի երկիրն էր, որը մինչև Ուրարտուի անկումը դիմադրեց և կուլ չգնաց նրան: Եվ ինչպես ես փորձել եմ ցույց տալ իմ աշխատանքներում, դա է, ամենամեծ հավանականությամբ, եղել հնագույն Հայաստանը, հայերի օրրանը:
Այսպիսով, Արարատյան թագավորություն նշանակում է ուղղակի հունարեն տառադարձված Ուրարտուի թագավորություն: Եվ ինչքան էլ Արարատյան գրես, դրանից նրա էությունը և էթնիկական կազմը չի փոխվի՝ դա Ուրարտուի հունարեն, այն էլ ոչ ճիշտ տառադարձված ձևն է և վերջ: Բացի այդ, այն հայերենում լավ և ճշգրիտ չէ, քանի որ խառնվում է նման հնչող, բայց նրանից տարբեր Այրարատի հետ:
Բիաինիլին երկրի կենտրոնն է՝ ինչպես, ասենք, Մոսկվայի մարզը՝ Ռուսաստանի, և կարող է ցեղանուն լինել կամ չլինել: Ըստ տարածված կարծիքի, դրա Բիաինա ձևից է առաջացել հետագա Վան անվանումը: Ահա և «Վանի թագավորություն»: Թե ինչպես են իրենք իրենց կոչել ուրարտերեն խոսողները՝ հայտնի չէ: Օրինակ, կարելի է ենթադրել՝ բիա, բիաի, բիաինի, իբր Բիաինիլի հոգնակի ձևի արմատը (այդպես գրվել է սեպագրով, իսկ թե իրականում ինչպես է հնչել՝ այլ հարց է): Բայց դա  միայն ենթադրություն կլինի: Կայսրության վերնախավը՝ ուրարտերեն խոսող հանրույթը, ինչքան կարելի է դատել ժամանակակից գիտության տվյալներից, Վանի շրջան է թափանցել հարավից, որտեղ գտնվել են նրանց մեծ աստվածների պաշտամունքի կենտրոնները: Իսկ Բիաինիլին կարող է լինել տեղի նախաուրարտական անվանումը (տեղանունները շատ հաճախ պահպանվում են էթնիկական փոփոխությունների ժամանակ): Եվ կարելի է միայն վարկածներ առաջ քաշել նրանց ցեղանվան վերաբերյալ (օրինակ, ըստ մի վարկածի, այն եղել է շուրի):
Ուրարտու և ուրարտերեն, ուրարտագետ տերմիններն ընդունված են, հասկանալի և ճշգրիտ: Եվ ոչ մի հակահայկական բան չկա դրանց մեջ: Ընդհակառակը, դա մեր երկրի հին անունն է, ոչ պակաս գեղեցիկ, քան հունարեն և նրանից մյուս լեզուներն անցած մեր սիրելի Արմենիան: Եվ նույնիսկ -ար- վանկն է հնչում նրանում: Եվ Ուրարտու կամ ուրարտերեն տերմիններն օգտագործելը հակահայ լինել չի նշանակում, ինչպես և չի նշանակում, որ այդ ողջ երկիրը բնակեցված է եղել ոչ հայերով:
- See more at: http://www.ilur.am/news/view/36761.html#sthash.Go4lIELD.dpuf

No comments:

Post a Comment