9.9.13

Պետականութեան յանձնում արագացուած ռեժիմով

Հայաստանի Սրտաքին Գործոց նախարարութիւնը տարածել է հաղորդագրութիւն Բրիւսէլում ԱԳ նախարար [Էդուարդ] Նալբանդեանի եւ Եւրոպական Յանձնաժողովի Ընդլայնման եւ Եւրոպական Հարեւանութեան Քաղաքականութեան Հարցերով յանձնակատար Շտեֆան Ֆիւլէի հանդիպման վերաբերեալ: Նալբանդեանն ասել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարաւոր սերտ գործընկերութիւնը` որքանով որ ԵՄ-ի համար հնարաւոր կը լինի դա եւ որը չի հակասի Մաքսային Միութեանը Հայաստանի անդամակցութեանը:
Այս հաղորդագրութեան առանձնայատկութիւնն այն է, որ առաջին անգամ նրանում կայ կոնկրէտիկա, յստակ ձեւակերպումներ: ԱԳՆ հաղորդագրութիւնները սովորաբար նման կոնկրէտիկա  չէին լինում: Բացի այդ, այս անգամ այն տարածուել է նաեւ ռուսերէն լեզուով, ինչը նախկինում գրեթէ չէր լինում:
Կան տեղեկութիւններ, որ այս թեմային վերաբերուող տեքստերն արդէն գրւում են Մոսկուայում, որպէսզի հայկական ԱԳՆ-ն «թռնելու» տեղ չունենայ: Ըստ նոյն տեղեկութիւնների, Մաքսային Միութեանն անդամակցելու վերաբերեալ Սերժ Սարգսեանի յայտարարութեան տեքստը նոյնպէս գրուել է Մոսկուայում, վերջին պահին:
Երեւում է, Ռուսաստանն անցել է արագացուած ռեժիմի եւ մտադիր չէ Եւրամիութեան օրինակով 3,5 տարի բանակցութիւններ վարել: Երէկ «ոհմակը»` Հանրապետական Կուսակցութիւնը, միաձայն համաձայնութիւն է տուել Սերժ Սարգսեանի որոշմանը: ՀՀԿ-ն ունի այնքան մեծամասնութիւն, որ կարող է խորհրդարանում արագացուած կարգով վաւերացնել այդ որոշումը:
Չի բացառւում, որ Մոսկուան որոշել է նաեւ վաւերացման ժամկէտը` նոյեմբերի 29-ը: Այս օրը յատկանշական է. 1920 թ. այս օրը Կարմիր Բանակը հայկական 5-րդ շարասեան օգնութեամբ ոչնչացրեց հայկական անկախ պետականութիւնը: Բացի այդ, այդ օրն էր նախատեսուած Եւրամիութեան հետ Ասոցիացիայի համաձայնագրի նախաստորագրումը:
Յետայսու, բոլոր տեքստերը գրուելու են Մոսկուայում. ռուսները ոչ ժամանակ, ոչ էլ էթիկա պահելու որեւէ ձգտում չունեն: Յատկապէս հայերի պարագայում:

«Լրագիր», Սեպտեմբեր 6, 2013
Հայաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հաղորդագրություն Բրյուսելում ԱԳ նախարար Նալբանդյանի եւ Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպման վերաբերյալ: Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։ Այս հաղորդագրության առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ նրանում կա կոնկրետիկա, հստակ ձեւակերպումներ: ԱԳՆ հաղորդագրությունները սովորաբար նման կոնկրետիկա  չէին լինում: Բացի այդ, այս անգամ այն տարածվել է նաեւ ռուսերեն լեզվով, ինչը նախկինում գրեթե չէր լինում: Կան տեղեկություններ, որ այս թեմային վերաբերվող տեքստերն արդեն գրվում են Մոսկվայում, որպեսզի հայկական ԱԳՆ-ն «թռնելու» տեղ չունենա: Ըստ նույն տեղեկությունների, Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության տեքստը նույնպես գրվել է Մոսկվայում, վերջին պահին: Երեւում է, Ռուսաստանն անցել է արագացված ռեժիմի եւ մտադիր չէ Եվրամիության օրինակով 3,5 տարի բանակցություններ վարել: Երեկ «ոհմակը»՝ Հանրապետական կուսակցությունը, միաձայն համաձայնություն է տվել Սերժ Սարգսյանի որոշմանը: ՀՀԿ-ն ունի այնքան մեծամասնություն, որ կարող է խորհրդարանում արագացված կարգով վավերացնել այդ որոշումը: Չի բացառվում, որ Մոսկվան որոշել է նաեւ վավերացման ժամկետը՝ նոյեմբերի 29-ը: Այս օրը հատկանշական է. 1920 թ. այս օրը Կարմիր բանակը հայկական 5-րդ շարասյան օգնությամբ ոչնչացրեց հայկական անկախ պետականությունը: Բացի այդ, այդ օրն էր նախատեսված Եվրամիության հետ Ասոցիացիայի համաձայնագրի նախաստորագրումը: Հետայսու, բոլոր տեքստերը գրվելու են Մոսկվայում. ռուսները ոչ ժամանակ, ոչ էլ էթիկա պահելու որեւէ ձգտում չունեն: Հատկապես հայերի պարագայում:  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/politics/view/87870#sthash.8Ac6GIUp.dpuf

No comments:

Post a Comment