Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

22.3.12

«Ֆուտբոլը կը փրկի Հայաստանը» կուսակցութեան ծրագիրը

ԱՊՐԵՍ ԶՕՀՐԱՊԵԱՆ
 
Ծ.Խ.- Եթէ Քարտաշեան քոյրերը Հայկական Ցեղասպանութեան ճանաչման ամենամեծ գործօնը կը նկատուին ոմանց կողմէ, ինչո՞ւ ոտնագնդակը չի կրնար Հայ Դատի փրկարարի դեր կատարել...։ Մարտ 10ին Դիմագիրքին մէջ երեւցած այս նորաբոյս «կուսակցութեան» նախընտրական ծրագիրը կը ներկայացնենք մեր ընթերցողներուն ուշադրութեան։


Հայ Դատը եւ ֆուտբոլը:
Սիրելի Հայաստանցիներ, ներկայացնում եմ իմ՝ <<Ֆուտբոլը կը փրկի Հայաստանը>> կուսակցութեան նախընտրական ծրագիրը:
Խորհրդարանում ձայների մեծամասնութիւն ստանալով եւ ձեւաւորելով կառավարութիւն կը սկսենք հայկական ֆուտբոլի գերֆինանսաւորումը ու արդիւնքում Բրազիլիա 2014-ի եզրափակիչում 5-0 հաշուով կը յաղթենք Բրազիլիային: Ցնցւում է Հայաստանը եւ ողջ հայ ժողովուրդը և նոյնիսկ 7 պորտ առաջ ուծացած հայերը վերյիշում են իրենց հայկական ծագումը, թուրքացած եւ քրդացած հայերը զանգուածայնօրէն վերադառնում են ակունքներին եւ հայերի թիւը աշխարհում միանգամից քառապատկւում է դառնալով 40 միլիոն:
Հայատեացութեան վիրուսով վարակուած ադրբեջանցիները այս դարդին չդիմանալով զանգվածայնօրէն ինֆարկտի են ենթարկւում, ինքնասպան լինում, ընկնում խորը դեպրեսիայի մէջ եւ առանց կրակոցի գեներալիսիմուս Նեմեց Ռուբոյին յանձնում Բաքուի հանքահորերի բանալին:
Վրաց ժողովուրդը տեսնելով Հայ Առաքելական Եկեղեցու աղօթքի զօրութիւնը (այլ կերպ չեն կարողանում բացատրել մեր յաղթանակը Բրազիլիայում) գահընկէց են անում Իլիա 2-ին, շտկում 7-րդ դարի իրենց արած ղալաթը եւ ընդունում մեր եկեղեցու դաւանանքը դրանով լուծելով վիճելի եկեղեցիների հարցը:Եւ քանի դեռ հայերը չեն յիշել, որ նախախորհրդային Թիֆլիսի 7 քաղաքապետերն էլ հայ են եղել շտապ մեզ են նվիրում Ջաւախքը եւ Քոբուլեթին:
Եւրոմիութիւնն էլ տեսնելով որ հայերը տիրում են Անդրկովկասի ճամբուղիներին եւ Կասպիական էներգակիրների մի զգալի մասին ոչ միայն քրէականացնում են Ցեղասպանութեան ժխտումը, այլեւ ճանաչում Արեւմտահայոց կառավարութեան լիազօրութիւնները ըստ Սեւրի դաշնագրի սահմանների:
Թուրքիան էլ վախենալով Ստամբուլի <<արյան ծովից>> եւ տեսնելով, որ դիմադրութիւնը անիմաստ է ու կարող է աւելին կորցնել, ճանաչում է հայերի լիազօրութիւնը Սեւրի դաշնագրի սահմաններում:
Ձեր ձայնը տալով <<Ֆուտբոլը կը փրկի Հայաստանը>> կուսակցութեանը չորս տարում կ՚ունենաք 400 000 քառակուսի կիլոմետրանոց եւ 40 միլիոնանոց Հայաստան, որի քաղաքացիների եկամուտները քառասնապատկուած կը լինեն:
blognews.am
 

No comments:

Post a Comment